ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻՑԵՆԶԻԱ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ԲԱԺՆԵՄԱՍԻ (ԲԱԺՆԵՏՈՄՍԻ, ՓԱՅԻ) ԿԱՄ ԴՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՕՏԱՐՄԱՆ, ԱՅԼ ԿԵՐՊ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՄ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԳՈՒՅՔԻ ԿԱՄ ԴՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՕՏԱՐՄԱՆ, ԱՅԼ ԿԵՐՊ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՄ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՆԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - Agree
-
0 - Disagree
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
--- ----------- 2019 թվականի № --- Ն
ք. Երևան
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻՑԵՆԶԻԱ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ԲԱԺՆԵՄԱՍԻ (ԲԱԺՆԵՏՈՄՍԻ, ՓԱՅԻ) ԿԱՄ ԴՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՕՏԱՐՄԱՆ, ԱՅԼ ԿԵՐՊ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՄ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԳՈՒՅՔԻ ԿԱՄ ԴՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՕՏԱՐՄԱՆ, ԱՅԼ ԿԵՐՊ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՄ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՆԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը և 27-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել էներգետիկայի բնագավառում լիցենզիա ունեցող անձի բաժնեմասի (բաժնետոմսի, փայի) կամ դրա նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման, ինչպես նաև լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ գույքի կամ դրա նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման համաձայնեցման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ՝ Մ․ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ք. Երևան
-- հունվարի 2019 թ.
Հավելված
Հաստատված
Հայաստանի Հանրապետության հանրային
ծառայությունները կարգավորող հանձնաժողովի
2019 թվականի ----------ի --- -ի № ---- Ն որոշմամբ
ԿԱՐԳ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻՑԵՆԶԻԱ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ԲԱԺՆԵՄԱՍԻ (ԲԱԺՆԵՏՈՄՍԻ, ՓԱՅԻ) ԿԱՄ ԴՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՕՏԱՐՄԱՆ, ԱՅԼ ԿԵՐՊ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՄ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԳՈՒՅՔԻ ԿԱՄ ԴՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՕՏԱՐՄԱՆ, ԱՅԼ ԿԵՐՊ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՄ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է «Էներգետիկայի մասին» օրենքի համաձայն լիցենզիա ունեցող անձի (այսուհետ` լիցենզավորված անձ) բաժնեմասի (բաժնետոմսի, փայի) (այսուհետ՝ բաժնեմաս) կամ դրա նկատմամբ իրավունքի, ինչպես նաև լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ հիմնական գույքի կամ դրա նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման համաձայնեցման կարգը:
2. Լիցենզավորված անձի 25 և ավելի տոկոս բաժնեմասի կամ դրա նկատմամբ իրավունքի, ինչպես նաև լիցենզավորված անձի որոշումները կանխորոշելու հնարավորություն տվող բաժնեմասի կամ դրա նկատմամբ իրավունքի՝ անկախ քանակից, օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման դեպքում լիցենզավորված անձը պարտավոր է նախապես ստանալ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) համաձայնությունը:
3. Լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ հիմնական գույքի կամ դրա նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման համար լիցենզավորված անձը պարտավոր է նախապես ստանալ հանձնաժողովի համաձայնությունը:
4. Սույն կարգի դրույթները չեն տարածվում մինչև 30 ՄՎտ հզորությամբ կայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության, ինչպես նաև մինչև 30 ՄՎտ գումարային հզորությամբ մեկից ավելի կայաններում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող անձանց վրա, եթե վերջիններս չունեն այլ լիցենզիաներ, որոնց դեպքում պահանջվում է սույն կարգով նախատեսված համաձայնեցում:
5. Լիցենզավորված անձի բաժնեմասը (լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ հիմնական գույքը) կամ դրա նկատմամբ իրավունքը ժառանգման կարգով փոխանցելու, վերակազմավորման արդյունքում իրավահաջորդության կարգով անցնելու, գրավադրելու արդյունքում փոխանցելու, սերվիտուտ սահմանելու վերաբերյալ գործարքները չեն համարվում սույն կարգի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված իմաստով գործարք և համաձայնեցման ենթակա չեն։
6. Սույն կարգի 2-րդ կետի իմաստով լիցենզավորված անձի որոշումները կանխորոշելու հնարավորություն տվող բաժնեմաս է համարվում անձի կողմից լիցենզավորված անձի քվեարկելու իրավունք տվող բաժնեմասի այնպիսի քանակի ձեռք բերումը, որը թույլ կտա էապես ազդելու լիցենզավորված անձի որոշումների կայացման վրա կամ կանխորոշելու վերջինիս գործունեության ուղղությունները, ոլորտները՝ անկախ այդ անձի կողմից տվյալ գործարքով ձեռք բերվող և վերջինիս արդեն իսկ պատկանող` լիցենզավորված անձի քվեարկելու իրավունք տվող բաժնեմասի քանակից:
7. Սույն կարգի 3-րդ կետի իմաստով լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ հիմնական գույք (այսուհետ՝ գույք) է համարվում՝
1) 5 կմ-ից ավելի երկարություն ունեցող 35 Կվ լարման էլեկտրահաղորդման գծերը․
2) 110 Կվ և բարձր լարման էլեկտրահաղորդման գծերը․
3) 35 Կվ և 110 Կվ լարման տրանսֆորմատորները․
4) բարձր ճնշման գազատարները (բացառությամբ դրանց փոխարինման կամ ապամոնտաժման արդյունքում առաջացած խողովակների), գազաբաշխիչ կայանները կամ գազի ստորգետնյա պահեստ-կայանների ճնշակները․
5) շենքերը, շինությունները կամ հողատարածքները․
6) լիցենզիայով ամրագրված սարքավորումները․
7) սույն կետի 1-6-րդ ենթակետերով չնախատեսված՝ 50 միլիոն և ավելի սկզբնական արժեքով այլ հիմնական միջոցները։
8. Լիցենզավորված անձը հանձնաժողով է ներկայացնում սույն կարգի պահանջներին համապատասխանող հայտ նախքան`
1) լիցենզավորված անձի 25 և ավելի տոկոս բաժնեմասը կամ դրա նկատմամբ իրավունքի օտարվելը, ինչպես նաև լիցենզավորված անձի որոշումները կանխորոշելու հնարավորություն տվող բաժնեմասի՝ անկախ քանակից, օտարվելը՝ վաճառքի, մասնավորեցման (սեփականաշնորհման), փոխանակության, նվիրատվության կամ օրենսդրությամբ նախատեսված (չարգելված) այլ գործարք կնքվելը,
2) լիցենզավորված անձի 25 և ավելի տոկոս բաժնեմասը կամ դրա նկատմամբ իրավունքը, ինչպես նաև լիցենզավորված անձի որոշումները կանխորոշելու հնարավորություն տվող բաժնեմասի՝ անկախ քանակից, այլ կերպ փոխանցվելը՝ հավատարմագրային կառավարման հանձնվելը կամ օրենսդրությամբ նախատեսված (չարգելված) այլ գործարք կնքվելը,
3) լիցենզավորված անձի 25 և ավելի տոկոս բաժնեմասը կամ դրա նկատմամբ իրավունքը, ինչպես նաև լիցենզավորված անձի որոշումները կանխորոշելու հնարավորություն տվող բաժնեմասի՝ անկախ քանակից, գրավադրվելը՝ գրավադրման գործարք կնքվելը,
4) գույքը կամ դրա նկատմամբ իրավունքը օտարվելը՝ վաճառքի, մասնավորեցման (սեփականաշնորհման), փոխանակության, նվիրատվության կամ օրենսդրությամբ նախատեսված (չարգելված) այլ գործարք կնքվելը,
5) գույքը կամ դրա նկատմամբ իրավունքն այլ կերպ փոխանցվելը՝ վարձակալության, անհատույց օգտագործման, հավատարմագրային կառավարման հանձնելը կամ օրենսդրությամբ նախատեսված (չարգելված) այլ գործարք կնքվելը,
6) գույքը կամ դրա նկատմամբ իրավունքը գրավադրվելը` գրավադրման գործարքը կնքվելը։ Գրավադրված գույքի կամ դրա նկատմամբ իրավունքի փոխանցման դեպքում լիցենզավորված անձը պարտավոր է համապատասխան հիմքի ի հայտ գալու օրվանից սկսած տասը աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնել այդ մասին հանձնաժողովին։
9. Հայտը ներառում է`
1) բաժնեմաս (գույք) կամ դրա նկատմամբ իրավունք (այսուհետ՝ բաժնեմաս (գույք)) օտարող, այլ կերպ փոխանցող կամ գրավադրող և ձեռք բերող անձանց անվանումը, պետական գրանցման (հաշվառման) համարը (անունը, ազգանունը և հայրանունը, անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը),
2) բաժնեմասի (գույքի) օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման գործարքի էական պայմանները, բաժնեմասի (գույքի) բնորոշ հատկանիշները, ինչպես նաև գործարքի կնքման հիմնավորումները,
3) լիցենզավորված անձի կանոնադրական (բաժնեհավաք կամ փայահավաք) կապիալում բաժնեմաս ձեռք բերողի մասնակցության նախատեսվող չափը և տոկոսը, վերջինիս պատկանող՝ լիցենզավորված անձի բաժնեմասի (հավստագրի) քանակը (եթե ունի նման մասնակցություն), նշում ձեռք բերող անձին պատկանող և ձեռք բերվող բաժնեմասերով հավաստվող քվեարկության իրավունքի մասին (բաժնեմասի օտարման դեպքում),
4) բաժնեմասի (գույքի) նկատմամբ իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը, իսկ դրա բացակայության դեպքում՝ լիցենզավորված անձի հաշվապահական հաշվառման մեջ տվյալ գույքի հաշվառման գույքային համարը,
5) բաժնեմասը (գույքը) ձեռք բերող անձի անհրաժեշտ փորձառության վերաբերյալ հիմնավորող տեղեկություններ,
6) հայտը լրացնելու համար պատասխանատու անձի հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստը և կապի այլ միջոցները,
7) հայտը ներկայացնելու տարին, ամիսը և ամսաթիվը,
8) այլ տեղեկություններ և (կամ) կից ներկայացվող փաստաթղթեր (գործարքի նախագիծ, գործարքի էական պայմանները պարունակող առաջարկ և առաջարկն ընդունելու մասին պատասխան և այլն)՝ լիցենզավորված անձի հայեցողությամբ։
10. Հայտը, դրանում ներառված տեղեկությունները և կից ներկայացվող փաստաթղթերը պետք է համա¬պատասխանեն Հայաստանի Հանրապետության օրենքների, այլ իրավական ակտերի և սույն կարգի պահանջներին:
11. Հայտը ստորագրում է լիցենզավորված անձի գործադիր մարմնի ղեկավարը կամ սահմանված կարգով նրան փոխարինող կամ լիազորված անձը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ վերջինս կամ նրա ներկայացուցիչը:
12. Հայտը ներկայացվում է հայերեն լեզվով, մեկ օրինակից։ Հայտում օտար լեզվով փաստաթուղթ ներկայացնելիս լիցենզավորված անձը պարտավոր է միաժամանակ ներկայացնել դրա` օրենքով սահմանված կարգով կատարված հայերեն թարգմանությունը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։
13. Լիցենզավորված անձն օրենքով սահմանված՝ գաղտնի համարվող տեղեկությունը ներկայացնում է առանձին փաստաթղթով` «Գաղտնի է» նշումով փակ ծրարով։ Փաստաթղթի առաջին էջը նույնպես պետք է ներառի «Գաղտնի է» նշումը: Հայտում միաժամանակ ներկայացվում է տվյալ տեղեկությունը որպես գաղտնի նշելու հիմքը: Այդ դեպքում հանձնաժողովը հայտը քննարկում է օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջների պահպանմամբ:
14. Լիցենզավորված անձն օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում հանձնաժողով ներկայացրած տեղեկատվության հավաստիության համար:
15. Հայտի ներկայացման օրվանից տասը աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողովի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը ստուգում է հայտի (դրան կից ներկայացվող փաստաթղթերի) ճշտությունն ու ամբողջականությունը և սույն կարգին համապատասխանության դեպքում՝ ընդունում ուսումնասիրության։
16. Հայտում (դրան կից ներկայացվող փաստաթղթերում) թերությունների առկայության դեպքում հանձնաժողովը դրանք հայտնաբերելու պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան մինչև սույն կարգի 15-րդ կետում նշված ժամկետի ավարտը, գրավոր առաջարկում է լիցենզավորված անձին հինգ աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները, որի դեպքում նշված կետով սահմանված ժամկետը երկարաձգվում է մինչև հայտատուի կողմից համապատասխան թերությունների վերացումը, բայց ոչ ուշ, քան մինչև դրա համար սահմանված ժամկետի ավարտը:
17. Հանձնաժողովը հայտի ուսումնասիրության բացասական արդյունքի մասին, համապատասխան հիմնավորումներով, իրազեկում է լիցենզավորված անձին՝ հայտն ստանալու օրվանից ոչ ուշ, քան տասը աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ սույն կարգի 16-րդ կետով նախատեսված դեպքի:
18. Լիցենզավորված անձի կողմից հայտը սահմանված պահանջներին համապատասխանեցնելու դեպքում վերջինս և հանձնաժողովն առաջնորդվում են սույն կարգի 15-17-րդ կետերով սահմանված պահանջներով և ժամկետներով:
19. Հանձնաժողովը, ոչ ուշ, քան հայտը սույն կարգի համաձայն ուսումնասիրության ընդունելու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում այն ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կարծիքին։
20. Հանձնաժողովը, ոչ ուշ, քան հայտը սույն կարգի համաձայն ուսումնասիրության ընդունելու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում այն ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կարծիքին։
21. Հանձնաժողովը, Հայաստանի Հանրապետության կառավարության դիրքորոշումը ստանալու օրվանից ոչ ուշ, քան տասը աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է գործարքի կնքմանը համաձայնություն տալու կամ դրան համաձայնության տրամադրումը մերժելու մասին որոշում։ Հանձնաժողովն իրավասու է գործարքի կնքմանը համաձայնություն տալու որոշմամբ սահմանել դրա պարտադիր պայմաններ։
22. Գործարքի կնքմանը համաձայնություն տալու դեպքում հանձնաժողովի որոշմամբ սահմանվում է, որ գործարքի կնքման ժամկետը չի կարող գերազանցել վեց ամիսը, բացառությամբ լիցենզավորված անձի հիմնավորմամբ ավելի երկար ժամկետ սահմանելու դեպքերի։ Ժամկետի սկիզբը հաշվարկվում է որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից։
23. Հանձնաժողովը սույն կարգի 8-րդ կետում նշված գործարքի կնքմանը համաձայնություն չի տալիս, եթե այն՝
1) խախտում է կամ կարող է խախտել էներգետիկ համակարգի հուսալիությունը կամ անվտանգությունը,
2) խախտում է կամ կարող է խախտել ներքին շուկայի սպառողների շահերը,
3) Հայաստանի Հանրապետության կառավարության գնահատմամբ վնասում է կամ կարող է վնասել ազգային անվտանգությանը կամ պետական շահերին,
4) ձեռք բերողը չունի անհրաժեշտ փորձ,
5) հայտը չի համապատասխանում սույն կարգի պահանջներին։
24. Արգելվում է սույն կարգի 8-րդ կետում նշված գործարք կնքելը՝
1) մինչև հանձնաժողովի կողմից տվյալ գործարքի կնքմանը համաձայնություն տալու մասին որոշում կայացնելը (չթույլատրված գործարք).
2) հանձնաժողովի կողմից տվյալ գործարքի կնքմանը համաձայնություն տալու կամ դրան համաձայնության տրամադրումը մերժելու մասին որոշում կայացնելու դեպքում (արգելված գործարք):
25. Հանձնաժողովի որոշմամբ պահանջ նախատեսվելու դեպքում լիցենզավորված անձը պարտավոր է գործարքի կնքումից հետո հանձնաժողովի սահմանած ժամկետում ներկայացնել գործարքին վերաբերող բոլոր փաստաթղթերի պատճենները։
26. Չթույլատրված կամ հանձնաժողովի կողմից սահմանված պայմաններին չհամապատասխանող գործարք կնքելու դեպքում հանձնաժողովն իրավասու է լիցենզավորված անձի նկատմամբ կիրառել օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ։ Արգելված գործարքի դեպքում հանձնաժողովը կարող է դիմել դատարան՝ օրենքով սահմանված կարգով գործարքն անվավեր ճանաչելու և դրա անվավերության հետևանքներ կիրառելու համար։
-
Discussed
17.01.2019 - 02.02.2019
-
Type
Decision
-
Area
Energy and natural resources
-
Ministry
RA Public Services Regulatory Commission
Views 7820
Print