Add to favourites

Under development

ՀՀ վարչապետի 16 դեկտեմբերի 2016 թվականի N 1208 - Ա որոշումը` «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին » ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին

                                                                 ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԲՈՂՈՔՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈւՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈւԹՅԱՆ

1.

Անհրաժեշտությունը

 

     Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է  <<Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի և 11-րդ հոդվածի 7-րդ մասի կիրարկումն ապահովելու և ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի դեկտեմբերի 16-ի N1208–Ա որոշման 6-րդ կետի հանձնարարականի:

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրներ

 

     <<Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին>> Հայաստանի Հանրապետության  օրենքում կատարված փոփոխության համաձայն՝  խնդիր է առաջացել  Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունում ձևավորելու բողոքարկման խորհուրդ, որի գործունեությունը կարգավորվում է ներկայացված որոշման նախագծով:

3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

Որոշման նախագծի ընդունման արդյունքում ոլորտում իրականացվող քաղաքականության փոփոխություն չի նախատեսվում:

4.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Հայտատունների և սելեկցիոն նվաճման օբյեկտների իրավատերերի՝ օրենքով պահպանվող իրավունքների և շահերի պաշտպանություն:

5.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից:

6.

Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունումը կկարգավորվի  սելեկցիայի հետ կապված իրավական փորձաքննությունների վիճելի հարցերը, կընդունի որոշում հայտը նորության չափանիշին համապատասխանելու կամ արտոնագիր տալը մերժելու մասին:    

7.

Այլ տեղեկություններ


                                                                      ՏԵՂԵԿԱՆՔ

ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

1.

Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը

 

          Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

2.

Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը

 

Նախագծին առնչվող միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններ չկան:

3.

Այլ տեղեկություններ

ՏԵՂԵԿԱՆՔ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

1.

Հասարակությանը նախագծի մասին իրազեկումը

 

Նախագիծը տեղադրված է http://www.minagro.am/ և https://www.e-draft.am/ ինտերնետային կայքերում՝ հասարակությանն  իրազեկելու նպատակով:

2.

Հասարակության մասնակցությունը նախագծմանը և/կամ քննարկումներին

3.

Այլ տեղեկություններ

     

 

 

                                                             ՏԵՂԵԿԱՆՔ

ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ

Նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

  • Discussed

    27.03.2017 - 11.04.2017

  • Type

    Decision

  • Area

    Agriculture

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8635

Print