Under development
ՀՀ վարչապետի 16 դեկտեմբերի 2016 թվականի N 1208 - Ա որոշումը` «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին » ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին
-
0 - Agree
-
0 - Disagree
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
--------------- 2017 թվականի N -----Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԲՈՂՈՔՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով <<Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասը և 11-րդ հոդվածի 7-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության բողոքարկման խորհրդի ձևավորման կարգը համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության բողոքարկման խորհրդի կանոնադրությունը համաձայն N 2 հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության բողոքարկման խորհրդում բողոքների քննարկման կարգը համաձայն N 3 հավելվածի.
- Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության բողոքարկման խորհրդի անհատական կազմը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
2017 թ. ----------------------
Երևան
-
Discussed
27.03.2017 - 11.04.2017
-
Type
Decision
-
Area
Agriculture
Views 8637
Print