Under development
<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի N 902 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
4 - Agree
-
3 - Disagree
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի N 902 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նշյալ որոշմամբ սահմանված իրավակարգավորումները Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) միասնական մաքսային կարգավորումներին չհամապատասխանելու հանգամանքով: Մասնավորապես, «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 46-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ոչ սակագնային կարգավորման միջոցները (արգելքներ և սահմանափակումներ) սահմանվում և կիրառվում են հրապարակայնության ու խտրականության բացառման սկզբունքների հիման վրա՝ Պայմանագրի 7-րդ հավելվածով սահմանված կարգով: Մասնավորապես, Պայմանագրի 7-րդ հավելվածի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն՝ Միության տարածքում երրորդ երկրների հետ առևտուր իրականացնելիս կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միասնական միջոցներ, իսկ ոչ սակագնային կարգավորման միջոցների սահմանման, կիրառման, երկարաձգման և վերացման մասին որոշումներն ընդունվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից։ Մինչդեռ, ԵՏՄ մաքսային օրենսդրությամբ սահմանված միասնական կարգավորումներին զուգահեռ ներկայումս գործում է ՀՀ կառավարության 31.12.2000թ. «Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ըստ մաքսային ռեժիմների առանձին ապրանքների տեղափոխումն արգելելու մասին» N902 որոշումը, որով սահմանվում են մի շարք մաքսային ընթացակարգերով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխման համար արգելվող ապրանքների ցանկերը: Ընդ որում, նշյալ իրավական ակտով սահմանված արգելքները և սահմանափակումները չեն համապատասխանում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 02.04.2015թ. «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N30 որոշմամբ սահմանված միասնական կարգավորումներին:
-
Discussed
11.01.2019 - 31.01.2019
-
Type
Decision
-
Area
Justice, Security, State revenue, Economy, Transport, Economical, Road traffic safety
-
Ministry
State Revenue Committee
Views 7434
Print