Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի N 902 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Նախագծով ուժը կորցրած կճանաչվի ՀՀ կառավարության 31.12.2000թ. «Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ըստ մաքսային ռեժիմների առանձին ապրանքների տեղափոխումն արգելելու մասին» N902 որոշումը, ինչն էլ հնարավորություն կտա չշեղվել ԵՏՄ միասնական մաքսային (ոչ սակագնային) կարգավորումներից:

Նախագծով ուժը կորցրած կճանաչվի ՀՀ կառավարության 31.12.2000թ. «Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ըստ մաքսային ռեժիմների առանձին ապրանքների տեղափոխումն արգելելու մասին» N902 որոշումը, ինչն էլ հնարավորություն կտա չշեղվել ԵՏՄ միասնական մաքսային (ոչ սակագնային) կարգավորումներից:

Նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի առավել ամբողջական և հստակ կիրառելի դարձնել  ԵՏՄ մաքսային օրենսդրությամբ սահմանված միասնական ոչ սակագնային կարգավորումները, արգելքները և սահմանափակումները:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 02.04.2015թ. «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N30 որոշմանը և դրա հիման վրա մշակված ՀՀ կառավարության 25.12.2014թ. N 1524-Ն, ՀՀ կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի թիվ 90-Ն որոշումներին զուգահեռ ներկայումս գործում է ՀՀ կառավարության 31.12.2000թ. N902 որոշումը, որով սահմանված արգելքները և սահմանափակումները, ըստ էության, չեն համապատասխանում վերոնշյալ իրավական ակտերով սահմանված ոչ սակագնային կարգավորման միջոցներին:

  • Discussed

    11.01.2019 - 31.01.2019

  • Type

    Decision

  • Area

    Justice, Security, State revenue, Economy, Transport, Economical, Road traffic safety

  • Ministry

    State Revenue Committee

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8790

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: