Add to favourites

Under development

«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-241-Ն օրենքի 249-րդ հոդվածը լրացնել նոր՝ 23.1 մասով՝ հետևյալ բովանդակությամբ.

«23.1. Սույն օրենքի իմաստով դիտարկվող ժամանակահատվածի յուրաքանչյուր օրացու­ցա­յին տարվա ընթացքում ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս 184 օր և ավելի բնակված անձը համարվում է Հայաստանի Հանրապետությունում մշտա­կան բնակության վայր չունեցող ֆիզիկական անձ՝ անկախ Հայաստանի Հանրապե­տու­թյու­նում հաշվառում ունենալու հանգամանքից:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2018 թվականի հուլիսի 1-ից հետո ծագող հարաբերությունների նկատ­մամբ:

  • Discussed

    24.12.2018 - 08.01.2019

  • Type

    Law

  • Area

    Financial, Economical

  • Ministry

    Ministry of Finance

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7938

Print