Add to favourites
The project has not been accepted
ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի նախագիծ
-
14 - Agree
-
17 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Հանրային խորհրդի պետաիրավական հանձնաժողով 31.01.2019 09:36:20 | 15) Գույքը գերակա շահ ճանաչելու գործընթացում առկա կոռուպցիոն ռիսկերը բացառելու վերաբերյալ ևս տարիներով ձևավորված հասարակական պահանջ կա, սակայն այս ուղղությամբ վերջին տարիներին պետական իշխանության մարմինների կողմից բավարար քայլեր չեն ձեռնարկվել: Հիշյալ գործընթացներում առկա կոռուպցիոն ռիսկերը շատ դեպքերում նաև օրենսդրական ոչ հստակ կարգավորումների հետ են կապված, որոնք շատ դեպքերում որևէ աղերս չեն կարող ունենալ Սահմանադրությամբ ամրագրված իրավական որոշակիության սկզբունքի հետ: Հետևաբար առաջարկում ենք Նախագծով միջոցառումներ նախատեսել, որոնք կհանգեցնեն գույքը գերակա շահ ճանաչելու գործընթացին առնչվող օրենսդրական փոփոխությունների՝ միջազգային լավագույն փորձի և Սահմանադրությամբ ամրագրված սկզբունքների համադրմամբ: | Ընդունվել է ի գիտություն: | Քննարկման արդյունքում որոշվել է նախագծում հնարավորինս զերծ մնալ ոլորտային բնույթի միջոցառումների նախատեսումից: Միջոցառումների ծրագրով սահմանված ինստիտուցիոնալ փոփոխությունների իրականացման շրջանակներում ներկայացված առաջարկը չի ներառվել ծրագրում: Այդպիսի փոփոխություններ կարող են կատարվել առանձին օրենսդրական փոփոխությունների շրջանակում: |
2 | «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն 31.01.2019 11:51:57 | Նախագծով նախանշվել է առաջիկա չորս տարիների ընթացքում հակակոռուպցիոն ոլորտում պետության կողմից իրականացվելիք քաղաքականության գերակայությունները և այն միջոցառումները, որոնք կերաշխավորեն երկրում համակարգային կոռուպցիայի վերացումը, ինչպես նաև դրա դեմ պայքարելու ինստիտուցիոնալ հիմքեր կստեղծվեն: Հայտնում ենք, որ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (այսուհետ՝ Կուսակցություն) 2018 թվականի դեկտեմբերի 9-ին մասնակցելով արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ իր նախընտրական ծրագրում անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարին և նախանշել այն հիմնական առաջնահերթությունները, որոնք, ըստ կուսակցության ունեցած դիրքորոշման, պետք է արտացոլված լինեն պետության կողմից մշակվող հակակոռուպցիոն նոր քաղաքականության մեջ: Հանրային քննարկման ներկայացված Նախագիծը նույնպես կազմված է վերոնշյալ ձևաչափով, այնուամենայնիվ պետք է արձանագրենք, որ Նախագծով նախատեսված միջոցառումները, ըստ էության, չեն երաշխավորում կոռուպցիայի դեմ պայքարում կենտրոնացված ինստիտուցիոնալ համակարգի գոյությունը, հետևաբար, ստորև՝ Նախագծի վերաբերյալ Կուսակցության ունեցած դիտարկումներն ու առաջարկությունները ներկայացնելու ենք Նախագծի տրամաբանության և նախանշած երեք ուղղությունների լույսի ներքո։ 1. Կոռուպցիայի դեմ պայքարի անկախ բազմաֆունկցիոնալ (ունիվերսալ) մարմնի ստեղծում. Նախագծի միջոցառումների ծրագրի 7-րդ և 51-րդ կետերով նախատեսված միջոցառումների վերլուծությունից կարող ենք եզրահանգել, որ Նախագծով կոռուպցիայի դեմ պայքարի անկախ բազմաֆունկցիոնալ (ունիվերսալ) մարմնի ստեղծում չի նախատեսվում, որն օժտված կլիներ կոռուպցիայի կանխարգելման, հակակոռուպցիոն կրթության և նախնական քննության և օպերատիվ-հետախուզական գործառույթներով և լիազորություններով: Կուսակցության նախընտրական ծրագրում, որպես կոռուպցիայի դեմ պայքարի հայեցակարգային մոտեցում, ներկայացվել է կոռուպցիայի դեմ պայքարի ապակենտրոնացված համակարգից անցումը դեպի կենտրոնացված համակարգի՝ ստեղծելով կոռուպցիայի դեմ պայքարի անկախ բազմաֆունկցիոնալ (ունիվերսալ) մարմին, որն իր գործունեությունն իրականացնելու է հակակաոռուպցիոն կրթության, կոռուպցիայի կանխարգելման և պատժի անխուսափելիության (օպերատիվ հետախուզական գործունեություն, հետաքննություն և նախաքննություն) հենասյուների հիման վրա` դրանց ներդաշնակ փոխհամագործակցության շրջանակում` հանրային և պառլամենտական բարձր վերահսկողության ներքո: Ուստի, առաջարկում ենք, կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման նպատակով ռազմավարական փաստաթղթում նախատեսել կոռուպցիայի դեմ պայքարի անկախ բազմաֆունկցիոնալ (ունիվերսալ) մարմնի անհապաղ ստեղծումն ու դրա կարողությունների կառուցումը, որը կլինի հիմնական պատասխանատուն ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարի և այդ պայքարի արդյունքների համար: | Չի ընդունվել: | 1. Միջոցառումների ծրագրի առաջին գլուխը նվիրված է հենց անկախության երաշխիքներով օժտված հակակոռուպցիոն մարմինների ստեղծմանը: Մանավորապես միջոցառումների ծրագրի 1-ին 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերով սահմանված են համապատասխանաբար կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորում և բնականոն գործունեության ապահովում, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման, քննության գործառույթներով օժտված և անկախության բավարար երաշխիքներ ունեցող հակակոռուպցիոն իրավապահ մարմնի ձևավորում հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանների ստեղծում և կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կարգավիճակի հստակեցում: Սույն միջոցառումների հիման վրա ապահովվելու է հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ստեղծումը և դրա անխափան գործունեությունը: Ունիվերսալ հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը ենթադրում է վերջինիս թե՛ ինքնավար մարմնի, թե՛ քննչական մարմնի կարգավիճակի ընձեռում: Ուստի, ունիվերսալ մարմնի ստեղծումը պահանջում է սահմանադրական փոփոխությունների իրականացում: Այս փուլում սահմանադրական փոփոխություններից զերծ մնալու և հնարավորին կարճ ժամկետներում ինստիտուցիոնալ հակակոռուպցիոն գործուն համակարգ ստեղծելու նպատակով նախապատվություն է տրվել առանձնացված մոդելին, որը կաշխատի կանխարգելիչ և իրավապահ գործառույթներ իրականացնող առանձին մարմինների համագործակցության և փոխլրացման միջոցով: Նմանատիպ մարմնի ստեղծումը բխում է նաև ՀՀ կառավարության ծրագրից: Միաժամանակ, նոր ինստիտուցիոնալ համակարգի ստեղծումը հենք կծառայի հետագայում, նպատակահարմարության դեպքում, դեպի ունիվերսալ մարմին անցումն առավել սահուն կազմակերպելու համար: |
3 | «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն 31.01.2019 11:52:30 | 2. Հակակաոռուպցիոն կրթություն. Կոռուպցիայի դեմ պայքարի անկախ բազմաֆունկցիոնալ (ունիվերսալ) մարմնի կողմից իրականացվող կարևոր գործառույթի՝ հակակոռուպցիոն կրթություն մասին Նախագծով, ըստ էության, անդրադարձ չի կատարվել: Փոխարենը, Նախագծով առանձին բաժին է նախատեսվել «Հանրային իրազեկում և հակակոռուպցիոն կրթություն» վերնագրմամբ, որում ներառված թվով 7 միջոցառումները բավարար չեն հակակոռուպցիոն կրթությունը համակարգային հիմքերի վրա դնելու համար: Ուստի, առաջակում ենք, արդյունքները և ազդեցությունը չափելու հստակ չափորոշիչների սահմանմամբ. 1. Մշակել և նախադպրոցական, հանրակրթական, մասնագիտական կրթության հաստատություններում, ԲՈՒՀ-երում ներդնել էթիկայի և հակակոռուպցիոն կրթության ծրագրեր՝ հաշվի առնելով ուսուցանվողների տարիքային առանձնահատկությունները: 2. Հանրության շրջանում կազմակերպել հակակոռուպցիոն իրազեկման արշավներ, հակակոռուպցիոն համապետական մրցույթներ, ճամբարներ, բեմադրություններ, մշակել և գործարկել հակակոռուպցիոն համակարգչային խաղեր: 3. Զարգացնել կոռուպցիայի դեմ պայքարում մասնագիտացված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և ԶԼՄ-ների կարողությունները։ 4. Հանրային ծառայողների համար մշակել և ներդնել բարեխղճության և հակակոռուպցիոն թեմաներով շարունակական կրթական ծրագրեր: | Ընդունվել է մասնակի: | 1. Նախագծով սահմանվել է Բարձրագույն ուսումնական հաստատությունների դասավանդման ծրագրերում հակակոռուպցիոն առարկաների ներառմանը և դասավանդմանն առնչվող միջոցառում: Այլ մակարդակներում հակակոռուպցիոն առարկաների դասավանդումը քննարկման փուլում է: 2. Միջոցառումների ծրագրում արտացոլվել են առաջարկնության 2, 3, 4,-րդ կետով կատարված առաջարկները: Մասնավորապես Ծրագրում նախատեսվաել են հակակոռուպցիոն իրազեկման արշավներ 44-րդ կետով: Միջոցառումների ծրագրի 50-րդ կետով սահմանված է հանրային ծառայողների շրջանում էթիկայի կանոնների վերաբերյալ վերապատրաստման դասընթացների իրականացում: 5-րդ կետով սահմանված է հակակոռուպցիոն քաղաքականության մշակման համար պատասխանատու մարմինների, հասարակական կազմակերպությունների կարողությունների զարգացում: Ընդ որում այս միջոցառումների իրականացման համար որպես պատասխանատու անձինք ներգրավված են ոչ միայն պետական մարմինները, այլև հասարակական կազմակերպությունները: |
4 | «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն 31.01.2019 11:53:14 | 3. Կոռուպցիայի կանխարգելում. 1. Նախագծի միջոցառումների ծրագրի 14-րդ կետով նախատեսվում է գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրման համակարգի բնականոն գործունեության ապահովմանն ուղղված միջոցառում: Անհրաժեշտ ենք համարում նշել, որ հիշյալ միջոցառումը չի արտացոլում գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրման գործըթացում առկա մի շարք խնդիրներ ու առաջնահերթություններ, որոնք են. • հայտարարատու պաշտոնատար անձանց ցանկի և փոխկապակցված՝ հայտարարագրման պարտականություն ունեցող անձանց ցանկի ընդլայնումը, • հայտարարագրում սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու համար նախատեսված պատժամիջոցների վերանայումը, • հայտարարագրման առարկայի վերանայումը՝ հայտարարագրման ոչ ենթակա շարժական և անշարժ գույքի վերաբերյալ չափանիշների վերացում, այդ թվում նաև՝ ֆինանսական շեմերի, թանկարժեք գույքի հայտարարագրման ֆինանսական շեմի վերանայում, հայտարարագրման առարկայում նաև ակտիվ չհանդիսացող ծախսերի ներառում, գույքի օգտագործման հայտարարագրում և այլն: 2. Նախագծի միջոցառումների ծրագրի 18-րդ կետով նախատեսվել է գործարար ոլորտում հակակոռուպցիոն համապատասխանության պահանջների ընդունման խթանման վերաբերյալ միջոցառում, որի իրականացման վերստուգիչ ցուցանիշ նախատեսված է գործարար ոլորտում հակակոռուպցիոն համապատասխանության ներդրման պրակտիկայի ընդլայնումը: Այդ առնչությամբ պետք է նշել, որ ի լրումն նախատեսված միջոցառման, անհրաժեշտ է, որպեսզի խոշոր բիզնեսը ներկայացնող իրավաբանական անձանց համար հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրերի ներդրումը պարտադիր համարվի և դրա արդյունքում ընկերությունների աշխատակազմերը անցնեն հակակոռուպցիոն ուսուցումներ, ներդրվեն հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրեր, դրանց շրջանակներում մշակվեն շահերի բախման, նվերների ընդունման, էթիկայի և այլ քաղաքականություններ, ստեղծվի հատուկ ստորաբաժանում կամ կոնկրետ հաստիք (Integrity Officer)` աշխատողների կողմից վերոնշյալ քաղաքականությունների պահպանման և բարեխիղճ վարքագիծ ցուցաբերելու նկատմամբ հսկողությունը իրականացնելու համար: 3. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց մասնակցությամբ կոռուպցիոն գործերի հետաքննությունների և դատավճիռների գրանցամատյանի վարման ինստիտուտի ներդնում: 4. Երևան, Գյումրի և Վանաձոր համայնքների ՏԻՄ-երի կողմից համայնքային հակակոռուպցիոն ռազմավարությունների մշակում և իրականացում` միջազգային լավագույն փորձի հիման վրա: | Ընդունվել է մասնակի: | 1. Միջոցառումների ծրագրի նախագծի 16-րդ կետով նախատեսվել է Գույքի եկամուտների և շահերի հայտարարագրման համակարգի կատարելագործում: Սույն միջոցառման շրջանակներում իրականացվելու են օրենսդրական փոփոխություններ, որոնց արդյունքում սահմանված է ապահովել հետևյալ արդյունքները՝ հայտարարատուների շրջանակի ընդլայնում, : հայտարարագրման բովանդակության վերանայում, հրապարակման ենթակա տվյալների ընդլայնում , պետական պաշտոնի հավակնող և նման պաշտոն զբաղեցնող անձանց համար լիազոր մարմնին նոտարական կարգով աշխարհի ցանկացած բանկում և ֆինանսական կազմակերպությունում, ցանկացած երկրի տարածքում իրենց անունից տեղեկություններ փնտրելու և ստանալու, իրենց անունով հաշվեհամարների առկայության, ստեղծման օրից դրանց շարժի և մնացորդի, ինչպես նաև իրենց անունով շարժական, անշարժ գույքի և արժեթղթերի առկայության մասին տեղեկատվություն ստանալու լիազորագիր տալու պարտականության սահմանում:Հայտարարագրման համակարգի կատարելագործման վերաբերյալ առավել մանրամասն առաջարկները քննարկվում են համապատասխան օրենքների նախագծերի մշակման փուլում: 2. Սկզբունքորեն կողմ լինելով առաջարկությանը՝ տեղեկացնում ենք, որ վերջինս կքննարկվի միջոցառման իրականացման փուլում:Հասարակական կազմակերպությունները հանդիսնալու են նշված կետով նախատեսված միջոցառման համակատարող և գործարար ոլորտում հակակոռուպցիոն համապատասխանության վերաբերյալ ուսումնասիրության իրականացման շրջանակներում կարող են ներկայացնել առավել մանրամասն առաջարկներ: 3. Գլխավոր դատախազության կողմից վարվում է կոռուպցիոն հանցագործությունների արդյունքների վերաբերյալ վիճակագրություն, որը ներառում է նաև տեղեկատվություն գործով հետապնդման ենթարկված պաշտոնատար անձանց մասին: 4. Նախագծի 6-րդ կետով նախատեսված է 15 000 և ավելի բնակչություն ունեցող տեղական ինքնակառավարման մարմիններում կոռուպցիոն ռիսկերի վերհանում, ծրագրերի մշակում և իրականացում: |
5 | «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն 31.01.2019 11:53:14 | 4. Պատժի անխուսափելիություն (իրավապահ գործունեություն և նախաքննություն). 1. Նախագծի միջոցառումների ծրագրի 51-րդ կետով նախատեսված է կոռուպցիոն հանցագործությունների քննության, ինչպես նաև կոռուպցիոն հանցագործություններով օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման գործառույթները գործող մեկ մարմնում կենտրոնացնելու կամ նոր մարմին ստեղծելու և վերջինիս վերապահելու հարցի դիտարկում: Ինչպես արդեն վերոգրյալում անդրադարձել ենք՝ Կուսակցության դիրքորոշումը Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի ձևաչափի ընտրության հարցում միանշանակորեն կենտրոնացված համակարգ ունենալու օգտին է, հետևաբար, գտնում ենք, որ կոռուպցիոն հանցագործությունների քննության, ինչպես նաև կոռուպցիոն հանցագործություններով օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման գործառույթները պետք է պատկանեն կոռուպցիայի դեմ պայքարի անկախ բազմաֆունկցիոնալ (ունիվերսալ) մարմնին: 2. Նախագծի միջոցառումների ծրագրի 50-րդ կետով նախատեսված է հանցավոր ճանապարհով ստացված ակտիվների բռնագանձման և վերադարձման վերաբերյալ ՀՀ օրենսդրության համապատասխանեցում ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի պահանջներին: Այդ առնչությամբ անհրաժեշտ է ներդնել կոռուպցիայի հետևանքով գողացված ակտիվների վերականգնման և վերադարձման ինստիտուտը, կոռուպցիայի դեմ պայքարի անկախ ունիվերսալ մարմնում շարունակաբար զարգացնել ներքին կարողությունները, զարգացնել այլ երկրների հետ երկկողմ իրավապայմանագրային դաշտն ու իրավական փոխօգնության ինստիտուտը: 3. Անօրինական և ապօրինի հարստացման միջոցով ձեռք բերված ակտիվների սեփականության իրավունքի ճանաչում հատուցման դիմաց. Հանրաքվեի հիման վրա ճանաչել հինգ հարյուր միլիոն դրամից սկսած անօրինական և ապօրինի կերպով ձեռք բերված ակտիվների սեփականության իրավունքը, եթե դրանց փաստացի և իրական սեփականատերերը կամովին կընդունեն այդ ակտիվների անօրինական և ապօրինի հարստացման միջոցոցներով ձեռք բերելու փաստը և այդ ակտիվների իրական արժեքը, պատրաստ կլինեն այդ ակտիվների արժեքի ինսուն տոկոսը տաս տարվա ընթացքում մաս-մաս վերադարաձնել Հայաստանի Հանրապետությանը և պետական ծառայության անցնել ու քաղաքականությամբ զբաղվել միայն օրենքներով սահմանված բարեխղճության կանոների պահպանման դեպքում: Կամովին վերադարձրած ակտիվները ՀՀ կողմից հիմնադրված հիմնադրամների միջոցով կօգտագործվեն առողջապահական, սոցիալական պաշտպանության, կրթության (այդ թվում հակակոռուպցիոն կրթության) և այլ հանրօգուտ նպատակներով: 4. Կոռուպցիոն գործերով մասնագիտացված դատարանի կամ մասնագիտացված դատական կազմի ստեղծում: | Ընդունվել է մասնակի | 1. Ունիվերսալ հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը ենթադրում է վերջինիս թե՛ ինքնավար մարմնի, թե՛ քննչական մարմնի կարգավիճակի ընձեռում: Ուստի, ունիվերսալ մարմնի ստեղծումը պահանջում է սահմանադրական փոփոխությունների իրականացում: Այս փուլում սահմանադրական փոփոխություններից զերծ մնալու և հնարավորինս կարճ ժակետներում ինստիտուցիոնալ հակակոռուպցիոն գործուն համակարգ ստեղծելու նպատակով նախապատվություն է տրվել առանձնացված մոդելին, որը կաշխատի կանխարգելիչ և իրավապահ գործառույթներ իրականացնող առանձին մարմինների համագործակցության և փոխլրացման միջոցով: Նմանատիպ մարմնի ստեղծումը բխում է նաև ՀՀ կառավարության ծրագրից: Միաժամանակ, նոր ինստիտուցիոնալ համակարգի ստեղծումը հենք կծառայի հետագայում, նպատակահարմարության դեպքում, դեպի ունիվերսալ մարմին անցումն առավել սահուն կազմակերպելու համար 2. Նախագծի 40-րդ կետով ակտիվների բռնագանձման և վերադարձման վերաբերյալ օրենսդրության համապատասխանեցման նպատակով ուսումնասիրության իրականացում, համապատասխան օրենսդրական փաթեթի մշակում, Տվյալ ինստիտուտի առանձնահատկությունների վերաբերյալ առաջարկները քննարկվեն նշված փաթեթի մշակման աշխատանքների շրջանակներում: 3. Ակտիվների վերադարձի վերաբերյալ մշակվող օրենսրական փաթեթի շրջանակներում անդրադարձ կկատարվի ինչպես այլ կոռուպցիոն հանցագործությունների, այնպես էլ ապօրինի հարստացման միջոցով ձեռք բերված ակտիվների վերադարձին: Ոլորտի վերաբերյալ առաջարկները առավել մանրամասն կքննարկվեն նշված օրենսդրական փաթեթի հանրային քննարկման ընթացքում: 4. Նախագծով նախատեսվել է հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանների ստեղծում: |
6 | Իրավաբանների հայկական ասոցիացիա 31.01.2019 16:39:55 | ՀՀ 2019-2022թթ․ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ (այսուհետ՝ Ռազմավարության նախագիծ) պետք է հիմնված լինի․ 1.1. միջազգային փաստաթղթերի վրա՝ հիմք ընդունելով այդպիսի ռազմավարություննների կազմման համար ամրագրված սկզբունքները։ Դրանցից հիմնականն է հակակոռուպցիոն ռազմավարությունների վերաբերյալ Կուալա Լումպուրի հայտարարությունը (ընդունվել է 2013 թվական, հոկտեմբերի 21-22-ին, Կուալա Լումպուրում) և դրանում տեղ գտած սկզբունքները: Կուալա Լումպուրի սկզբունքների կարևորության մասին անդրադարձ է կատարվել նաև ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի մասնակից պետությունների կոնֆերանսի ընթացքում (25 - 29 նոյեմբեր, 2013թ, Պանամա), որտեղ մասնակիցների կողմից ընդունվել է 5/4 բանաձևը։ Կուալա Լումպուրի հայտարարության մեջ նշվում է, որ հակակոռուպցիոն ռազմավարությունների մշակման գործընթացում շահագրգիռ կողմերի լայն ներգրավվածությունն իրավունքի հիմունքներ է ստեղծում և օգնում ապահովել որդեգրված ռազմավարությունների ընդունելիությունը և արդյունավետությունը: Պետական կառույցները (գործադիր, օրենսդիր և դատական) պետական և ենթա-պետական մակարդակներում, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, մասնավոր սեկտորը, մեդիան, մասնագիտական հանրությունները, առևտրային և արդյունաբերական միավորումները և արհմիությունները, ակադեմիական հաստատությունները, երիտասարդական և մշակութային կազմակերպությունները կարող են ծառայել որպես կարևոր դաշնակիցներ և գործընկերներ հակակոռուպցիոն ռազմավարությունների մշակման գործում և կարող են կրճատել բարեփոխումներին ուղղված ջանքերի խոցելիությունը քաղաքական ղեկավարությունում փոփոխությունների հանդեպ: ՏՀԶԿ զեկույցի 1-ին առաջարկության 1-ին կետում նույնպես նշված է, որ հակակոռուպցիոն քաղաքականության փաստաթղթերը պետք է մշակվեն շահագրգիռ կողմերի լայն շրջանակի մասնակցությամբ և հիմնված լինեն կարիքների և ռիսկերի գնահատման վրա: Այսպիսով, ռազմավարությունը մշակելիս, չեն պահպանվել Կուալա Լումպուրի հետևյալ կարևորագույն սկզբունքները՝ ա․ Քաղաքական, սոցիալական, տնտեսական և մշակութային համատեքստ․ Պետությունները պետք է հաշվի առնեն իրենց որոշակի քաղաքական, սոցիալական, տնտեսական և մշակութային համատեքստը իրենց հակակոռուպցիոն ռազմավարությունների նախագծման ժամանակ: բ․ Ընդհանուր տեսլական. Համաձայնություն պետք է ստեղծվի ռազմավարությունների ընդհանուր տեսլականի և նպատակների շուրջ: գ. Համակարգման ամրապնդում. Հակակոռուպցիոն ռազմավարությունները մշակման գործընթացի շրջանում, ինչպես նաև իրականացման ու մոնիթորինգի փուլերում պետք է կենտրոնացնեն իրենց ուշադրությունը գործակալությունների ներսում և նրանց միջև համակարգումն ընդլայնելու վրա: դ. Հիմնավոր գիտելիքային հենք. Ռազմավարությունների մշակումը, իրականացումը և մոնիթորինգը պետք է հիմնվեն հակակոռուպցիոն քաղաքականությունների և հաստատությունների ոլորտում հուսալի ախտորոշման, կարիքների և ռիսկերի, խոցելի շրջանների և բացթողումների մասին վկայության վրա: 1.2. Ռազմավարության նախագիծը պետք է բխի ՀՀ-ի կողմից վերոնշյալ միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունններից, համահունչ լինի միջազգային կառույցների կողմից կազմված զեկույցներում տեղ գտած առաջարկություններին, 1.3. Ռազմավարության նախագիծը պետք է համապատասխանի ներպետական օրենսդրությամբ նախատեսված՝ այդպիսի ռազմավարական փաստաթղթերին ներկայացվող պահանջներին, մասնավորապես՝ Մեթոդական հրահանգին։ Առաջարկում ենք Ռազմավարության նախագծի լրամշակումը իրականացնել՝ հաշվի առնելով վերը թվարկված սկզբունքները, ինչպես նաև այն քննարկման առարկա դարձնել քաղաքացիական հասարակության լայն շերտերի շրջանում՝ կազմակերպելով նաև մարզային քննարկումներ, և հասնել դրա վերջնական տարբերակի վերաբերյալ հասարակական կոնսենսուսի ձևավորմանը: | Ընդունվել է ի գիտություն: | Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումներ ծրագրի նախագիծը էականորեն խմբագրվել է : Նախագիծը քննարկվում է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Նախատեսվում են նաև նախագծի քննարկումներ ՀՀ մարզերում: |
7 | Իրավաբանների հայկական ասոցիացիա 31.01.2019 16:39:55 | 1) Ռազմավարության նախագծի նախագծումը և բովանդակությունը հիմնված չեն Կուալա Լումպուրի այնպիսի կարևորագույն սկզբունքների վրա, որոնք են՝ ա․Հիմնավորում, հիմնարար և իրատեսական նպատակներ. Հիմնարար նպատակները և հիմնավորումները միջնորդությունների համար պետք է սահմանվեն ազգային առաջնահերթությունների հիման վրա, ինչպես նաև բացերն ու կարիքները պետք է նախանշվեն: բ. Համապարփակ և համակարգված մոտեցում. Հակակոռուպցիոն ռազմավարությունները պետք է կազմակերպվեն համընդհանուր ամբողջական մոտեցմամբ՝ միևնույն ժամանակ հաշվի առնելով ոլորտին հատուկ անհրաժեշտությունները: գ. Պարզ և հասկանալի փաստաթուղթ. Ռազմավարությունները պետք է լինեն պարզ, հակիրճ և հեշտ ընկալելի: դ. Այլ համապատասխան պետական ծրագրերի/բարեփոխումների օրակարգի մեջ ինտեգրում. Հակակոռուպցիոն ռազմավարությունները պետք է հաշվի առնեն և կապեր հաստատեն այլ համապատասխան պետական ծրագրերի հետ (օր.՝ դատական ոլորտի, հանրային կառավարման բարեփոխումներ, բաց կառավարություն և այլն) և պետք է փորձեն համագործակցություն հաստատել այլ գործակալությունների հետ: Ռազմավարության նախագծի 1.2-րդ մասը նվիրված է «Նոր Հակակոռուպցիոն ռազմավարության նպատակին և խնդիրներին»։ Ռազմավարության նախագծի 10-րդ կետով նախատեսվել է, որ. «Հակակոռուպցիոն ռազմավարության գլխավոր նպատակն է ՝ կոռուպցիայից զերծ հանրային ծառայություն և հասարակություն ստեղծելու: Այդ նպատակների իրագործման առումով կարևորվում է կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային չափանիշներին համապատասխան քաղաքականության մշակումն ու իրականացումը, պետական կառավարման մարմինների նկատմամբ քաղաքացիների բարձր վստահության օգտագործումը՝ որպես կոռուպցիայի նկատմամբ զրոյական հանդուրժողականության սկզբունքի խթանման միջոց:»: Նախ անդրադառնալով ռազմավարության նպատակի բովանդակային ձևակերպմանը՝ պետք է նշենք, որ այն ձևակերպված է ոչ հստակ և միանշանակ չի ընկալվում: Անհրաժեշտ է նաև հաշվի առնել, որ «կոռուպցիայից զերծ «հանրային ծառայություն» և կոռուպցիայից զերծ «հասարակություն» ստեղծելու» նպատակները որպես ռազմավարությամբ սահմանված խնդիրների լուծման հետևանքով ակնկալվող արդյունք(ներ) կամ արդյունքային ցուցանիշներ, իրար հետ համադրելի չեն, քանի որ, եթե կոռուպցիայից զերծ «հանրային ծառայություն» ունենալը կարող ենք համարել կարճաժամկետ կամ միջնաժամկետ ժամանակահատվածում իրականացվելիք նպատակ և դրան հասնենք նոր հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման ժամկետներում, ապա նույնը չենք կարող ասել կոռուպցիայից զերծ «հասարակություն» ունենալու նպատակի դեպքում, քանի որ այն առավել ընդհանրական է ձևակերպված ու դրան հասնելու համար առավել երկար ժամանակահատված է պահանջվում: Երկրորդ. գտնում ենք, որ ռազմավարության նպատակի նման ձևակերպումը թերի է և ամբողջապես չի արտահայտում Հայաստանի հակակոռուպցիոն քաղաքականության հեռանկարը։ Հակակոռուպցիոն քաղաքականության թիրախում պետք է լինեն ոչ միայն հանրային ծառայությունը և, գլոբալ առումով, հանրությունը, այլև քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձինք, բիզնես սեկտորը, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները։ Բացի այդ, որպես ռազմավարական հիշյալ նպատակներին հասնելու կամ դրանք իրագործելու այսպես ասած «գրավական»՝ կարևորվել է երկու հանգամանք. 1) կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային չափանիշներին համապատասխան քաղաքականության մշակումն ու իրականացումը, 2) պետական կառավարման մարմինների նկատմամբ քաղաքացիների բարձր վստահության օգտագործումը որպես կոռուպցիայի նկատմամբ զրոյական հանդուրժողականության սկզբունքի խթանման միջոց: Մինչդեռ պետք է նկատի ունենալ, որ ռազմավարությամբ ամրագրված նպատակների իրագործման առաջնային երաշխիք պետք է հանդիսանան ազգային առաջնահերթությունների հիման վրա վեր հանված խնդիների լուծմանը միտված կոնկրետ թիրախային միջոցառումներն ու դրանց իրականացման արդյունքում ակնկալվող իրատեսական, որակական և քանակական արդյունքային ցուցանիշները: Ինչ վերաբերում է Ռազմավարության նախագծի 11-րդ կետով որպես ռազմավարության առաջարդված խնդիրներ շարադրված ութ խումբ խնդիրներին, ապա գտնում ենք, որ դրանք նույնպես խմբագրման և հստակեցման կարիք ունեն: Օրինակ, որպես խնդիր նախատեսվել է «Առավելագույն բարեվարք հանրային ծառայության դասի ստեղծումը»։ Բայց համանման մոտեցում որդեգրված էր նաև նախորդ ռազմավարության շրջանակներում։ Այդ առնչությամբ գտնում ենք, որ նախ՝ հարկավոր էր գնահատել սույն խնդրի լուծման մասով նախորդ ռազմավարության արդյունքները, այնուհետև՝ քաղված դասերի հիման վրա մշակել նոր խնդիրները։ Կամ, ասենք, որպես խնդիր է ձևակերպվել «Բիզնես ոլորտում բարեվարքության հաստատումը, բիզնեսի և քաղաքականության տարանջատման ապահովումը»։ Կարծում ենք՝ առհասարակ պետք է խուսափել դեկլարատիվ բնույթ ունեցող սահմանումներից, անցում կատարելով ավելի գործուն և արդյունք ապահովող ձևակերպումների։ Մասնավորապես, խոսելով բիզնես ոլորտում բարեվարքության մասին, պետք է նախատեսել նաև իրավաբանական անձանց քրեական պատասխանատվությունը և իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրումը ողջ ծավալով։ Այս մասով համապատասխան առաջարկներ ներկայացվել են սույն փաստաթղթի մյուս մասերում։ Թվարկվող խնդիրներից է նաև՝ «Կայուն և գործուն հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի նախանշումը»։ Գտնում ենք, որ նախանշում եզրույթը տեղին չէ օգտագործել, քանի որ կոռուպցիայի դեմ պայքարելու համար տարիներ շարունակ նախանշվել են ուղղություններ։ Ներկայումս Հայաստանում հարկավոր է գործարկել ինստիտուցիոնալ լուծումներ, և այս առումով նախատեսել հստակ մեխանիզմների ներդրում և գործարկում։ Վերոնշյալ կետում որպես առաջադրված խնդիր, նախատեսվել է մոնիթորինգի արդյունավետ մեխանիզմի արդյունքում՝ ժամանակավրեպ միջոցառումների արդիականացման միջոցով կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացումը»: Այդ առնչությամբ գտնում ենք, որ Ռազմավարության նախագծում անհրաժեշտ է մանրամասնել, թե ի՞նչ պետք է հասկանալ «ժամանակավրեպ միջոցառումներ» ասելով։ Արդյո՞ք այն ենթադրում է նախորդ՝ 2015-2018թթ․ հակակոռուպցիոն ռազմավարությամբ և դրա իրականացման միջոցառումների ծրագրով (այդ թվում ՀՀ կառավարության կողմից հաստատված ոլորտային ծրագրերը) նախատեսված, սակայն չկատարված միջոցառումները։ Եթե այո, ապա ինչպիսի՞ մեթոդների կիրառմամբ է որոշվելու թե չկատարված միջոցառումներից որո՞նք են առավել կարևորները, որպեսզի ներառվեն 4-րդ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների շրջանակներում։ Այսպիսով, պետք է հաշվի առնել, որ Ռազմավարության նախագծով է նախանշվելու հակակոռուպցիոն նոր քաղաքականության առաջնայնություններն ու խնդիրները, որոշվելու հակակոռուպցիոն մարմինների՝ նոր ինստիտուցիոնալ համակարգ ներդնելու նպատակահարմարությունը, ինչպես նաև ամրագրվելու այն միջոցառումները, որոնք նվազագույնի պետք է հասցնեն հասարակական կյանքի տարբեր ոլորտներում առկա կոռուպցիոն դրսևորումները, բարձրացնեն կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված գործընթացների նկատմամբ հանրային վստահությունն ու աջակցությունը։ Հիմք ընդունելով այս հանգամանքները՝ գտնում ենք, որ առաջնահերթ հասարակական փոխհամաձայնության պետք է հասնել ռազմավարության կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակների և այն տեսլականի շուրջ, որոնք պետք է դրվեն Ռազմավարության նախագծում: Ռազմավարության նախագծի նպատակները, որպես արդպիսին իրենց մեջ պետք է արտացոլեն դրանով սահմանված խնդիրների լուծման արդյունքները, լինեն հստակ և իրատեսական շարադրված: Ռազմավարության նախագծում ներառվող նպատակների և խնդիրների հստակ ձևակերպման համար օգտակար կարող է լինել հենց ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի բուն նպատակները, որոնք տեղ են գտել առաջին հոդվածում: Դրանք են. ա) կոռուպցիան կանխարգելելուն և դրա դեմ ավելի արդյունավետ և ներգործուն պայքարելուն ուղղված միջոցների խրախուսումը և ուժեղացումը. բ) կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարում, այդ թվում՝ արժեքների վերադարձման ուղղությամբ միջազգային համագործակցության և տեխնիկական օգնության խրախուսումը, դյուրացումը և օժանդակումը. գ) պետական գործերի և պետական սեփականության ազնիվ, պատասխանատու և պատշաճ կառավարման խրախուսումը: i. Ռազմավարության նախագծի հետագա լրամշակման աշխատանքներում առավելագույնս ուշադրություն դարձնել վերոնշյալ փաստաթղթերով ամրագրված պահանջներին և Ռազմավարության նախագիծը խմբագրել՝ հնարավորինս համապատասխանեցնելով Կուալա Լումպուրի սկզբունքներին։ | Ընդունվել է ի գիտություն: | Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումներ ծրագրի նախագիծը էականորեն խմբագրվել է: |
8 | Իրավաբանների հայկական ասոցիացիա 31.01.2019 16:40:22 | 2) Ռազմավարության նախագիծը չի համապատասխանում Մեթոդական հրահանգին։ Մասնավորապես, 41-րդ, 43-րդ, 50-րդ կետերի համաձայն՝ «41. Ռազմավարական նպատակների համար պետք է սահմանվեն իրատեսական, որակական և քանակական արդյունքային ցուցանիշներ, որոնք հետագայում հիմք կհանդիսանան ծրագրերի նպատակների չափման, առաջընթացի և արդյունավետության գնահատման համար:»: «43. Ռազմավարական փաստաթղթերում արդյունքների ցուցանիշները սահմանելիս, դրանցից յուրաքանչյուրի գծով պարտադիր պետք է սահմանվեն ինչպես համապատասխան թիրախային, այնպես էլ դրանց բազային ցուցանիշները: Բազային ցուցանիշները նկարագրում են համապատասխան ցուցանիշի այն փաստացի մակարդակը, որի նկատմամբ սահմանվել են թիրախային ցուցանիշները և որի նկատմամբ նաև հետագայում գնահատվելու է համապատասխան արդյունքի գծով առաջընթացը: (․․․)»։ «50. Որևէ նպատակի չափման համար արդյունքային ցուցանիշը որակյալ և օգտակար համարվելու համար այն պետք է համապատասխանի հետևյալ չափանիշներին. 1). Ցուցանիշների սահմանման ժամանակ անհրաժեշտ է խուսափել ընդհանրական, անորոշ, ոչ հստակ բնույթի արտահայտություններից (օրինակ՝ «բարձր որակով», «տարվա ընթացքում», «պատշաճ մակարդակով» և այլ արտահայտություններից), 3). Ցուցանիշը կարող է լինել որակական կամ քանակական, ընդ որում քանակական ցուցանիշը պետք է լինի չափելի իսկ որակականը՝ գնահատվող 5) Ցուցանիշը պետք է տրամաբանորեն կապված լինի համապատասխան նպատակների կամ արդյունքների հետ և նկարագրի դրանք՝ շեշտադրելով այն արդյունքները, որոնք որոշում են, թե արդյոք ծրագրի կամ ավելի բարձր մակարդակի ռազմավարական նպատակները/թիրախները նվաճվել են,(…)»։ Բացի այդ, կարևոր է, որ ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագիրը հիմնված լինեն մեթոդական հրահանգի 52-րդ կետով նախատեսված արդյունքային ցուցանիշների նկարագրության ձևաչափի աղյուսակի վրա։ Մասնավորապես, հարկավոր է յուրաքանչյուր արդյունքի մասով նախատեսել հետևյալ ցուցանիշային նկարագիրները ․ i. Նպատակը/ կարևորությունը․ բացատրվում է թե ինչ է ցույց տալիս ցուցանիշը և ինչու է այն կարևոր։ ii. Տեղեկատվության հավաքագրումը/աղբյուրը․ նկարագրվում է, թե որտեղից է ստացվում տեղեկատվությունը և ինչպես է այն հավաքագրվում։ iii. Հաշվարկման մեթոդը․հստակորեն նկարագրվում է թե ինչպես է ցուցանիշը հաշվարկվում։ iv. Տեղեկատվության սահմանափակումները․բացահայտվում են ցուցանիշի հետ կապված տեղեկատվության բոլոր սահմանափակումները, ներառյալ գործոնները, որոնք դուրս են ոլորտային գերատեսչությունների վերահսկողությունից։ v. Ցուցանիշի տեսակը․ ներկայացվում է, թե ինչ է չափում ցուցանիշը (վերջնական, միջանկյալ կամ ուղղակի արդյունք, կամ կատարողականի այլ չափումներ՝ ծախսարդյունավետություն, նպատակային արդյունավետություն)․ vi. Ներկայացման եղանակը․ նկարագրում է, թե ինչպես է ներկայացվում կատարողականը՝ կուտակային թե ոչ կուտակային եղանակով։ vii. Հաշվետվողականության ցիկլը․ ներկայացվում է ցուցանիշի հաշվետվողականության պարբերականությունը՝ ամսական, եռամսյակային կամ տարեկան։ viii. Թույլատրելի շեղումը․ բացահայտում է, թե թիրախային մակարդակի համեմատ փաստացի ցուցանիշի քանի տոկոսային կետով շեղումն է համարվում թույլատրելի։ Վերոհիշյալ պահանջները պետք է վերաբերվեն ինչպես ռազմավարական նպատակները նկարագրող արդյունքային ցուցանիշներին, այնպես էլ կարող են վերաբերվել այդ նպատակների հասնելու համար իրականացվող ծրագրի միջոցառումների համար սահմանվող հիմնական կատարողական ցուցանիշներին (տե՛ս մեթոդական հրահանգի 53-րդ կետը): Հարկ է նշել, որ շրջանառված Ռազմավարության նախագծով նախատեսված են վերը նշված աղյուսակով սահմանված միայն հետևյալ ցուցանիշային նկարագրերը․ Համառոտ նկարագրությունը, Նպատակը/ կարևորությունը, Պատասխանատվությունը։ Առաջարկում ենք i. Ռազմավարության նախագծի հետագա լրամշակման աշխատանքներում առավելագույնս ուշադրություն դարձնել վերոնշյալ փաստաթղթերով ամրագրված պահանջներին և Ռազմավարության նախագիծը խմբագրել՝ հնարավորինս համապատասխանեցնելով Մեթոդական հրահանգին: | Ընդունվել է մասնակի | Միջոցառումների ծրագրում սահմանված են իրատեսական, որակական և քանաքական ցուցանիշներ: Դրանք վեր են հանվում ծրագրի վերստուգիչ ցուցանիշը մասում: Ծրագրի այս հատվածը ամփոփում է ամեն միջոցառման այն արդյունքը որը պետք է կատարված լինի համապատասխան միջոցառմամբ նախատեսված գործողությունները իրականացնելով: Բոլոր ցուցանիշները չափելի են և դրանց կատարողականը ենթարկվելու է մոնիթորինգի: Միջոցառումների ծրագիրը բովանդակային առումով համապատասխանում է մեթոդական հրահանգով ամրագրված սկզբունքներին և չափանիշներին: Սահմանված միջոցառումների դրա իրականացումը ապահովող գործողությունների և վերստուգիչ ցուցանիշով ամրագրված արդյունքները բխում են միմյանցից և ապահովում են տրամաբանական կապ: |
9 | Իրավաբանների հայկական ասոցիացիա 31.01.2019 16:40:36 | Նախատեսել հակակոռուպցիոն ռազմավարության գործողության ժամկետը՝ մինչև 2023 թվականը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախատեսված ժամկետներից ավելի ուշ է ընդունվելու սույն Ռազմավարությունը։ | Չի Ընդունվել | Ռազմավարության նախագիծի ընդունումը նախատեսվում է 2019 թվականի 3-րդ եռամսյակում: Ուստի, 2019 թվականի համար նախատեսված միջոցառումների իրականացումը 2019 թվականի երրորդ և չորրորդ եռամսյակներում իրատեսական է: |
10 | Իրավաբանների հայկական ասոցիացիա 31.01.2019 16:41:17 | Ռազմավարության նախագծի նախաբանի վերջին պարբերությամբ նշված է․ «(…) Ընդ որում, ռազմավարությամբ նախանշված ուղղությունների իրականացման երաշխիքը կլինի նոր կառավարության կողմից դրսևորած քաղաքական աննախադեպ կամքը»: Գտնում ենք, որ սույն ձևակերպումը թերի է և ամբողջությամբ չի արտացոլում հակակոռուպցիոն պայքարի գաղափարախոսությունը։ Իրավամբ, քաղաքական կամքը անհրաժեշտ, բայց ոչ բավարար նախապայման է կոռուպցիայի դեմ համակարգված պայքարի հարցում։ Քաղաքական կամքը պետք է արտահայտվի՝ ներդնելով արդյունավետ երաշխիքներ, որպիսիք են՝ հակակոռուպցիոն պայքարի հաջողված մեխանիզմները և իրավապահ ու իրավասու մարմինների ներկայացուցիչների մասնագիտական կարողությունների զարգացումը։ Հիմք ընդունելով վերոգրյալը, առաջարկում ենք խմբագրել առանձնացված հատվածը՝ վերը նշվածի լույսի ներքո։ | Ընդունվել է մասնակի: | Ռազմավարության նախագիծը խմբագրվել է: |
11 | Իրավաբանների հայկական ասոցիացիա 31.01.2019 16:41:17 | 2) Ռազմավարության նախագծի 1.1 մասը վերաբերում է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա միջոցառումների իրականացման 2015-2018 թթ. ծրագրի արդյունքներին և բացթողումներին։ Ռազմավարության նախագծի ներածության մասում նշված է․«Թեև նախորդ ռազմավարությունների շրջանակներում մշակվել և ընդունվել էին բազմաթիվ օրենսդրական կարգավորումներ, օրենսդրությունը համապատասխանեցվել էր միջազգային չափանիշներին, այդուհանդերձ, տարբեր ցուցանիշների համաձայն կոռուպցիայի մակարդակը, քաղաքացիների կողմից դրա ընկալումը, գործնականում կոռուպցիան արմատախիլ անելուն ուղղված քայլերի բացակայությունը տարակուսանքի տեղիք էին տալիս:»։ Այնուհետև, Ռազմավարության նախագծի 5-րդ կետի 7-րդ, 12-րդ, 13-րդ ենթակետերում նշված է․ «5. Անդրադառնալով Ռազմավարության կատարման արդյունքներին, անհրաժեշտ է նշել, որ ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2015-2018 միջոցառումների ծրագրի առանցքային արդյունքներից են. 7․ 2016 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունվել է «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների փաթեթը, որի ընդունմամբ քրեականացվել է ապօրինի հարստացումը և սահմանվել է քննչական ենթակայությունը: Նշյալ փոփոխության արդյունքում՝ հաշվետու ժամանակահատվածում հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի գույքի ավելացումը և (կամ) պարտավորությունների նվազումը, որոնք էականորեն գերազանցում են նրա օրինական եկամուտները, 2017 թվականի հուլիսի 1-ից դիտվում են ապօրինի հարստացում և ենթակա են քրեական պատասխանատության:» 12․ Պետական կառավարման համակարգի բոլոր մարմիններում նշանակվել են հակակոռուպցիոն ծրագրերի իրականացումը համակարգող պաշտոնատար անձինք՝ աշխատակազմի ղեկավարի կամ մարմնի ղեկավարի տեղակալի մակարդակով, իսկ համապատասխան պաշտոնատար անձանց պաշտոնների անձնագրերում կատարվել են սահմանված փոփոխություններ: 13․ Պետական կառավարման համակարգի բոլոր մարմինների հակակոռուպցիոն ծրագրերի իրականացման պատասխանատուները շարունակական վերապատրաստումներ են անցնում»։ ԻՀԱ-ն և Կոալիցիան տարիներ շարունակ թե՛ ազգային, և թե՛ միջազգային հարթակներում մշտապես կարևորել և ջատագովել են հիշյալ իրավական ակտերի ընդունումը։ Միևնույն ժամանակ պետք է փաստենք, որ օրենսդրական ակտերի ընդունմանը պետք է հաջորդեին դրանց գործնական կիրառումը։ Այս առումով, ցավոք պետք է նշենք, որ Հայաստանը դեռևս չունի շոշափելի ձեռքբերումներ։ Ուստի, առաջարկում ենք ռազմավարության շրջանակներում նշել հիշյալ իրավական ակտերի գործնական կիրառմանը խոչընդոտող հիմնական պատճառները/խնդիրները, միաժամանակ Ռազմավարության նախագիծը լրամշակելիս միջոցառումներ նախատեսելայդ պատճառների/խնդիրների լուծման և այդ իրավական ակտերի կենսագործման համար։ Առաջարկում ենք՝ Ռազմավարության նախագծի 5-րդ կետի 12-13-րդ ենթակետերում գնահատականներ տրվեն նաև այն մասով, թե, օրինակ, որքանո՞վ են հիշյալ հակակոռուպցիոն ծրագրերը և վերապատրաստումները արդյունավետ եղել, գնահատվել են արդյո՞ք դրանց ազդեցությունը թիրախ խմբերի հակակոռուպցիոն վարքագծի վրա։ | Ընդունվել է մասնակի: | Ռազմավարության նախագիծը ենթարկվել է խմբագրման:Ինչ վերաբերում է հակակոռուպցիոն ծրագրերի և վերապատրաստումների արդյունավետությանը, ապա ընդհանուր իրականացված քայլերի գնահատականները ներկայացված են <<Հակակոռուպցիոն քաղաքականության ընթացիկ իրավիճակի վերլուծություն>> վերտառությամբ գլխի ներքո: |
12 | Իրավաբանների հայկական ասոցիացիա 31.01.2019 16:41:17 | 3) Ռազմավարության նախագծի 1-4-րդ կետերում խոսվում է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2015-2018թթ. միջոցառումների ծրագրի արդյունքների գնահատման մասին։ Մասնավորապես, Նախագծի 1-ին կետի համաձայն՝ «ՀՀ-ում հակակոռուպցիոն նոր քաղաքականության առաջնայնություններն ու խնդիրները նախանշելու, ՀՀ հակակոռուպցիոն մարմինների նոր ինստիտուցիոնալ համակարգ ներդնելու նպատակահարմարությունը որոշելու, հակակոռուպցիոն քաղաքականության ոլորտում կառավարության ապագա քայլերը որոշելու նպատակներով կարևորվում է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2015-2018 թթ. միջոցառումների ծրագրի արդյունքների գնահատումը:» Սրան զուգահեռ, Ռազմավարության նախագիծը շրջանցում է հետևյալ հարցրերի պատասխանները. • որքանո՞վ է արդյունավետ եղել նախորդ ռազմավարությունը և դրա միջոցառումների ծրագիրը, այդ թվում՝ ոլորտային (առողջապահություն, կրթություն, պետական եկամուտների հավաքագրում, ոստիկանության կողմից հանրությանը մատուցով ծառայություններ) տարեկան հակակոռուպցիոն ծրագրերը։ • Ինչպիսի՞ արդյունք և ազդեցություն է ունեցել նախորդ ռազմավարությունը և դրա միջոցառումների ծրագրերը Հայաստանում կուռուպցիայի դեմ պայքարում։ • Արդյո՞ք ռազմավարությունը և դրա իրականացման միջոցառումների ծրագրերը իրականացվել են ամբողջությամբ, թե՞ մասնակի։ Մասնակի կատարման դեպքում, որո՞նք են եղել չկատարման պատճառները, ի՞նչ ճակատագիր է սպասվում չիրականացված միջոցառումներին։ Առաջարկում ենք նշված հարցերի պատասխանները նույնպես ընդգրկել Ռազմավարության նախագծում: | Ընդունվել է: | Միջոցառումների ծրագրով 1-4-րդ կետերը վերանայվել են: Նշված պարբերությունները հանվել են:Այնուամենայնիվ, անդրադարձ է կատարվել նախկին ռազմավարության թերացումներին՝ <<Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2015-2018 թթ. միջոցառումների ծրագրի գնահատումը>> գլխի ներքո: |
13 | Իրավաբանների հայկական ասոցիացիա 31.01.2019 16:43:09 | 4) Ռազմավարության նախագծի 2-րդ կետով նախատեսված է. «2. ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2015-2018 թթ. միջոցառումների ծրագիրն ուղղված էր բարեխիղճ և պատասխանատու պաշտոնյաների միջոցով կոռուպցիայի մակարդակի և տարածվածության նվազեցմանը, կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված գործընթացների նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը, հակակոռուպցիոն միջոցառումների իրականացման ընթացքում հանրության աջակցության ընդլայնմանը, ինչպես նաև կոռուպցիայի կանխարգելման առավել արդյունավետ և գործուն միջոցների կիրառմանը:» Առաջարկում ենք ռազմավարությամբ անդրադառնալ այն հարցին, թե, որքանո՞վ է հանրային ծառայողների դասը դարձել բարեխիղճ և պատասխանատու, որքանո՞վ է հանրությունը մասնակցել հակակոռուպցիոն միջոցառումների իրականացմանը։ | Ընդունվել է ի գիտություն: | Ռազմավարության նախագծի վերանայման արդյունքում նշված կետը հանվել է: |
14 | Իրավաբանների հայկական ասոցիացիա 31.01.2019 16:43:09 | 5) Ռազմավարության նախագծի 5-րդ կետի 10-րդ ենթակետում անդրադարձ է կատարվում նաև ազդարարման համակարգին։ Գտնում ենք, որ ռազմավարության շրջանակներում պետք է ներկայացնել այս համակարգի կիրառելիության արդյունքները և ազդեցության գնահատումը ևս։ Ի լրումն, որ այս հատվածում առաջարկում ենք նշել նաև այն հիմնական պատճառներն ու մարտահրավերները, որոնք խոչընդոտել են նշված ազդարարման համակարգի ամբողջական կիրառմամը։ Առաջարկում ենք նաև սահմանել էլեկտրոնային հաղորդման անանուն հարթակի գործարկման հստակ ժամկետներ: | Ընդունվել է մասնակի | Միջոցառումների ծրագրով յուրաքանչյուր ծրագրի այդ թվում ազդարարման համակարգի հետ կապված միջոցառումներով սահմանված են հստակ ժամկետներ: Միջոցառումների ծրագրի 13-րդ կետով սահմանված է ազդարարման համակարգի շարունակական կատարելագործման ուղիները: Նախատեսվում է վեր հանել համապատասխան խնդիրները և վարել վիճակագարություն միասնական մեխանիզմի կիրառմամբ: Իսկ ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակն արդեն իսկ գործարկվել է: |
15 | Իրավաբանների հայկական ասոցիացիա 31.01.2019 16:43:09 | 6) Խոսելով Ռազմավարության նախագծի 5-րդ կետով ներկայացված նախորդ՝ 2015-2018թթ․ հակակոռուպցիոն ռազմավարության արդյունքների մասին, առաջարկում ենք դրա շրջանակներում ներկայացնել Պետություն-Քաղաքացիական հասարակության երկխոսության համապարփակ արդյունքները՝ անդրադառնալով երկխոսության արդյունավետությանը և արձանագրած արդյունքներին։ Հիշյալը նաև կվկայի պետություն-քաղաքացիական հասարակության երկխոսության վերաբերյալ պետության գնահատականի և կոռուպցիայի դեմ պայքարում հանրության մասնակցության մասին։ Բացի այդ, այս հատվածում խնդրում ենք ուղղել հակակոռուպցիոն կոալիցիայի անվանումը, նշելով՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիա։ | Ընդունվել է: | Ռազմավարության նախագծում անդրադարձ է կատարվել, պետություն-քաղաքացիական հասարակություն անխզելի ու օբյեկտիվ կապի էական դերին՝ կոռուպցիայի հաղթահարման գործում: |
16 | Իրավաբանների հայկական ասոցիացիա 31.01.2019 16:43:09 | 7) Առաջարկում ենք խնդիրների և միջոցառումների շարքում նախատեսել նաև մասնագիտացված քաղհասարակության կարողությունների զարգացումը, քանի որ, ինչպես արդեն նշվել է, կոռուպցիայի դեմ պայքարում կարևոր է նաև մասնագիտացված քաղհասարակության մասնակցությունը։ Վերջինս բխում է նաև ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի պահանջներից ։ Այս մասով համապատասխան առաջարկներ ներկայացվել են սույն փաստաթղթի մյուս մասերում։ | Ընդունվել է: | Միջոցառումների ծրագրում նախատեսված է հակակոռուպցիոն քաղաքականության մշակման համար պատասխանատու մարմինների, հասարակական կազմակերպությունների կարողությունների զարգացման վերաբերյալ կետ: |
17 | Իրավաբանների հայկական ասոցիացիա 31.01.2019 16:43:09 | 8) Ռազմավարության նախագծի շրջանակներից դուրս է մնացել հակակոռուպցիոն կրթության վերաբերյալ մոտեցումները, թեպետ այն համարվում է ռազմավարության հիմնական ուղղություններից մեկը, որը ևս առաջարկում ենք նախատեսել։ Այս մասով համապատասխան առաջարկներ ներկայացվել են սույն փաստաթղթի մյուս մասերում։ | Ընդունվել է ի գիտություն | Միջոցառումների ծրագրում ընդգրկվել է առանձին գլուխ հանրային իրազեկում և հակակոռուպցիոն կրթություն վերնագրով, որտեղ կարգավորվում են հակակոռուպցիոն ոլորտում իրականացվող վերապատրաստումները և կրթական ծրագրերը: |
18 | Իրավաբանների հայկական ասոցիացիա 31.01.2019 16:43:09 | 9) Ի լրումն ներկայացված առաջարկների, գտնում ենք, որ պետք է ապահովվի Նոր ռազմավարության նախագծի տարբեր հատվածների միջև սիներգիան՝ նախատեսելով փոխլրացումներ և փոխօգնություններ մեխանիզմների և միջոցառումների միջև։ Միաժամանակ առաջարկում ենք սիներգիան ապահովել այլ ռազմավարությունների հետ նույնպես՝ շրջանցելով նույնանման դրույթների կրկնությունը սույն ռազմավարության և այլ գերատեսչական փաստաթղթերի (այդ թվում՝ տարեկան, եռամյա կամ հնգամյա ծրագրեր, ռազմավարական փաստաթղթեր, գործողությունների ծրագրեր և այլն) հետ, ներառյալ՝ հանրային ծառայության, դատաիրավական համակարգի և այլ ոլորտներին վերաբերող ռազմավարությունների հետ։ | Ընդունվել է Ի գիտություն: | Միջոցառումների ծրագիրը կազմված է ոչ միայն առանձին միջոցառումներից այլ առանձին գլուխներից, որոնք համասեռ միջոցառումները համատեղում են: Ընդ որում ծրագրով սահմանված միջոցառումները ուղղված լինելով մի նպատակի՝ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ պայքարին, փոխկապակցված են և ապահովում են հասարակությունում և պետական համակարգում առկա նոր մշակույթի ձևավորմանը: |
19 | Իրավաբանների հայկական ասոցիացիա 31.01.2019 16:43:09 | 10) Ռազմավարության նախագծով կամ Նախագծով առաջարկվող նոր կառուցակարգերի ներդրմամբ բացակայում է հիմնավորում, հատկապես՝ ուղեկցված միջազգային փորձով, թե ինչպես է որոշվել այս կամ այն մեխանիզմի ներդրումը։ Օրինակ՝ Կոռուպցիոն հանցագործությունների քննության, ինչպես նաև կոռուպցիոն հանցագործություններով օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման գործառույթները գործող մեկ մարմնում կենտրոնացնելու կամ նոր մարմին ստեղծելու և վերջինիս վերապահելու հարցի դիտարկման միջոցառումը։ Ուստի, առաջարկում ենք, որ Ռազմավարության նախագծով կամ Նախագծով նոր կառուցակարգերի նախատեսման դեպքում տրամադրվի հիմնավորում՝ ուղեկցված միջազգային փորձով։ | Ընդունվել է: | Ռազմավարության նախագծի տեքստը խմբագրվել է: |
20 | Իրավաբանների հայկական ասոցիացիա 31.01.2019 16:44:23 | 1) Նոր ռազմավարության նախագծում նախատեսված ռազմավարության մոնիթորինգը և գնահատումը հիմնված չեն Կուալա Լումպուրի այնպիսի կարևորագույն սկզբունքների, որոնք են՝ ա․Ռազմավարության մշակման անբաժանելի մաս. Մոնիթորինգի և գնահատման մեխանիզմները ազգային հակակոռուպցիոն ռազմավարությունների անբաժանելի մասն են: Գնահատման տարրերը և տվյալների հավաքման համակարգերը պետք է ներառնվեն ռազմավարությունների մեջ հենց նախագծման փուլում: բ. Հստակ հենակետերով և թիրախներով ցուցանիշներ. Հստակ սահմանված հենակետերով և դրանց հետևելու մեխանիզմներով չափելի ցուցանիշներ են անհրաժեշտ՝ սահմանելու համար թիրախային նպատակների նվաճումը: Նոր ռազմավարության նախագծում բավարար ուշադրություն չի դարձվել «Մոնիթորիգի համակարգ» բաժնին, և մեր գնահատմամբ թե՛ Ռազմավարության նախագծով, և թե՛ դրա իրականացման միջոցառումների ծրագրով սահմանված 2 միջոցառումները (61-62-րդ) չեն կարող մոնիթորիգի իրականացման արդյունավետ մեխանիզմներ երաշխավորել: Ըստ Կուալա Լումպուրի հայտարարության՝ մոնիթորինգի և գնահատման մեխանիզմները ազգային հակակոռուպցիոն ռազմավարությունների անբաժանելի մասն են և գնահատման տարրերն ու տվյալների հավաքման համակարգերը պետք է ներառվեն ռազմավարությունների մեջ հենց նախագծման փուլում: Մեթոդական հրահանգի համաձայն՝ Ռազմավարական փաստաթղթերի բովանդակությանը ներկայացվող ընդհանուր պահանջներից է արդյունքային ցուցանիշների սահմանումը։ Մասնավորապես, որոշման՝ 41-րդ կետի համաձայն՝ ռազմավարական նպատակների համար պետք է սահմանվեն իրատեսական, որակական և քանակական արդյունքային ցուցանիշներ, որոնք հետագայում հիմք կհանդիսանան ծրագրերի նպատակների չափման, առաջընթացի և արդյունավետության գնահատման համար: Մեթոդական հրահանգի 42-րդ կետի համաձայն՝ «Հիմնական արդյունքային ցուցանիշները դրանք այն հիմնական բնութագրերն են, որոնց միջոցով գնահատվում և չափվում է նպատակների իրականացումը: (․․․)»։ Այնուհետև, 43-րդ կետը սահմանում է․«Ռազմավարական փաստաթղթերում արդյունքների ցուցանիշները սահմանելիս, դրանցից յուրաքանչյուրի գծով պարտադիր պետք է սահմանվեն ինչպես համապատասխան թիրախային, այնպես էլ դրանց բազային ցուցանիշները: Բազային ցուցանիշները նկարագրում են համապատասխան ցուցանիշի այն փաստացի մակարդակը, որի նկատմամբ սահմանվել են թիրախային ցուցանիշները և որի նկատմամբ նաև հետագայում գնահատվելու է համապատասխան արդյունքի գծով առաջընթացը: Թիրախային ցուցանիշներն արտահայտում են համապատասխան ցուցանիշի նպատակային (ցանկալի) մակարդակը, որին ձգտում է հասնել պետությունը համապատասխան միջամտությունների միջոցով: (…)։ Առաջարկում ենք նոր ռազմավարության նախագծի լրամշակման փուլում վերանայել ռազմավարության մոնիթորինգի և գնահատման համակարգը՝ դրանք համապատասխանեցնելով Կուալա Լումպուրի հայտարարությանը և Մեթոդական հրահանգի պահանջներին։ | Ընդունվել է ի գիտություն | Միջոցառումների ծրագրի նախագծով սահմանվել է մոնիթորինգի համակարգի համակարգի մշակման և ներդրման վերաբերյալ կետ: Ներկայումս այդ համակարգը մշակման ուլում է և դրա վերջնարդյունքը կներառվի նախագծում: |
21 | Իրավաբանների հայկական ասոցիացիա 31.01.2019 16:44:23 | Նախատեսել եռամսյա, վեցամսյա, մեկ տարվա և ամբողջ ժամանակահատավածի համար արդյունքային ցուցանիշներ, որոնք կարտացոլեն ոչ միայն միջոցառման փաստացի կատարողականը, այլև՝ ազդեցության գնահատումը։ | Ընդունվել է ի գիտություն: | Հարցը կքննարկվի մոնիթորինգի համակարգի ներդրման շրջանակներում: |
22 | Իրավաբանների հայկական ասոցիացիա 31.01.2019 16:44:23 | Նախատեսել պետական բյուջեից միջոցներ՝ ՔՀԿ-ների անկախ փորձագետների կողմից ռազմավարության և դրա միջոցառումների ծրագրի մոնիթորինգի իրականացման նպատակով։ | Ընդունվել է ի գիտություն: | Համաձայն Նախագծի 52-րդ կետի՝ ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2019-2022 թթ-ի միջոցառումների ծրագրի մոնիթորինգի համակարգը պետք է մշակվի և ներդրվի: Այդ կետի իրականացման շրջանակներում կսահմանվեն մոնիթորինգի իրականացման առանձնահատկությունները: |
23 | Իրավաբանների հայկական ասոցիացիա 31.01.2019 16:49:47 | Կոռուպցիայի, հանրային վստահության մակարդակի և հակակոռուպցիոն միջոցառումների ազդեցության վերաբերյալ պարբերական հարցումների իրականացում հասարակության շրջանում, հարցումների արդյունքների հրապարակում (Միջոցառում 1): ՏՀԶԿ զեկույցի ներկայացված 1-ին առաջարկության, որ վերաբերում է հակակոռուպցիոն քաղաքականության փաստաթղթերին, 4-րդ կետում նույնաբովանդակ առաջարկության մասին է խոսք գնում: Սակայն ՏՀԶԿ զեկույցում նշվում է, որ հակակոռուպցիոն միջոցառումների ազդեցության վերաբերյալ հարցումներ պետք է անցկացվեն նաև հակակոռուպցիոն ռազմավարությունների մոնիթորինգի իրականացման փուլում: Առաջարկում ենք. i. Նախագծով նախատեսված միջոցառման մեջ ներառել հարցումների անցկացում նաև հակակոռուպցիոն ռազմավարությունների մոնիթորինգի իրականացման փուլում: ii. Դիտարկել վերոնշյալ հարցումների իրականացումը հակակոռուպցիոն ոլորտում մասնագիտացված գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպություններին պատվիրակելու նպատակահարմարության հարցը և նախագծով որպես այդ միջոցառման իրականացման պատասխանատու մարմին նախատեսել նրանց: | Ընդունվել է մասնակի | i. Միջոցառումը նախատեսում է հակակոռուպցիոն միջոցառումների ազդեցության վերաբերյալ պարբերական հարցումների իրականացում, ինչն ինքնին ենթադրում է նաև ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման արդյունքում դրանց ազդեցության վերաբերյալ հարցումների իրականացում: ii. Միջոցառումների ծրագրի 53-րդ կետով սահմանված միջոցառման պատասխանատու անձանց շրջանակը ընդլայնվել է: Ներառվել են նաեւ հասարակական կազմակերպությունները որպես այդ միջոցառման իրականացման պատասխանատու մարմիններ: |
24 | Իրավաբանների հայկական ասոցիացիա 31.01.2019 16:49:47 | Ռիսկերի գնահատումների արդյունքների հիման վրա պետական մարմիններում ներքին բարեվարքության գործողությունների ծրագրերի մշակում և իրականացում (Միջոցառում 2): ՏՀԶԿ զեկույցի 1-ին առաջարկության 5-րդ կետում խոսք է գնում նույնաբովանդակ առաջարկության մասին, սակայն անհրաժեշտ ենք համարում նշել, որ պարզ չէ, թե ինչ մեթոդաբանությամբ է իրականացվելու ռիսկերի գնահատումը, և ովքեր են գնահատելու բարեվարքության գործողությունների ծրագրերի իրականացման արդյունավետությունը: Բացի այդ, անհասկանալի է, թե ինչու է սահմանված առնվազն 5 մարմնում ռիսկերի գնահատումների հիման վրա մշակված ներքին բարեվարքության ծրագրեր, քանի որ, մեր խորին համոզմամբ, այն կարող է բերել կառավարման համակարգի ոչ ներդաշնակ աշխատանքին։ Առաջարկում ենք. i. Նախագծի վերոնշյալ միջոցառման իրականացման քայլերի հաջորդականությունը հնարավորինս որոշակիացնել՝ քանական և որակական արդյունքային ցուցանիշներ ունենալու համար, ii. Միջոցառումը նախատեսել բոլոր մարմինների համար, ոչ թե՝ միայն 5: | Ընդունվել է մասնակի: | i. Միջոցառմամբ նախատեսվել է է տեղական ինքնակառավարման մարմիններում ռիսկերի գնահատում իրականացնելու մեթոդաբանության մշակում: ii. Միջոցառումների ծրագրի 7-րդ կետով սահմանված միջոցառումը իրականացվելու է պետական բոլոր մարմիններում: |
25 | Իրավաբանների հայկական ասոցիացիա 31.01.2019 16:49:47 | 15,000 և ավելի բնակչություն ունեցող տեղական ինքնակառավարման մարմիններում կոռուպցիոն ռիսկերի վերհանում, ծրագրերի մշակում և իրականացում (Միջոցառում 3): Միջոցառումը նախագծում ներառվել է հակակոռուպցիոն նոր ռազմավարության վերաբերյալ 2018 թվականի հունիսի 11-ին ՀՀ արդարադատության նախարարություն ԻՀԱ-ի և Կոալիցիայի N 02/10 գրությամբ (այսուհետ՝ Գրություն) ներկայացված առաջարկության հիման վրա: Սակայն պարզ չէ, թե ինչ հիմնավորմամբ է որպես թիրախ ընտրվել 15,000 և ավել բնակչություն ունեցող համայնքները: Ավելին, եթե համապետական մակարդակում իրականացվող հակակոռուպցիոն ռազմավարությունը ֆինանսավորվելու է հիմնականում պետական բյուջեի միջոցների հաշվին, ապա Նախագծից պարզ չի դառնում, թե համայնքներում հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրերը արդյոք ֆինանսավորվելու են պետական բյուջեից, թե՝ համայնքային բյուջեներից: Եթե այդ ծրագրերի իրականացումը պետական ֆինանսավորմամբ է իրականացվելու, ապա Նախագծով հստակ պետք է նշվի դրա մասին, ինչպես նաև Նախագծով պետական ծախսերի վրա ազդեցության նախնական գնահատականներ տրվի՝ համաձայն Մեթոդաբանական հրահանգի պահանջների: Հակակոռուպցիոն ռազմավարությունների վերաբերյալ Կուալա Լումպուրի հայտարարության համաձայն՝ հակակոռուպցիոն ռազմավարությունները պետք է ունենան ինստիտուցիոնալ և ֆինանսական կայունություն, ինչպես նաև հաշվի պետք է առնվեն իրականացման կարողությունները, հետևաբար եթե վերոնշյալ միջոցառումն իրականացվելու է պետական բյուջեի միջոցների հաշվին և ներդրվելու այդ համայնքերում, ապա Նախագծից պարզ չի դառնում, թե ինչպիսի՞ կառույցներ են ներգրավված լինելու համայնքներում կոռուպցիոն ռիսկերի վերհանման, ծրագրերի մշակման, մոնիթորինգի իրականացման գործընթացներում, քանի որ համայնքների կարողությունները՝ այդպիսի ծրագրեր մշակելու, իրականացնելու և արդյունավետությունը երաշխավորելու հարցերում խիստ սահմանափակ են: Առաջարկում ենք. i. Հստակ սահմանել, թե հիշյալ միջոցառման իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները հատկացվելու են պետական, թե համայնքային բյուջեի միջոցների հաշվին: ii. Վերանայել միջոցառման իրականացման պատասխանատու մարմինների ցանկը՝ ներառելով նաև հակակոռուպցիոն ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների (համաձայնությամբ): iii. Նախագծով նախատեսել մունիցիպալ հակակոռուպցիոն ռազմավարությունների կամ պլանների մոդելային տարբերակների մշակման վերաբերյալ միջոցառում և նախատեսել պիլոտային եղանակով փորձարկում նախապես ընտրված համայնքներում, ինչպիսիք առկա են Չեխիայում, Լեհաստանում և այլն։ | Ընդունվել է մասնակի | i. Նշված միջոցառման ֆինանսավորման վերաբերյալ վերջնական որոշման կայացման պարագայում նախագծում կկատարվի համապատասխան նշում: ii. Միջացառումների ծրագրի նշված կետը ենթադրում է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց ռիսկերի վերհանում: Նշվածից ելնելով՝ նախատեսվել է միջոցառումը կիրառել փուլային եղանակով: Ուստի, նախնական փուլում միջոցառումը նախատեսվել է 15000 և ավելի բնակչություն ունեցող ՏԻՄ-երում: 15000 և ավելի բնակչություն ունեցող ՏԻՄ-երը ընտրվել են ելնելով Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի կարգավորումներիցԼ Մասնավորապես, նշված օրենքով հայտարարատու պաշտոնատար անձանց ցանկում ներառվել են հենց վերոնշյալ համայնքների ղեկավարները: Միջոցառումների ծրագրի 6-րդ կետի համաձայն վերանայվել է միջոցառման իրականացման պատասխանատու մարմինների ցանկը՝ ներառվել է նաև հակակոռուպցիոն ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունները (համաձայնությամբ): Միջոցառումների ծրագրում: iii. Կատարվել է փոփոխություն՝ նախատեսվել է տեղական ինքնակառավարման մարմիններում ռիսկերի գնահատում իրականացնելու մեթոդաբանության մշակում: |