Add to favourites

The project has not been accepted

ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի նախագիծ

  • Discussed

    19.12.2018 - 31.01.2019

  • Type

    Programme

  • Area

    Fight against corruption

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 27282

Print

Suggestions

Իրավաբանների հայկական ասոցիացիա

31.01.2019

Առաջարկում ենք Ռազմավարության նախագծում ներկայացնել նաև նախորդ Ռազմավարության գործողության ընթացքում իրավապահ (այն մարմինները, որոնք ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրավասու են իրականացնել կոռուպցիոն բնույթի գործերի քննություն) և հակակոռուպցիոն կանխարգելիչ գործունեություն իրականացնող մարմինների (Բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողով, ՀՀ վարչապետին կից Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ) գործունեության արդյունավետության, արդյունքների և ազդեցության գնահատումը:

Իրավաբանների հայկական ասոցիացիա

31.01.2019

Նախատեսել հակակոռուպցիոն աուդիտ Նման փորձ առկա է, օրինակ, Բոտստվանայում, Լեհաստանում, Չեխիայում և այլն: Ներկայումս սույն հարցի վերաբերյալ իրականացվում է ուսումնասիրություն: Արդյունքները կներկայացվեն լրացուցիչ: Առաջարկում ենք․ Նախատեսել հակակոռուպցիոն աուդիտ hանրային և մասնավոր ոլորտներում։

Իրավաբանների հայկական ասոցիացիա

31.01.2019

Պայքարել գույքը հանրային գերակա շահ ճանաչելու գործընթացում ծագող կոռուպցիոն ռիսկերի դեմ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքով փորձ է կատարվել սահմանել, թե գերակա հանրային շահը ի՞նչ նպատակներ կարող է հետապնդել` տալով բավականին ընդգրկուն մեկնաբանություն, ինչը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր դեպք ներառել այդ հասկացության ներքո: Բացի այդ, թվարկված է միմիայն նպատակների բնույթը` գերակա հանրային շահը կարող է հետապնդել պետության պաշտպանության, պետության և հասարակության անվտանգության ապահովման, կրթության, առողջության սպորտի զարգացման ապահովման և այլ նպատակներ: Առաջարկում ենք i. փոփոխություն կատարել «հանրության գերակա շահ»-ի սահմանման մեջ և թվարկել ու ներառել հստակ կառույցների, ոլորտների անվանումները, որոնց գործունեության բարելավումն իսկապես արտացոլում է հանրության գերակա շահերը, ii. սահմանել, որ յուրաքանչյուր դեպքում, ձեռքբերվող սեփականությունը բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելով, պետությունը պարտավոր է հիմնավորել, որ այդ շահը օտարվող սեփականության սեփականատերերի շահից գերակայող է, և նպատակի իրագործումն անհնար է առանց կոնկրետ այդ սեփականության ձեռքբերման: Ընդ որում, եթե ձեռք է բերվում մի քանի սեփականատերերի գույք, ապա այդ հիմնավորումը պետք է տրվի նրանցից յուրաքանչյուրի գույքի ձեռքբերման կապակցությամբ: iii. սահմանել, որ գերակա հանրային շահ ճանաչելու կառավարության որոշման համար անհրաժեշտ հիմքերը և փաստաթղթերն իրենց մեջ ներառում են օտարման ենթակա տարածքի:

See more