Add to favourites

Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ

ՕՐԵՆՔԸ

ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«5) այն անհատական իրավական ակտը, որով տրամադրվում է իրավունքը կամ կիրառվում է իրավունքի սահմանափակումը, կայացվել է ոչ իրավասու մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից.».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին կետով`

«5.1) այն անհատական իրավական ակտը, որով տրամադրվում է իրավունքը կամ կիրառվում է իրավունքի սահմանափակումը, չի համապատասխանում դրա ընդունման համար հիմք հանդիսացած նորմատիվ իրավական ակտի պահանջներին, և այդ ակտը անվավեր է ճանաչվել օրենքով սահմանված կարգով.»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

  • Discussed

    03.12.2018 - 18.12.2018

  • Type

    Law

  • Area

    Justice, Cadastre

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6945

Print