Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ
-
1 - Կողմ
-
1 - Դեմ
ՕՐԵՆՔԸ
ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«5) այն անհատական իրավական ակտը, որով տրամադրվում է իրավունքը կամ կիրառվում է իրավունքի սահմանափակումը, կայացվել է ոչ իրավասու մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից.».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին կետով`
«5.1) այն անհատական իրավական ակտը, որով տրամադրվում է իրավունքը կամ կիրառվում է իրավունքի սահմանափակումը, չի համապատասխանում դրա ընդունման համար հիմք հանդիսացած նորմատիվ իրավական ակտի պահանջներին, և այդ ակտը անվավեր է ճանաչվել օրենքով սահմանված կարգով.»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
-
Քննարկվել է
03.12.2018 - 18.12.2018
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն, Կադաստր
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 6942
Տպել