Add to favourites

Under development

«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Արման Մկրտչյան 27.11.2018 17:02:14 Չի կարելի այս ոճի մեջ աշխատել: Որն է «առանձին դեպքը», հստակ սահմանեք օրենքով: Փաստորեն քանի գնաց էս երկրի վիճակը ավելի վատացավ???
2 Վարազդատ Հարությունյան 29.11.2018 15:24:11 Գտնում եմ, որ փոփոխությամբ նախատեսված կարգավորումը կստեղծի իրավական անորոշություն։ Ստացվում է մի վարչական մարմին օժտվում է այլ վարչական մարմնի կողմից բաց թողնված ժամկետը հարգելի ճանաչելու հարցի լուծման հայեցողություն։ Չցանկանալով մտնել կանխատեսումների դաշտ, այնուամենայնիվ, գտնում եմ, որ նման իրավակարգավորման հետագա պրակտիկան կանխորոշված է ի սկզբանե /ԴԱՀԿ-ն բավարարելու է գրեթե բոլոր դիմումները, նամանավանդ, որ կատարողական ծախս է պահվելու/։ Նման կարգավորումը կարող է տեղ գտնել միայն պահպանելով իրավական որոշակիության սկզբունքները և բացառելով այլ վարչական մարմնի հայեցողությունը։ Առաջարկում եմ սահմանել այն սահմանափակ դեպքերը, երբ կատարման ներկայացնելու ժամկետը բաց թողնելը համարվում է հարգելի։ Ինչպես նաև սահմանափակել նաև կատարման ներկայացնելու ընդհանուր ժամկետով։ Օրինակ՝ (...)կարող է ճանաչվել հարգելի պատճառներով բաց թողնված և վերականգնվել։ Ամեն դեպքում, կատարման ներկայացնելու ժամկետը չի կարող գերազանցել _______ ամիսը/տարին։