Հիշել նախագիծը
Լրամշակման փուլում է
«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - Կողմ
-
8 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Արման Մկրտչյան 27.11.2018 17:02:14 | Չի կարելի այս ոճի մեջ աշխատել: Որն է «առանձին դեպքը», հստակ սահմանեք օրենքով: Փաստորեն քանի գնաց էս երկրի վիճակը ավելի վատացավ??? | ||
2 | Վարազդատ Հարությունյան 29.11.2018 15:24:11 | Գտնում եմ, որ փոփոխությամբ նախատեսված կարգավորումը կստեղծի իրավական անորոշություն։ Ստացվում է մի վարչական մարմին օժտվում է այլ վարչական մարմնի կողմից բաց թողնված ժամկետը հարգելի ճանաչելու հարցի լուծման հայեցողություն։ Չցանկանալով մտնել կանխատեսումների դաշտ, այնուամենայնիվ, գտնում եմ, որ նման իրավակարգավորման հետագա պրակտիկան կանխորոշված է ի սկզբանե /ԴԱՀԿ-ն բավարարելու է գրեթե բոլոր դիմումները, նամանավանդ, որ կատարողական ծախս է պահվելու/։ Նման կարգավորումը կարող է տեղ գտնել միայն պահպանելով իրավական որոշակիության սկզբունքները և բացառելով այլ վարչական մարմնի հայեցողությունը։ Առաջարկում եմ սահմանել այն սահմանափակ դեպքերը, երբ կատարման ներկայացնելու ժամկետը բաց թողնելը համարվում է հարգելի։ Ինչպես նաև սահմանափակել նաև կատարման ներկայացնելու ընդհանուր ժամկետով։ Օրինակ՝ (...)կարող է ճանաչվել հարգելի պատճառներով բաց թողնված և վերականգնվել։ Ամեն դեպքում, կատարման ներկայացնելու ժամկետը չի կարող գերազանցել _______ ամիսը/տարին։ |