Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի փետրվարի 18-ի ՀՕ-41-Ն օրենքի 88-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ՝

«Դրամական պահանջները կատարման ներկայացնելու ժամկետը առանձին դեպքերում վարչական մարմնի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից կարող է ճանաչվել հարգելի պատճառներով բաց թողնված և վերականգնվել:»:

  • Քննարկվել է

    27.11.2018 - 13.12.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9256

Տպել

Առաջարկներ`

Վարազդատ Հարությունյան

29.11.2018

Գտնում եմ, որ փոփոխությամբ նախատեսված կարգավորումը կստեղծի իրավական անորոշություն։ Ստացվում է մի վարչական մարմին օժտվում է այլ վարչական մարմնի կողմից բաց թողնված ժամկետը հարգելի ճանաչելու հարցի լուծման հայեցողություն։ Չցանկանալով մտնել կանխատեսումների դաշտ, այնուամենայնիվ, գտնում եմ, որ նման իրավակարգավորման հետագա պրակտիկան կանխորոշված է ի սկզբանե /ԴԱՀԿ-ն բավարարելու է գրեթե բոլոր դիմումները, նամանավանդ, որ կատարողական ծախս է պահվելու/։ Նման կարգավորումը կարող է տեղ գտնել միայն պահպանելով իրավական որոշակիության սկզբունքները և բացառելով այլ վարչական մարմնի հայեցողությունը։ Առաջարկում եմ սահմանել այն սահմանափակ դեպքերը, երբ կատարման ներկայացնելու ժամկետը բաց թողնելը համարվում է հարգելի։ Ինչպես նաև սահմանափակել նաև կատարման ներկայացնելու ընդհանուր ժամկետով։ Օրինակ՝ (...)կարող է ճանաչվել հարգելի պատճառներով բաց թողնված և վերականգնվել։ Ամեն դեպքում, կատարման ներկայացնելու ժամկետը չի կարող գերազանցել _______ ամիսը/տարին։

Արման Մկրտչյան

27.11.2018

Չի կարելի այս ոճի մեջ աշխատել: Որն է «առանձին դեպքը», հստակ սահմանեք օրենքով: Փաստորեն քանի գնաց էս երկրի վիճակը ավելի վատացավ???

Տեսնել ավելին