Add to favourites

Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին¦ Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

 

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

<<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի ընդունման

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

     Օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է օրենքի գործողության ընթացքում օրենքի կարգավորիչ մի շարք հարաբերություններ հստակեցնելու հանգամանքով:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

   <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի (այսուհետ՝ օրենք) ուժի մեջ մտնելուց հետո (16.12.2018թ.), նախկին <<Զինվորական ծառայություն անցնելու մասին>> ՀՀ օրենքով սահմանված մի շարք կարգավորումների փոփոխության արդյունքում խնդիրներ են առաջացել պայմանագրային զինվորական ծառայության ընդունվելու տարիքի նվազեցման, պայմանագրերի կնքման ժամկետների, կադրերի տրամադրության տակ թողնելու, ակտիվ պահեստազորային ծառայության կազմակերպման, զինծառայողների և հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների բնակարանային ապահովության իրավունքի հետ կապված գործընթացներում: Բացի այդ, օրենքը չի նախատեսում միջին մասնագիտական կրթական ծրագրով սովորող անձանց 18 տարին լրանալու դեպքում մինչև ուսումնառության ավարտը տարկետում տալու (առնվազն 19 տարեկանը լրանալը) և ուսումնառությունն ավարտելու հնարավորություն, ինչը որոշակիորեն խնդիր է առաջացնում §Կրթության մասին¦ ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջների հետ, ինչպես նաև ամբողջությամբ հստակեցված չեն տարկետումների կամ ազատումների վերաբերյալ ակտերի վերանայման հետ կապված հարաբերությունները:   

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

  Բնագավառում իրականացվող քաղաքականության նպատակն է ապահովել պարտադիր զինվորական ծառայության զորակոչի շրջանակներում տարկետումների տրման, պայմանագրային զինվորական ծառայության կազմակերպման գործընթացի պատշաճ կազմակերպումը:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

   Օրենքի նախագծի համաձայն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունք է նախատեսվում միջին մասնագիտական կրթական ծրագրով սովորող և 18 տարին լրանալու օրվա դրությամբ ուսումնառությունը չավարտած անձանց համար՝ մինչև 19 տարեկանը լրանալը, նախատեսվում է Կառավարության որոշմամբ բացառիկ դեպքերում քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու գործընթացում իրավասու պետական մարմնի կողմից քաղաքացու դիմումը մերժելու հնարավորությունը, հստակեցվում է տարկետումների կամ ազատումների վերաբերյալ ակտերի վերանայման վարչարարական և դատավարական գործընթացը, պայմանագրային ծառայությունը հրապուրիչ դարձնելու նպատակով հնարավորություն է ընձեռնվում պայմանագիր կնքել նաև 2 տարի ժամկետով, վերականգնվում է նախկինում գործող պայմանագրային զինվորական ծառայության ընդունվելու տարիքը և կադրերի տրամադրության տակ թողնելու ժամկետը, հաստիքների կրճատման կամ կադրերի տրամադրության տակ թողնվելու ժամկետը լրանալու հիմքով պայմանագրային զինվորական ծառայությունից արձակելու հանգամանք է նախատեսվում նաև համապատասխան թափուր պաշտոնի բացակայությունը, պատերազմական ժամանակի հաստիքների կցագրված քաղաքացիների հետ հաստիքով նախատեսված պարտականությունների ներգրավման (ակտիվ պահեստազոր) պայմանագրի ժամկետը սահմանվում է մեկ տարի,  բժշկական մասնագիտական կրթություն ունեցող և պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելուց հետո պաշտպանության նախարարության պատվերով ինտերնատուրայի կրթական ծրագրով ուսումնառության գործուղված զինծառայողների կարգավիճակը համապատասխանեցվում է բժշկական բնույթի ռազմաուսումնական հաստատություն ավարտած և ինտերնատուրա հրամանագրված կուրսանտների կարգավիճակին, զինծառայողների և հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների բնակարանային ապահովության իրավունքի իրացման շրջանակներում վերացվում է թերկարգավորումը, քանի որ բնակարանային ապահովությունն ընդգրկում է ոչ միայն սեփականության իրավունքով անհատույց բնակարանի տրամադրումը, այլ նաև անհատույց պետական ֆինանսական աջակցության և տնամերձ հողամասով ապահովման ձևերը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

     Նախագիծը մշակվել է Պաշտպանության նախարարության կողմից:

  1. 6. Ակնկալվող արդյունքը

    Օրենքի ընդունումը կապահովի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի շրջանակներում տարկետումների կամ ազատումների տրման, պայմանագրային զինվորական ծառայության և պահեստազորային պատրաստության կազմակերպման գործընթացի պատշաճ կազմակերպումը:

  1. Այլ տեղեկություններ չկան:

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

<<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ

 

    Օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն է առաջանում (հոդված 3) լրացումներ կատարել Կառավարության 2018թ. ապրիլի 12–ի <<Նպատակային ուսումնառության համար քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու և տրված տարկետումը դադարելու պայմանները սահմանելու մասին>> N 430-Ն որոշման մեջ:

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

<<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագիծը հրապարակային քննարկման ներկայացնելու վերաբերյալ

 

     Օրենքի նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման համար նախատեսված միասնական կայքում:

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

<<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի ընդունման

 

Պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների վրա ազդեցությունը

Ցուցանիշներ

ընթացիկ (n-րդ) տարի

Հաջորդող 3 տարիները

n +1

n +2

n +3

Ըստ n - րդ տարվա պետական բյուջեի 

 

փոխու-թյունը n - րդ տարվա պետական բյուջեի  համեմատ

Փոփոխությունն ընթացիկ տարվա համեմատ (n)

Փոփոխությունն ընթացիկ տարվա համեմատ (n)

Փոփոխությունն ընթացիկ տարվա համեմատ (n)

1

2

3

4

5

6

1.Եկամուտներ

Չկա

-

-

-

-

1.1. պետական բյուջեի եկամուտներ

 

 

 

 

 

1.2. ՏԻՄ եկամուտներ

 

 

 

 

 

2. Ծախսեր

Չկա

-

-

-

-

2.1. պետական բյուջեի ծախսեր

 

 

 

 

 

 2.2. ՏԻՄ բյուջեի ծախսեր

 

 

 

 

 

3. Ֆիսկալ ազդեցության գնահատական

Չկա

-

-

-

-

3.1. պետական բյուջե

 

 

 

 

 

3.3. ՏԻՄ բյուջե

 

 

 

 

 

4. Եկամուտների և ծախսերի հաշվարկների մանրամասն ներկայացում (անհրաժեշտու-թյան դեպքում կարող է ներկայացվել հավելվածի տեսքով):

Չկա

 

 

 

 

4.1. Եկամուտների գնահատում

4.2. Ծախսերի գնահատում

5.  Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

Չկա

 

 

 

  • Discussed

    22.11.2018 - 07.12.2018

  • Type

    Law

  • Area

    Security

  • Ministry

    Ministry of Defense

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 11400

Print