Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին¦ Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
-
0 - Կողմ
-
2 - Դեմ
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
<<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի ընդունման
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է օրենքի գործողության ընթացքում օրենքի կարգավորիչ մի շարք հարաբերություններ հստակեցնելու հանգամանքով:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
<<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի (այսուհետ՝ օրենք) ուժի մեջ մտնելուց հետո (16.12.2018թ.), նախկին <<Զինվորական ծառայություն անցնելու մասին>> ՀՀ օրենքով սահմանված մի շարք կարգավորումների փոփոխության արդյունքում խնդիրներ են առաջացել պայմանագրային զինվորական ծառայության ընդունվելու տարիքի նվազեցման, պայմանագրերի կնքման ժամկետների, կադրերի տրամադրության տակ թողնելու, ակտիվ պահեստազորային ծառայության կազմակերպման, զինծառայողների և հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների բնակարանային ապահովության իրավունքի հետ կապված գործընթացներում: Բացի այդ, օրենքը չի նախատեսում միջին մասնագիտական կրթական ծրագրով սովորող անձանց 18 տարին լրանալու դեպքում մինչև ուսումնառության ավարտը տարկետում տալու (առնվազն 19 տարեկանը լրանալը) և ուսումնառությունն ավարտելու հնարավորություն, ինչը որոշակիորեն խնդիր է առաջացնում §Կրթության մասին¦ ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջների հետ, ինչպես նաև ամբողջությամբ հստակեցված չեն տարկետումների կամ ազատումների վերաբերյալ ակտերի վերանայման հետ կապված հարաբերությունները:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Բնագավառում իրականացվող քաղաքականության նպատակն է ապահովել պարտադիր զինվորական ծառայության զորակոչի շրջանակներում տարկետումների տրման, պայմանագրային զինվորական ծառայության կազմակերպման գործընթացի պատշաճ կազմակերպումը:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Օրենքի նախագծի համաձայն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունք է նախատեսվում միջին մասնագիտական կրթական ծրագրով սովորող և 18 տարին լրանալու օրվա դրությամբ ուսումնառությունը չավարտած անձանց համար՝ մինչև 19 տարեկանը լրանալը, նախատեսվում է Կառավարության որոշմամբ բացառիկ դեպքերում քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու գործընթացում իրավասու պետական մարմնի կողմից քաղաքացու դիմումը մերժելու հնարավորությունը, հստակեցվում է տարկետումների կամ ազատումների վերաբերյալ ակտերի վերանայման վարչարարական և դատավարական գործընթացը, պայմանագրային ծառայությունը հրապուրիչ դարձնելու նպատակով հնարավորություն է ընձեռնվում պայմանագիր կնքել նաև 2 տարի ժամկետով, վերականգնվում է նախկինում գործող պայմանագրային զինվորական ծառայության ընդունվելու տարիքը և կադրերի տրամադրության տակ թողնելու ժամկետը, հաստիքների կրճատման կամ կադրերի տրամադրության տակ թողնվելու ժամկետը լրանալու հիմքով պայմանագրային զինվորական ծառայությունից արձակելու հանգամանք է նախատեսվում նաև համապատասխան թափուր պաշտոնի բացակայությունը, պատերազմական ժամանակի հաստիքների կցագրված քաղաքացիների հետ հաստիքով նախատեսված պարտականությունների ներգրավման (ակտիվ պահեստազոր) պայմանագրի ժամկետը սահմանվում է մեկ տարի, բժշկական մասնագիտական կրթություն ունեցող և պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելուց հետո պաշտպանության նախարարության պատվերով ինտերնատուրայի կրթական ծրագրով ուսումնառության գործուղված զինծառայողների կարգավիճակը համապատասխանեցվում է բժշկական բնույթի ռազմաուսումնական հաստատություն ավարտած և ինտերնատուրա հրամանագրված կուրսանտների կարգավիճակին, զինծառայողների և հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների բնակարանային ապահովության իրավունքի իրացման շրջանակներում վերացվում է թերկարգավորումը, քանի որ բնակարանային ապահովությունն ընդգրկում է ոչ միայն սեփականության իրավունքով անհատույց բնակարանի տրամադրումը, այլ նաև անհատույց պետական ֆինանսական աջակցության և տնամերձ հողամասով ապահովման ձևերը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է Պաշտպանության նախարարության կողմից:
- 6. Ակնկալվող արդյունքը
Օրենքի ընդունումը կապահովի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի շրջանակներում տարկետումների կամ ազատումների տրման, պայմանագրային զինվորական ծառայության և պահեստազորային պատրաստության կազմակերպման գործընթացի պատշաճ կազմակերպումը:
- Այլ տեղեկություններ չկան:
ՏԵՂԵԿԱՆՔ
<<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ
Օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն է առաջանում (հոդված 3) լրացումներ կատարել Կառավարության 2018թ. ապրիլի 12–ի <<Նպատակային ուսումնառության համար քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու և տրված տարկետումը դադարելու պայմանները սահմանելու մասին>> N 430-Ն որոշման մեջ:
ՏԵՂԵԿԱՆՔ
<<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագիծը հրապարակային քննարկման ներկայացնելու վերաբերյալ
Օրենքի նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման համար նախատեսված միասնական կայքում:
ՏԵՂԵԿԱՆՔ
<<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի ընդունման
Պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների վրա ազդեցությունը |
|||||
Ցուցանիշներ |
ընթացիկ (n-րդ) տարի |
Հաջորդող 3 տարիները |
|||
n +1 |
n +2 |
n +3 |
|||
Ըստ n - րդ տարվա պետական բյուջեի
|
փոխու-թյունը n - րդ տարվա պետական բյուջեի համեմատ |
Փոփոխությունն ընթացիկ տարվա համեմատ (n) |
Փոփոխությունն ընթացիկ տարվա համեմատ (n) |
Փոփոխությունն ընթացիկ տարվա համեմատ (n) |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1.Եկամուտներ |
Չկա |
- |
- |
- |
- |
1.1. պետական բյուջեի եկամուտներ |
|
|
|
|
|
1.2. ՏԻՄ եկամուտներ |
|
|
|
|
|
2. Ծախսեր |
Չկա |
- |
- |
- |
- |
2.1. պետական բյուջեի ծախսեր |
|
|
|
|
|
2.2. ՏԻՄ բյուջեի ծախսեր |
|
|
|
|
|
3. Ֆիսկալ ազդեցության գնահատական |
Չկա |
- |
- |
- |
- |
3.1. պետական բյուջե |
|
|
|
|
|
3.3. ՏԻՄ բյուջե |
|
|
|
|
|
4. Եկամուտների և ծախսերի հաշվարկների մանրամասն ներկայացում (անհրաժեշտու-թյան դեպքում կարող է ներկայացվել հավելվածի տեսքով): |
Չկա
|
||||
4.1. Եկամուտների գնահատում |
|||||
4.2. Ծախսերի գնահատում |
|||||
5. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են) |
Չկա |
-
Քննարկվել է
22.11.2018 - 07.12.2018
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Նախարարություն
Պաշտպանության նախարարություն
Դիտումներ` 11396
Տպել