Under development
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի N 562-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
-
1 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 562-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի N 562-Ն որոշման մեջ կատարվող փոփոխությունը պայմանավորված է պետական գույքի հաշվառման համակարգի արդիականացնելու և ՀՀ կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1030-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 234-րդ կետի 3-րդ ենթակետի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Պետական գույքի հաշվառման և անշարժ գույքի գրանցամատյանի վարման համակարգը արդիականացնելու նպատակով համապատասխան մասնագիտական կառույցների հետ քննարկվել են հաշվառման փաստաթղթային համակարգից էլեկտրոնային ինտեգրացված համակարգին անցում կատարելու հնարավորությունները: Ընդ որում Կոմիտեի կողմից մշակված տեխնիկական առաջադրանքի հիման վրա մասնագիտական կառույցները հաշվարկել են ծրագրի ներդրման հետ կապված ծախսերը:
Համակարգի ներդրման շնորհիվ ոչ միայն կբարելավվի հաշվառման օպերատիվությունը և կբարձրանա հավաստիության մակարդակը, այլ նաև կավելանա համակարգից օգտվողների թվաքանակը և այն կդառնա ավելի մատչելի և դինամիկ: Հաշվառման համակարգը հնարավորություն կընձեռնի հաշվառման օբյեկտների վերաբերյալ ստանալ նաև պատկերային տեղեկություններ:
- Կարգավորման առարկան
Ներկայացված նախագծով նախատեսվում է պետական գույքի հաշվառման համակարգը արդիականացել՝ հաշվառման փաստաթղթային համակարգից անցում կատարել էլեկտրոնային ինտեգրացված համակարգին։ Համակարգի ներդրման շնորհիվ ոչ միայն կբարելավվի հաշվառման օպերատիվությունը և կբարձրանա հավաստիության մակարդակը, այլ նաև կավելանա համակարգից օգտվողների հասարակության լայն շրջանակների հասանելիությունը և այն կդառնա ավելի մատչելի և դինամիկ: Հաշվառման համակարգի միջոցով հնարավորություն կընձեռնվի հաշվառման օբյեկտների վերաբերյալ ստանալ նաև պատկերային տեղեկություններ:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Որոշման նախագծի ընդունման արդյունքում, արդիական տեխնոլոգիաների կիրառմամբ, կկատարելագործվեն պետական սեփականություն համարվող գույքի հաշվառման և գրանցամատյանի վարման համակարգը՝ պետական մարմինների հաշվեկշում գտնվող գույքի ամբողջական հաշվառմամբ, ինչպես նաև հաշվառման փաստաթղթային համակարգից անցում կկատարվի էլեկտրոնային ինտեգրացված համակարգին:
-
Discussed
22.11.2018 - 13.12.2018
-
Type
Decision
-
Area
State property accounting
-
Ministry
State Property Management Committee
Views 7533
Print