Добавить в избранное

В стадии разработки

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի N 562-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 562-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի N 562-Ն որոշման մեջ  կատարվող փոփոխությունը պայմանավորված է պետական գույքի հաշվառման համակարգի արդիականացնելու և ՀՀ կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1030-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 234-րդ կետի 3-րդ ենթակետի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:

 

  1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Պետական գույքի հաշվառման և անշարժ գույքի գրանցամատյանի վարման համակարգը արդիականացնելու նպատակով համապատասխան մասնագիտական կառույցների հետ քննարկվել են հաշվառման փաստաթղթային համակարգից էլեկտրոնային ինտեգրացված համակարգին անցում կատարելու հնարավորությունները: Ընդ որում Կոմիտեի կողմից մշակված տեխնիկական առաջադրանքի հիման վրա մասնագիտական կառույցները հաշվարկել են ծրագրի ներդրման հետ կապված ծախսերը:

Համակարգի ներդրման շնորհիվ ոչ միայն կբարելավվի հաշվառման օպերատիվությունը և կբարձրանա հավաստիության մակարդակը, այլ նաև կավելանա համակարգից օգտվողների թվաքանակը և այն կդառնա ավելի մատչելի և դինամիկ: Հաշվառման համակարգը հնարավորություն կընձեռնի հաշվառման օբյեկտների վերաբերյալ ստանալ նաև պատկերային տեղեկություններ:

 

  1. Կարգավորման առարկան

Ներկայացված նախագծով նախատեսվում է պետական գույքի հաշվառման համակարգը արդիականացել՝ հաշվառման փաստաթղթային համակարգից անցում կատարել էլեկտրոնային ինտեգրացված համակարգին։ Համակարգի ներդրման շնորհիվ ոչ միայն կբարելավվի հաշվառման օպերատիվությունը և կբարձրանա հավաստիության մակարդակը, այլ նաև կավելանա համակարգից օգտվողների հասարակության լայն շրջանակների հասանելիությունը և այն կդառնա ավելի մատչելի և դինամիկ: Հաշվառման համակարգի միջոցով հնարավորություն կընձեռնվի հաշվառման օբյեկտների վերաբերյալ ստանալ նաև պատկերային տեղեկություններ:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:

 

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Որոշման նախագծի ընդունման արդյունքում, արդիական տեխնոլոգիաների կիրառմամբ, կկատարելագործվեն պետական սեփականություն համարվող գույքի հաշվառման և գրանցամատյանի վարման համակարգը՝ պետական մարմինների հաշվեկշում գտնվող գույքի ամբողջական հաշվառմամբ, ինչպես նաև հաշվառման փաստաթղթային համակարգից անցում կկատարվի էլեկտրոնային ինտեգրացված համակարգին:

  • Обсуждалось

    22.11.2018 - 13.12.2018

  • Тип

    Pешение

  • Область

    Учет государственной собственности

  • Министерство

    Комитет по управлению государственным имуществом

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7564

Принт