Add to favourites

The draft has been accepted

<<Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին>>

 

Հիմնավորում

ՀՀ կառավարության <<Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի  N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին>>   որոշման նախագծի վերաբերյալ

 

«Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի» 5113 հոդվածով 2018թ. պետական բյուջեով նախատեսված է  1,999,718.4 հազ. ՀՀ դրամ, որից  1,666,432.0 հազ. ՀՀ դրամ վարկային մասով և  333,286.4 հազ. ՀՀ դրամ համաֆինանսավորման մասով: Նախատեսվում է շինարարական աշխատանքներն ավարտել 2018թ. 4-րդ եռամսյակում:

Հաշվի  առնելով վերոգրյալը, ինչպես նաև կապալառուների հետ կնքված պայմանագրերի մնացորդային արժեքները, առաջացել է լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն՝ ՀՀ համաֆինանսավորման մասով՝ 401,500 հազ. ՀՀ դրամի չափով, իսկ վարկային մասով՝ 1,749,000.0 հազ. ՀՀ դրամի չափով:

«Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման ծրագրի (Տրանշ 3)» 4261 հոդվածով  2018թ. պետական բյուջեով վարկային մասով նախատեսված է 1,708.4 հազ. ՀՀ դրամ, որից ֆինանսավորվել է 1,629.3 հազ. ՀՀ դրամ: ՊՈԱԿ-ի աշխատանքների բնական ընթացքն ապահովելու նպատակով վարկային մասով առաջացել է  լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն՝ 120.0 հազ. ՀՀ դրամի չափով:

5112 հոդվածով պետական բյուջեով համաֆինանսավորման մասով նախատեսված է 303,622.8 հազ. ՀՀ դրամ: Թալին-Լանջիկ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների իրականացման համար լրացուցիչ անհրաժեշտ է մոտ 127,000.0 հազ. դրամ:

Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման ծրագրի (Տրանշ 2) 4861 հոդվածի վարկային մասով 2018թ. պետական բյուջեով նախատեսված է  786,787.0 հազ. ՀՀ դրամ, որից փաստացի ֆինանսավորվել է 648,432.3 հազ. ՀՀ դրամ: ՀՀ համաֆինանսավորման մասով նախատեսված է  393,417.4 հազ. ՀՀ դրամ, որից փաստացի ֆինանսավորվել է 334,930.0 հազ. ՀՀ դրամ:  Ծրագրի կառավարման խորհրդատու/ինժեներից Տրանշ 2-ում նոր ծրագրի համար Ուղղիչ Գործողությունների Պլանի (ՈՒԳՊ)/ ՀՕՏԾ Լրացումը պատրաստելու, ինչպես նաև  Տրանշ 2-ում և Տրանշ 3-ում հաղորդակցուղիների տեղափոխման նպատակով  չափագրում, ակտիվների գույքագրում և գնահատում իրականացնելու խորհրդատվական ծառայությունների դիմաց 2018թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների համար վճարումներ իրականացնելու նպատակով վարկային մասով չի բավարարում  115,000.0 հազ. ՀՀ դրամ, իսկ ՀՀ համաֆինանսավորման մասով՝ 57,000.0 հազ. ՀՀ դրամ:

 5112 հոդվածի ՀՀ համաֆինանսավորման մասով 2018թ. պետական բյուջեով նախատեսված է  1,470,297.5 հազ. ՀՀ դրամ, որն ամբողջությամբ ֆինանսավորվել է:  2018թ. սեպտեմբեր ամսվա համար ստացված, ինչպես նաև հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների համար կապալառուից ակնկալվող հերթական կատարողական ակտերի վճարումն ապահովելու նպատակով ՀՀ համաֆինանսավորման մասով չի բավարարում  260,000.0 հազ. ՀՀ դրամ:

 

 Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի 4235 հոդվածի վարկային մասով 2018թ. պետական բյուջեի վարկային մասով նախատեսված է  5,149.5 հազ. ՀՀ դրամ, որից  ֆինանսավորվել է 4,065.6 հազ. ՀՀ դրամ: Հաշվի առնելով արդեն իսկ մատուցված ծառայությունների արժեքը՝ վարկային մասով չի բավարարում 275.0 հազ. ՀՀ դրամ:

Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհացանցի  բարելավման լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի 4222 հոդվածի ՀՀ համաֆինանսավորման մասով 2018թ. պետական բյուջեով նախատեսված է  560.0 հազ. ՀՀ դրամ, իսկ վարկային մասով՝  2,240 հազ. ՀՀ դրամ:  Քանի որ  2018թ․ դեկտեմբերին նախատեսվել է մասնակցություն ՀԲ դասընթացներին գնումների մասով և առկա միջոցները չեն բավարարում վճարումներ կատարելու համար, ուստի 4222 հոդվածի վարկային մասով չորրորդ եռամսյակում անհրաժեշտ է ևս 1,300 հազ. ՀՀ դրամ, իսկ համաֆինանսավորման մասով՝ ևս 325.0 հազ. ՀՀ դրամ:

4211 հոդվածի ՀՀ համաֆինանսավորման մասով 2018թ.  պետական բյուջեով նախատեսված է 10 հազ. ՀՀ դրամ, իսկ վարկային մասով՝  40 հազ. ՀՀ դրամ: Քանի որ առկա միջոցները չեն բավարարում կնքված պայմանագրի շրջանակներում ապրանքների ձեռքբերման համար ակրեդիտիվի թողարկման բանկային միջնորդավճար կատարել, ուստի 4211 հոդվածի վարկային մասով անհրաժեշտ է ևս 325.2 հազ. ՀՀ դրամ, իսկ ՀՀ համաֆինանսավորման մասով՝ ևս 81.3 հազ. ՀՀ դրամ:

4264 հոդվածի ՀՀ համաֆինանսավորման մասով 2018թ. պետական բյուջեով նախատեսված է 336.6 հազ. ՀՀ դրամ: Տվյալ հոդվածով ձեռք է բերվել վառելիք, որի արդյունքում ՀՀ համաֆինանսավորման մասով չի բավականացրել 5.0 հազ. ՀՀ դրամ:

5113 հոդվածով 2018թ. պետական բյուջեով համաֆինանսավորման մասով նախատեսված է 823,447.2  հազ. ՀՀ դրամ: Նախատեսվում է շինարարական աշխատանքները ավարտել 2018թ. 4-րդ եռամսյակում: Հաշվի  առնելով վերոգրյալը, ինչպես նաև կապալառուների հետ կնքված պայմանագրերի փոփոխված և մնացորդային արժեքները՝ համաֆինանսավորման մասով առաջացել է  պակասորդ՝ մոտ 205,000 հազ. ՀՀ դրամի չափով:

 


  • Discussed

    20.11.2018 - 07.12.2018

  • Type

    Decision

  • Area

    Transport

  • Ministry

    Ministry of High-Tech Industry

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7317

Print

Suggestions

Andranik Daniel

24.11.2018

Ոչ մի հիմնավոր պատճառ չկա, թե ինչու է առաջացել այդ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը։

See more