Andranik Daniel
24.11.2018
Ոչ մի հիմնավոր պատճառ չկա, թե ինչու է առաջացել այդ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը։
1 - За
2 - Против
Հիմնավորում
ՀՀ կառավարության <<Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին>> որոշման նախագծի վերաբերյալ
«Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի» 5113 հոդվածով 2018թ. պետական բյուջեով նախատեսված է 1,999,718.4 հազ. ՀՀ դրամ, որից 1,666,432.0 հազ. ՀՀ դրամ վարկային մասով և 333,286.4 հազ. ՀՀ դրամ համաֆինանսավորման մասով: Նախատեսվում է շինարարական աշխատանքներն ավարտել 2018թ. 4-րդ եռամսյակում:
Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև կապալառուների հետ կնքված պայմանագրերի մնացորդային արժեքները, առաջացել է լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն՝ ՀՀ համաֆինանսավորման մասով՝ 401,500 հազ. ՀՀ դրամի չափով, իսկ վարկային մասով՝ 1,749,000.0 հազ. ՀՀ դրամի չափով:
«Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման ծրագրի (Տրանշ 3)» 4261 հոդվածով 2018թ. պետական բյուջեով վարկային մասով նախատեսված է 1,708.4 հազ. ՀՀ դրամ, որից ֆինանսավորվել է 1,629.3 հազ. ՀՀ դրամ: ՊՈԱԿ-ի աշխատանքների բնական ընթացքն ապահովելու նպատակով վարկային մասով առաջացել է լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն՝ 120.0 հազ. ՀՀ դրամի չափով:
5112 հոդվածով պետական բյուջեով համաֆինանսավորման մասով նախատեսված է 303,622.8 հազ. ՀՀ դրամ: Թալին-Լանջիկ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների իրականացման համար լրացուցիչ անհրաժեշտ է մոտ 127,000.0 հազ. դրամ:
Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման ծրագրի (Տրանշ 2) 4861 հոդվածի վարկային մասով 2018թ. պետական բյուջեով նախատեսված է 786,787.0 հազ. ՀՀ դրամ, որից փաստացի ֆինանսավորվել է 648,432.3 հազ. ՀՀ դրամ: ՀՀ համաֆինանսավորման մասով նախատեսված է 393,417.4 հազ. ՀՀ դրամ, որից փաստացի ֆինանսավորվել է 334,930.0 հազ. ՀՀ դրամ: Ծրագրի կառավարման խորհրդատու/ինժեներից Տրանշ 2-ում նոր ծրագրի համար Ուղղիչ Գործողությունների Պլանի (ՈՒԳՊ)/ ՀՕՏԾ Լրացումը պատրաստելու, ինչպես նաև Տրանշ 2-ում և Տրանշ 3-ում հաղորդակցուղիների տեղափոխման նպատակով չափագրում, ակտիվների գույքագրում և գնահատում իրականացնելու խորհրդատվական ծառայությունների դիմաց 2018թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների համար վճարումներ իրականացնելու նպատակով վարկային մասով չի բավարարում 115,000.0 հազ. ՀՀ դրամ, իսկ ՀՀ համաֆինանսավորման մասով՝ 57,000.0 հազ. ՀՀ դրամ:
5112 հոդվածի ՀՀ համաֆինանսավորման մասով 2018թ. պետական բյուջեով նախատեսված է 1,470,297.5 հազ. ՀՀ դրամ, որն ամբողջությամբ ֆինանսավորվել է: 2018թ. սեպտեմբեր ամսվա համար ստացված, ինչպես նաև հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների համար կապալառուից ակնկալվող հերթական կատարողական ակտերի վճարումն ապահովելու նպատակով ՀՀ համաֆինանսավորման մասով չի բավարարում 260,000.0 հազ. ՀՀ դրամ:
Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի 4235 հոդվածի վարկային մասով 2018թ. պետական բյուջեի վարկային մասով նախատեսված է 5,149.5 հազ. ՀՀ դրամ, որից ֆինանսավորվել է 4,065.6 հազ. ՀՀ դրամ: Հաշվի առնելով արդեն իսկ մատուցված ծառայությունների արժեքը՝ վարկային մասով չի բավարարում 275.0 հազ. ՀՀ դրամ:
Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի 4222 հոդվածի ՀՀ համաֆինանսավորման մասով 2018թ. պետական բյուջեով նախատեսված է 560.0 հազ. ՀՀ դրամ, իսկ վարկային մասով՝ 2,240 հազ. ՀՀ դրամ: Քանի որ 2018թ․ դեկտեմբերին նախատեսվել է մասնակցություն ՀԲ դասընթացներին գնումների մասով և առկա միջոցները չեն բավարարում վճարումներ կատարելու համար, ուստի 4222 հոդվածի վարկային մասով չորրորդ եռամսյակում անհրաժեշտ է ևս 1,300 հազ. ՀՀ դրամ, իսկ համաֆինանսավորման մասով՝ ևս 325.0 հազ. ՀՀ դրամ:
4211 հոդվածի ՀՀ համաֆինանսավորման մասով 2018թ. պետական բյուջեով նախատեսված է 10 հազ. ՀՀ դրամ, իսկ վարկային մասով՝ 40 հազ. ՀՀ դրամ: Քանի որ առկա միջոցները չեն բավարարում կնքված պայմանագրի շրջանակներում ապրանքների ձեռքբերման համար ակրեդիտիվի թողարկման բանկային միջնորդավճար կատարել, ուստի 4211 հոդվածի վարկային մասով անհրաժեշտ է ևս 325.2 հազ. ՀՀ դրամ, իսկ ՀՀ համաֆինանսավորման մասով՝ ևս 81.3 հազ. ՀՀ դրամ:
4264 հոդվածի ՀՀ համաֆինանսավորման մասով 2018թ. պետական բյուջեով նախատեսված է 336.6 հազ. ՀՀ դրամ: Տվյալ հոդվածով ձեռք է բերվել վառելիք, որի արդյունքում ՀՀ համաֆինանսավորման մասով չի բավականացրել 5.0 հազ. ՀՀ դրամ:
5113 հոդվածով 2018թ. պետական բյուջեով համաֆինանսավորման մասով նախատեսված է 823,447.2 հազ. ՀՀ դրամ: Նախատեսվում է շինարարական աշխատանքները ավարտել 2018թ. 4-րդ եռամսյակում: Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև կապալառուների հետ կնքված պայմանագրերի փոփոխված և մնացորդային արժեքները՝ համաֆինանսավորման մասով առաջացել է պակասորդ՝ մոտ 205,000 հազ. ՀՀ դրամի չափով:
Обсуждалось
20.11.2018 - 07.12.2018
Тип
Pешение
Область
Транспорт
Министерство
Министерство индустрии высоких технологий
Просмотры 7319
Принт24.11.2018
Ոչ մի հիմնավոր պատճառ չկա, թե ինչու է առաջացել այդ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը։