Add to favourites

The draft has been accepted

«Զենք կրելու իրավունք ունեցող դատական կարգադրիչների պաշտոնների անվանացանկը և հատկացվող զենքի տեսակը, ձևը, մոդելը, քանակը, ինչպես նաև հատուկ միջոցների ցանկը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Լևոն Ղազարյան 15.11.2018 19:59:29 Անտրամաբանական է կոնկրետ հաստիքին հատկացվելիք զենքի տեսակների տարանջատումը։ Չեմ կարծում, որ լինի այնպիսի մի մասնագետ, որը կհիմնավորի կոնկրետ պաշտոնի տեսակով պայմանավորված հատկացվելիք զենքի տեսակի (լառայողական_մարտական, քաղաքացիական_գազային) տարանջառման անհրաժեշտությունը։ Առաջարկում եմ դատական կարգադրիչների կոնկրետ տեղակայման և ծառայության իրականացման վայրի ծառայության առանձնահատկությունները հաշվի առնելով իրականացնել զենքի` ըստ տեսակների և քանակի հատկացումը։ Ավելին` նախատեսել նաև տրավմատիկ տեսակի զենքի հատկացում։ Այս պարագայում հնարավոր կլինի գերատեսչական կամ այլ իրավական ակտով սահմանել նաև կոնկրետ ծառայության առանձնահատկություններով պայմանավորված օրվա հերթափոխի զենքով և հատուկ միջոցներով հագեցվածության աստիճանը, հերթափոխի տարբեր ծառայողներին տարբեր տեսակի զենքեր և հատուկ միջոցներով հատկացնելու դեպքերը։ Չի ընդունվել Դատական կարգադրիչների ծառայության համապատասխան ծառայողներին օդաճնշիչ զենք տրամադրելու առաջարկը խնդրահարույց է, քանի որ «Զենքի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն՝ ոչ ավելի, քան 3 և 25 ջոուլ փողային էներգիայով օժտված զենքերը համապատասխանաբար դասակարգվում են սպորտային և որսորդական տեսակների, որպիսի պարագայում նման զենքերի հատկացումը դուրս է կիրառման նպատակների շրջանակից: Ինչ վերաբերում է դատական կարգադրիչների ծառայությանը հատկացվող զենքի տեսակների տարբերակմանը, ապա պետք է նշել, որ յուրաքանչյուր պարագայում, հաշվի առնելով կոնկրետ իրադրության հանգամանքները, հնարավոր է լինելու կիրառել ինչպես գազային, այնպես էլ ծառայողական զենքը: