Հիշել նախագիծը
«Զենք կրելու իրավունք ունեցող դատական կարգադրիչների պաշտոնների անվանացանկը և հատկացվող զենքի տեսակը, ձևը, մոդելը, քանակը, ինչպես նաև հատուկ միջոցների ցանկը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Լևոն Ղազարյան 15.11.2018 19:59:29 | Անտրամաբանական է կոնկրետ հաստիքին հատկացվելիք զենքի տեսակների տարանջատումը։ Չեմ կարծում, որ լինի այնպիսի մի մասնագետ, որը կհիմնավորի կոնկրետ պաշտոնի տեսակով պայմանավորված հատկացվելիք զենքի տեսակի (լառայողական_մարտական, քաղաքացիական_գազային) տարանջառման անհրաժեշտությունը։ Առաջարկում եմ դատական կարգադրիչների կոնկրետ տեղակայման և ծառայության իրականացման վայրի ծառայության առանձնահատկությունները հաշվի առնելով իրականացնել զենքի` ըստ տեսակների և քանակի հատկացումը։ Ավելին` նախատեսել նաև տրավմատիկ տեսակի զենքի հատկացում։ Այս պարագայում հնարավոր կլինի գերատեսչական կամ այլ իրավական ակտով սահմանել նաև կոնկրետ ծառայության առանձնահատկություններով պայմանավորված օրվա հերթափոխի զենքով և հատուկ միջոցներով հագեցվածության աստիճանը, հերթափոխի տարբեր ծառայողներին տարբեր տեսակի զենքեր և հատուկ միջոցներով հատկացնելու դեպքերը։ | Չի ընդունվել | Դատական կարգադրիչների ծառայության համապատասխան ծառայողներին օդաճնշիչ զենք տրամադրելու առաջարկը խնդրահարույց է, քանի որ «Զենքի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն՝ ոչ ավելի, քան 3 և 25 ջոուլ փողային էներգիայով օժտված զենքերը համապատասխանաբար դասակարգվում են սպորտային և որսորդական տեսակների, որպիսի պարագայում նման զենքերի հատկացումը դուրս է կիրառման նպատակների շրջանակից: Ինչ վերաբերում է դատական կարգադրիչների ծառայությանը հատկացվող զենքի տեսակների տարբերակմանը, ապա պետք է նշել, որ յուրաքանչյուր պարագայում, հաշվի առնելով կոնկրետ իրադրության հանգամանքները, հնարավոր է լինելու կիրառել ինչպես գազային, այնպես էլ ծառայողական զենքը: |