Add to favourites

The draft has been accepted

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

------- 2018 թվականի №---Ն

ք. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) 2004 թվականի սեպտեմբերի 16-ի էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի և ծառայությունների մատուցման պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» №109Ն ՝

1)            որոշման «ա» ենթակետում և №1 հավելվածում «արտադրող-բաշխող» բառերը փոխարինել «արտադրող-երաշխավորված մատակարար» բառերով.

2)            որոշման 1-ին կետի «բ» ենթակետը և №2 հավելվածը ուժը կորցրած ճանաչել,

3)            որոշման «գ» ենթակետում և №3 հավելվածում «բաշխող-հաշվարկային կենտրոն» բառերը փոխարինել «երաշխավորված մատակարար-շուկայի օպերատոր» բառերով,

4)            որոշման «դ» ենթակետում և №4 հավելվածում «բաշխող-համակարգի օպերատոր» բառերը փոխարինել «երաշխավորված մատակարար-համակարգի օպերատոր» բառերով,

5)            որոշման «ե» ենթակետում և №5 հավելվածում «բաշխող-հաղորդող» բառերը փոխարինել «երաշխավորված մատակարար-հաղորդող» բառերով,

6)            1-կետի «ա» և «ե» ենթակետերով հաստատված հավելվածների 1-ին գլուխներում «Հաշվարկային կենտրոն» պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Շուկայի օպերատոր՝ էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի ծառայության մատուցման լիցենզիա ունեցող անձ»

7)            Որոշման 1-ին կետի «ա», «գ», «դ» և «ե» ենթակետերով հաստատված հավելվածներում «հաշվարկային կենտրոն» բառերը բոլոր հոլովաձևերով փոխարինել «շուկայի օպերատոր» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով:

  1. Հանձնաժողովի 2005 թվականի ապրիլի 22-ի կարգաբերման-գործարկման աշխատանքների ընթացքում առաքվող էլեկտրաէներգիայի հաշվառման պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» №43Ն՝

1)            Որոշման մեջ «բաշխող» բառը բոլոր հոլովաձևերով փոխարինել «էլեկտրական էներգիա ընդունող» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով.

2)            որոշման 1-ին կետով հաստատված հավելվածը՝ կարգաբերման-գործարկման աշխատանքների ընթացքում առաքվող էլեկտրաէներգիայի հաշվառման պայմանագրի օրինակելի ձևը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-րդ գլխով.

«9.1 Անցումային դրույթներ

9.1.1. Էլեկտրական էներգիա ընդունողին վերաբերող դրույթները կայանի բաշխման ցանցին միացման տեխնիկական բնույթի իրավահարաբերությունների մասով կիրառվում են էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի, իսկ առաքված էլեկտրական էներգիայի դիմաց վճարման գործառույթի մասով՝ երաշխավորված մատակարարի  լիցենզիա ունեցող անձի նկատմամբ։».

3)            որոշման 2-րդ կետից հանել «30 ՄՎտ և ավելի տեղակայված հզորությամբ» բառերը։

  1. Հանձնաժողովի 2005 թվականի մայիսի 25-ի «Հաշվարկային կենտրոնի ծառայությունների մատուցման (արտահանող-հաշվարկային կենտրոն) պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» N60Ն որոշման մեջ «հաշվարկային կենտրոն» բառերը բոլոր հոլովաձևերով փոխարինել «շուկայի օպերատոր» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով։
  2. Հանձնաժողովի 2005 թվականի «Էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության մատուցման (արտահանող-հաղորդող) պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» N66Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում՝

1)            1-ին գլխում «Հաշվարկային կենտրոն» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ,

«Շուկայի օպերատոր՝ էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի ծառայության մատուցման լիցենզիա ունեցող անձ»,

2)            «Հաշվարկային կենտրոն» բառերը բոլոր հոլովաձևերով փոխարինել «Շուկայի օպերատոր» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով։

  1. Հանձնաժողովի 2015 թվականի մայիսի 6-ի «Էլեկտրական էներգիայի առուվաճառքի (էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության (կոգեներացիոն) կայաններ-բաշխող) պայմանագրի օրինակելի ձևը սահմանելու մասին» N102Ն՝

1)            Որոշման մեջ «(էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության (կոգեներացիոն) էլեկտրակայաններ-բաշխող)» բառերը փոխարինել «(օրենքով գնման երաշխիք չունեցող մինչև 30 ՄՎտ տեղակայված հզորություն ունեցող արտադրող-երաշխավորված մատակարար)» բառերով,

2)            Որոշման 1-ին կետով սահմանված հավելվածում՝

ա. 1-ին կետի 5-րդ և 7-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) Շուկայի օպերատոր՝ էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի ծառայության մատուցման լիցենզիա ունեցող անձ.»,

«7) Շուկայի կանոններ՝ Հանձնաժողովի հաստատած էլեկտրաէներգետիկական շուկայի առևտրային և ցանցային կանոններ, որոնք կանոնակարգում են էլեկտրաէներգետիկական մեծածախ և մանրածախ շուկաների մասնակիցների առևտրային փոխհարաբերությունները, ինչպես նաև հաղորդման և բաշխման ցանցերի զարգացման պլանավորման, կառավարման, կարգավարման և այդ ցանցեր մուտքի ապահովման հետ կապված հարաբերությունները:»,

բ. «Հաշվարկային կենտրոն» բառերը բոլոր հոլովաձևերով փոխարինել «Շուկայի օպերատոր» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով։

  1. Հանձնաժողովի 2016 թվականի օգոստոսի 31-ի «Էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության մատուցման (բաշխող-սպառող (որակավորված սպառող)) և էլեկտրական էներգիայի հաշվեկշռման ծառայության մատուցման պայմանագրերի օրինակելի ձևերը սահմանելու մասին» №242Ն`

1)            Որոշման մեջ «(բաշխող-սպառող (որակավորված սպառող))» բառերը փոխարինել «(բաշխող-մեծածախ շուկայի մասնակից)» բառերով,

2)            Որոշման 1-ին կետով սահմանված հավելվածում՝

ա. «Որակավորված սպառող» բառերը բոլոր հոլովաձևերով փոխարինել «Պավիրատու» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով,

բ. Այլընտրանքային մատակարար բառերը բոլոր հոլովաձևերով փոխարինել «Մրցակցային էլեկտրաէներգիա վաճառող» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով,

գ. 1-ին կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) Մրցակցային էլեկտրաէներգիա վաճառող՝ էլեկտրական էներգիան բացի Երաշխավորված մատակարարից նաև այլ անձի վաճառելու իրավունք ունեցող՝ Կանոններով սահմանված լիցենզավորված անձ,»,

դ. 1-ին կետի 7-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

ե. 5-րդ ու 7-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել։

3)            Որոշման 2-րդ կետով սահմանված հավելվածում՝

ա. 1-ին կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ,

«3) Մրցակցային էլեկտրաէներգիա վաճառող՝ էլեկտրական էներգիան բացի Երաշխավորված մատակարարից նաև այլ անձի վաճառելու իրավունք ունեցող՝ Կանոններով սահմանված լիցենզավորված անձ,»,

բ. 1-ին կետի 7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7)  Ներկրող՝ «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետություն էլեկտրական էներգիան (հզորություն) ներկրելու իրավունք ունեցող անձ»,

գ.  Ուժը կորցրած ճանաչել 1-ին կետի 8-րդ ենթակետը,

դ. 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ ենթակետով.

«12) Երաշխավորված մատակարար՝ էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարման լիցենզիա ունցեցող անձ:»,

ե. «Բաշխող» բառը բոլոր հոլովաձևերով փոխարինել «Երաշխավորված մատակարար» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով,

զ. «Այլընտրանքային մատակարար» և «Որակավորված մատակարար» բառերը բոլոր հոլովաձևերով փոխարինել «Մրցակցային էլեկտրաէներգիա վաճառող» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով,

է. «Որակավորված սպառող» բառերը բոլոր հոլովաձևերով փոխարինել «Պավիրատու» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով:

  1. Հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 31-ի «Սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման և էլեկտրական էներգիայի մատակարարման, էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրերի օրինակելի ձևերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» №218Ն`որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2․1 կետով․

2․1․ 2019 թվականի հունվարի 1-ից մինչև «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39.6-րդ կետում նշված էլեկտրաէներգետիկական շուկայի առևտրային կանոնների ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածում սույն որոշմամբ սահմանված պայմանագրերի օրինակելի ձևերում ամրագրված Բաշխողին վերաբերող դրույթները բաշխման և միացման գործառույթների մասով կիրառվում են էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի, իսկ մատակարարման գործառույթի մասով՝ երաշխավորված մատակարարի  լիցենզիա ունեցող անձի նկատմամբ։։ 

  1. Հանձնաժողովի 2017 թվականի օգոստոսի 9-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ժամանակավոր առևտրային կանոնները հաստատելու, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» №344Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում՝ Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ժամանակավոր առևտրային կանոններում (այսուհետ՝ Կանոններ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1)            Կանոնների 2-րդ կետի 7-րդ և 41-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7) Արտահանող՝ «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետությունից էլեկտրական էներգիան (հզորություն) արտահանելու իրավունք ունեցող անձ»,

«41) Ներկրող՝ «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետություն էլեկտրական էներգիան (հզորություն) ներկրելու իրավունք ունեցող անձ»,

2)            Կանոններում «Այլընտրանքային մատակարար» բառերը բոլոր հոլովաձևերով փոխարինել «Մրցակցային էլեկտրաէներգիա վաճառող» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով,

3)            Կանոնների 34-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«34. ԷՄՇ-ի մասնակիցներն են Արտադրողները, Ներկրողները, Բաշխողը, Որակավորված սպառողները, Արտահանողները, մատակարարները, Փոխհոսք և Փոխանակում իրականացնողները:»,

4)            Կարգի 35-րդ կետում «Համակարգի օպերատորը» բառերից առաջ լրացնել «Բաշխողը,» բառը։

5)            Կանոնների 56-րդ կետում «N 4 հավելվածով» բառերը փոխարինել «N 3 հավելվածով» բառերով,

6)            Կանոնների 71-րդ և 72-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«71. «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի համաձայն՝  Էլեկտրական էներգիայի գնման երաշխիք չունեցող փոքր ՀԷԿ-երից և այլ ՎԷԱ կայաններից առաքված էլեկտրական էներգիան ենթակա է գնման Բաշխողի կողմից՝ Հանձնաժողովի կողմից տվյալ կայանի համար սահմանված սակագնով, իսկ Հաշվարկային ժամանակահատվածում  ներքին շուկայի պահանջարկի բավարարման համար աշխատող, Հաշվեկշիռը փակող կայանի էլեկտրական էներգիայի սակագնային դրույքը (երկդրույք սակագնային համակարգ) կամ սակագինը (միադրույք սակագնային համակարգ) գերազանցելու դեպքում՝ այդ դրույքով կամ սակագնով։

  1. Ներքին շուկայի պահանջարկի բավարարման համար Բաշխողի կողմից Էլեկտրական էներգիայի գնման երաշխիք չունեցող փոք ՀԷԿ-երից և այլ ՎԷԱ կայաններից Էլեկտրական էներգիայի գնումն իրականացվում է տնտեսական կարգավարման շրջանակում:»,

7)            Կանոնների 76-րդ կետի 5-րդ ենթակետում «փոքր ՀԷԿ-երը» բառերից առաջ լրացնել «օրենքով գնման երաշխիք ունեցող» բառերը,

8)            Կանոնների 76-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ ենթակետով.

«7) օրենքով գնման երաշխիքային ժամկետը լրացած փոքր ՀԷԿ-երը։»,

9)            Կանոնների 78-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«78. Որակավորված սպառողը Հաշվարկային ժամանակահատվածում իր սպառման պահանջարկի բավարարման համար իրավունք ունի էլեկտրական էներգիան գնել Բաշխողից կամ Մրցակցային էլեկտրաէներգիա վաճառողից` Բաշխողի կամ Մրցակցային էլեկտրաէներգիա վաճառողի հետ կնքված Պայմանագրում ամրագրված Առաքման կետում, կամ անձամբ ներկրել էլեկտրական էներգիա:»,

10)         Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.1-րդ գլխով.

«Գլուխ 13.1. Բաշխման և հաղորդման ցանցեր էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասնակիցների մուտքի առանձնահատկությունները

94.1 ԷՄՇ-ի մասնակիցների միջև Հաղորդման և Բաշխման ցանցեր ոչ խտրական մուտքի իրավունքի տրամադրման, ինչպես նաև իրենց միջև էլեկտրական էներգիա գնելու և վաճառելու հարաբերությունները, հաշվի առնելով սույն կանոնների 94.2 կետով նախատեսված առանձնահատկությունը, կարգավորվում են սույն կանոնների 13-րդ գլխով սահմանված կանոնների համաձայն այնքանով, որքանով դրանք չեն հակասում «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և ԷՄՇ-ի մասնակցի լիցենզիայի պայմաններին։

94.2 Եթե սույն կանոնների 83-րդ կետի համաձայն հաշվարկվող Անհավասարակշռության ծավալը (WԱԾ) ստացվում է բացասական նշանով, ապա էլեկտրական էներգիան վաճառող ԷՄՇ-ի մասնակիցը Անհավասարակշռության ծավալը գնում է Բաշխողից` տվյալ Հաշվարկային ժամանակահատվածում ներքին շուկայի պահանջարկի բավարարման համար աշխատող, Հաշվեկշիռը փակող կայանի էլեկտրական էներգիայի սակագնային դրույքով (երկդրույք սակագնային համակարգ) կամ սակագնով (միադրույք սակագնային համակարգ):»,

11)         Կանոնների 135-րդ կետի 1-ին ենթակետից հանել « և սույն կետի 2-րդ ենթակետով հաշվարկված» բառերը,

12)         Ուժը կորցրած ճանաչել Կանոնների 135-րդ կետի 2-րդ ենթակետը,

13)         Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ բաժնով․

ԲԱԺԻՆ 12.

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

213․ 2019 թվականի հունվարի 1-ից մինչև «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39.6-րդ կետում նշված էլեկտրաէներգետիկական շուկայի առևտրային կանոնների ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածում սույն կանոններում ամրագրված՝

1)            Ներկրողին և (կամ) Արտահանողին վերաբերող դրույթները կիրառվում են մեծածախ առևտրի, էլեկտրական էներգիայի մատակարարման (այդ թվում՝ երաշխավորված մատակարարման) լիցենզիա ունեցող և այն լիցենզավորված անձանց նկատմամբ, ովքեր օրենքով և (կամ) համապատասխան լիցենզիայով ու դրա շրջանակում օժտված են այդ գործառույթն իրականացնելու իրավունքով, այնքանով որքանով այդ դրույթները չեն հակասում «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և դրա համաձայն տրամադրված լիցենզիայի պայմաններին,

2)            Բաշխողին վերաբերող դրույթները բաշխման գործառույթի մասով կիրառվում են էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի, իսկ մատակարարման և հաշվեկշռման գործառույթի մասով՝ էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարի  լիցենզիա ունեցող անձի նկատմամբ,

3)            Փոխհոսք իրականացնողի վերաբերող դրույթները կիրառվում են մեծածախ առևտրի և էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող այն անձանց նկատմամբ, որոնց էլեկտրական էներգիայի փոխհոսքեր իրականցնելու իրավասությունը վերապահված է սույն կանոններով։»։

 

  1. Հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի ցանցային կանոնները, Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ժամանակավոր ցուցանիշները հաստատելու, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու և մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» №161-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածը՝ Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի ցանցային կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ բաժնով․

 

ԲԱԺԻՆ 7.

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

267․ 2019 թվականի հունվարի 1-ից մինչև «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39.6-րդ կետում նշված էլեկտրաէներգետիկական շուկայի առևտրային կանոնների ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածում սույն կանոններում ամրագրված Բաշխողին վերաբերող դրույթները բաշխման գործառույթի մասով կիրառվում են էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի, իսկ մատակարարման գործառույթի մասով՝ երաշխավորված մատակարարի  լիցենզիա ունեցող անձի նկատմամբ։»։

  1. Ուժը կորցրած ճանաչել Հանձնաժողովի՝

1)            2004 թվականի հոկտեմբերի 29-ի «Էլեկտրաէներգիայի առուվաճառքի` արտադրող (հողմային էլեկտրակայաններ)-բաշխող պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» N135Ն որոշումը

2)            2005 թվականի ապրիլի 29-ի «Էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի (արտադրող-արտահանող) պայմանագրի և  էլեկտրաէներգիայի առուվաճառքի լրացուցիչ (հաշվեկշռող) պայմանագրի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N48Ն որոշումը։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՀԱՆՐԱՅԻՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  ԿԱՐԳԱՎՈՐՈՂ

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ  ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ՝                                  Մ.ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

      

 

 

 

 

ք. Երևան

-------------- 2018թ.

 

 

 

 

  • Discussed

    15.11.2018 - 01.12.2018

  • Type

    Decision

  • Area

    Energy and natural resources

  • Ministry

    RA Public Services Regulatory Commission

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7952

Print

Suggestions

Գևորգ Ենգիբարյան

27.11.2018

Շուկայի կանոները ուր է՞՞՞ Ոնց հասկանանք ազատականացված շուկայում ինչ պայմաններով պետքա աշխատել՞՞՞՞ Ու լիքը նմանատիպ հարցեր, որոնց պատասխանները չկան ոչ օրենքում, ոչ բացատրության մեջ՞՞՞

See more