Գևորգ Ենգիբարյան
27.11.2018
Շուկայի կանոները ուր է՞՞՞ Ոնց հասկանանք ազատականացված շուկայում ինչ պայմաններով պետքա աշխատել՞՞՞՞ Ու լիքը նմանատիպ հարցեր, որոնց պատասխանները չկան ոչ օրենքում, ոչ բացատրության մեջ՞՞՞
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
------- 2018 թվականի №---Ն
ք. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1) որոշման «ա» ենթակետում և №1 հավելվածում «արտադրող-բաշխող» բառերը փոխարինել «արտադրող-երաշխավորված մատակարար» բառերով.
2) որոշման 1-ին կետի «բ» ենթակետը և №2 հավելվածը ուժը կորցրած ճանաչել,
3) որոշման «գ» ենթակետում և №3 հավելվածում «բաշխող-հաշվարկային կենտրոն» բառերը փոխարինել «երաշխավորված մատակարար-շուկայի օպերատոր» բառերով,
4) որոշման «դ» ենթակետում և №4 հավելվածում «բաշխող-համակարգի օպերատոր» բառերը փոխարինել «երաշխավորված մատակարար-համակարգի օպերատոր» բառերով,
5) որոշման «ե» ենթակետում և №5 հավելվածում «բաշխող-հաղորդող» բառերը փոխարինել «երաշխավորված մատակարար-հաղորդող» բառերով,
6) 1-կետի «ա» և «ե» ենթակետերով հաստատված հավելվածների 1-ին գլուխներում «Հաշվարկային կենտրոն» պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Շուկայի օպերատոր՝ էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի ծառայության մատուցման լիցենզիա ունեցող անձ»
7) Որոշման 1-ին կետի «ա», «գ», «դ» և «ե» ենթակետերով հաստատված հավելվածներում «հաշվարկային կենտրոն» բառերը բոլոր հոլովաձևերով փոխարինել «շուկայի օպերատոր» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով:
1) Որոշման մեջ «բաշխող» բառը բոլոր հոլովաձևերով փոխարինել «էլեկտրական էներգիա ընդունող» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով.
2) որոշման 1-ին կետով հաստատված հավելվածը՝ կարգաբերման-գործարկման աշխատանքների ընթացքում առաքվող էլեկտրաէներգիայի հաշվառման պայմանագրի օրինակելի ձևը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-րդ գլխով.
«9.1 Անցումային դրույթներ
9.1.1. Էլեկտրական էներգիա ընդունողին վերաբերող դրույթները կայանի բաշխման ցանցին միացման տեխնիկական բնույթի իրավահարաբերությունների մասով կիրառվում են էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի, իսկ առաքված էլեկտրական էներգիայի դիմաց վճարման գործառույթի մասով՝ երաշխավորված մատակարարի լիցենզիա ունեցող անձի նկատմամբ։».
3) որոշման 2-րդ կետից հանել «30 ՄՎտ և ավելի տեղակայված հզորությամբ» բառերը։
1) 1-ին գլխում «Հաշվարկային կենտրոն» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ,
«Շուկայի օպերատոր՝ էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի ծառայության մատուցման լիցենզիա ունեցող անձ»,
2) «Հաշվարկային կենտրոն» բառերը բոլոր հոլովաձևերով փոխարինել «Շուկայի օպերատոր» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով։
1) Որոշման մեջ «(էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության (կոգեներացիոն) էլեկտրակայաններ-բաշխող)» բառերը փոխարինել «(օրենքով գնման երաշխիք չունեցող մինչև 30 ՄՎտ տեղակայված հզորություն ունեցող արտադրող-երաշխավորված մատակարար)» բառերով,
2) Որոշման 1-ին կետով սահմանված հավելվածում՝
ա. 1-ին կետի 5-րդ և 7-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) Շուկայի օպերատոր՝ էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի ծառայության մատուցման լիցենզիա ունեցող անձ.»,
«7) Շուկայի կանոններ՝ Հանձնաժողովի հաստատած էլեկտրաէներգետիկական շուկայի առևտրային և ցանցային կանոններ, որոնք կանոնակարգում են էլեկտրաէներգետիկական մեծածախ և մանրածախ շուկաների մասնակիցների առևտրային փոխհարաբերությունները, ինչպես նաև հաղորդման և բաշխման ցանցերի զարգացման պլանավորման, կառավարման, կարգավարման և այդ ցանցեր մուտքի ապահովման հետ կապված հարաբերությունները:»,
բ. «Հաշվարկային կենտրոն» բառերը բոլոր հոլովաձևերով փոխարինել «Շուկայի օպերատոր» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով։
1) Որոշման մեջ «(բաշխող-սպառող (որակավորված սպառող))» բառերը փոխարինել «(բաշխող-մեծածախ շուկայի մասնակից)» բառերով,
2) Որոշման 1-ին կետով սահմանված հավելվածում՝
ա. «Որակավորված սպառող» բառերը բոլոր հոլովաձևերով փոխարինել «Պավիրատու» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով,
բ. Այլընտրանքային մատակարար բառերը բոլոր հոլովաձևերով փոխարինել «Մրցակցային էլեկտրաէներգիա վաճառող» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով,
գ. 1-ին կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) Մրցակցային էլեկտրաէներգիա վաճառող՝ էլեկտրական էներգիան բացի Երաշխավորված մատակարարից նաև այլ անձի վաճառելու իրավունք ունեցող՝ Կանոններով սահմանված լիցենզավորված անձ,»,
դ. 1-ին կետի 7-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
ե. 5-րդ ու 7-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել։
3) Որոշման 2-րդ կետով սահմանված հավելվածում՝
ա. 1-ին կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ,
«3) Մրցակցային էլեկտրաէներգիա վաճառող՝ էլեկտրական էներգիան բացի Երաշխավորված մատակարարից նաև այլ անձի վաճառելու իրավունք ունեցող՝ Կանոններով սահմանված լիցենզավորված անձ,»,
բ. 1-ին կետի 7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7) Ներկրող՝ «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետություն էլեկտրական էներգիան (հզորություն) ներկրելու իրավունք ունեցող անձ»,
գ. Ուժը կորցրած ճանաչել 1-ին կետի 8-րդ ենթակետը,
դ. 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ ենթակետով.
«12) Երաշխավորված մատակարար՝ էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարման լիցենզիա ունցեցող անձ:»,
ե. «Բաշխող» բառը բոլոր հոլովաձևերով փոխարինել «Երաշխավորված մատակարար» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով,
զ. «Այլընտրանքային մատակարար» և «Որակավորված մատակարար» բառերը բոլոր հոլովաձևերով փոխարինել «Մրցակցային էլեկտրաէներգիա վաճառող» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով,
է. «Որակավորված սպառող» բառերը բոլոր հոլովաձևերով փոխարինել «Պավիրատու» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով:
2․1․ 2019 թվականի հունվարի 1-ից մինչև «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39.6-րդ կետում նշված էլեկտրաէներգետիկական շուկայի առևտրային կանոնների ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածում սույն որոշմամբ սահմանված պայմանագրերի օրինակելի ձևերում ամրագրված Բաշխողին վերաբերող դրույթները բաշխման և միացման գործառույթների մասով կիրառվում են էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի, իսկ մատակարարման գործառույթի մասով՝ երաշխավորված մատակարարի լիցենզիա ունեցող անձի նկատմամբ։։
1) Կանոնների 2-րդ կետի 7-րդ և 41-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7) Արտահանող՝ «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետությունից էլեկտրական էներգիան (հզորություն) արտահանելու իրավունք ունեցող անձ»,
«41) Ներկրող՝ «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետություն էլեկտրական էներգիան (հզորություն) ներկրելու իրավունք ունեցող անձ»,
2) Կանոններում «Այլընտրանքային մատակարար» բառերը բոլոր հոլովաձևերով փոխարինել «Մրցակցային էլեկտրաէներգիա վաճառող» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով,
3) Կանոնների 34-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«34. ԷՄՇ-ի մասնակիցներն են Արտադրողները, Ներկրողները, Բաշխողը, Որակավորված սպառողները, Արտահանողները, մատակարարները, Փոխհոսք և Փոխանակում իրականացնողները:»,
4) Կարգի 35-րդ կետում «Համակարգի օպերատորը» բառերից առաջ լրացնել «Բաշխողը,» բառը։
5) Կանոնների 56-րդ կետում «N 4 հավելվածով» բառերը փոխարինել «N 3 հավելվածով» բառերով,
6) Կանոնների 71-րդ և 72-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«71. «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի համաձայն՝ Էլեկտրական էներգիայի գնման երաշխիք չունեցող փոքր ՀԷԿ-երից և այլ ՎԷԱ կայաններից առաքված էլեկտրական էներգիան ենթակա է գնման Բաշխողի կողմից՝ Հանձնաժողովի կողմից տվյալ կայանի համար սահմանված սակագնով, իսկ Հաշվարկային ժամանակահատվածում ներքին շուկայի պահանջարկի բավարարման համար աշխատող, Հաշվեկշիռը փակող կայանի էլեկտրական էներգիայի սակագնային դրույքը (երկդրույք սակագնային համակարգ) կամ սակագինը (միադրույք սակագնային համակարգ) գերազանցելու դեպքում՝ այդ դրույքով կամ սակագնով։
7) Կանոնների 76-րդ կետի 5-րդ ենթակետում «փոքր ՀԷԿ-երը» բառերից առաջ լրացնել «օրենքով գնման երաշխիք ունեցող» բառերը,
8) Կանոնների 76-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ ենթակետով.
«7) օրենքով գնման երաշխիքային ժամկետը լրացած փոքր ՀԷԿ-երը։»,
9) Կանոնների 78-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«78. Որակավորված սպառողը Հաշվարկային ժամանակահատվածում իր սպառման պահանջարկի բավարարման համար իրավունք ունի էլեկտրական էներգիան գնել Բաշխողից կամ Մրցակցային էլեկտրաէներգիա վաճառողից` Բաշխողի կամ Մրցակցային էլեկտրաէներգիա վաճառողի հետ կնքված Պայմանագրում ամրագրված Առաքման կետում, կամ անձամբ ներկրել էլեկտրական էներգիա:»,
10) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.1-րդ գլխով.
«Գլուխ 13.1. Բաշխման և հաղորդման ցանցեր էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասնակիցների մուտքի առանձնահատկությունները
94.1 ԷՄՇ-ի մասնակիցների միջև Հաղորդման և Բաշխման ցանցեր ոչ խտրական մուտքի իրավունքի տրամադրման, ինչպես նաև իրենց միջև էլեկտրական էներգիա գնելու և վաճառելու հարաբերությունները, հաշվի առնելով սույն կանոնների 94.2 կետով նախատեսված առանձնահատկությունը, կարգավորվում են սույն կանոնների 13-րդ գլխով սահմանված կանոնների համաձայն այնքանով, որքանով դրանք չեն հակասում «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և ԷՄՇ-ի մասնակցի լիցենզիայի պայմաններին։
94.2 Եթե սույն կանոնների 83-րդ կետի համաձայն հաշվարկվող Անհավասարակշռության ծավալը (WԱԾ) ստացվում է բացասական նշանով, ապա էլեկտրական էներգիան վաճառող ԷՄՇ-ի մասնակիցը Անհավասարակշռության ծավալը գնում է Բաշխողից` տվյալ Հաշվարկային ժամանակահատվածում ներքին շուկայի պահանջարկի բավարարման համար աշխատող, Հաշվեկշիռը փակող կայանի էլեկտրական էներգիայի սակագնային դրույքով (երկդրույք սակագնային համակարգ) կամ սակագնով (միադրույք սակագնային համակարգ):»,
11) Կանոնների 135-րդ կետի 1-ին ենթակետից հանել « և սույն կետի 2-րդ ենթակետով հաշվարկված» բառերը,
12) Ուժը կորցրած ճանաչել Կանոնների 135-րդ կետի 2-րդ ենթակետը,
13) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ բաժնով․
ԲԱԺԻՆ 12.
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
213․ 2019 թվականի հունվարի 1-ից մինչև «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39.6-րդ կետում նշված էլեկտրաէներգետիկական շուկայի առևտրային կանոնների ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածում սույն կանոններում ամրագրված՝
1) Ներկրողին և (կամ) Արտահանողին վերաբերող դրույթները կիրառվում են մեծածախ առևտրի, էլեկտրական էներգիայի մատակարարման (այդ թվում՝ երաշխավորված մատակարարման) լիցենզիա ունեցող և այն լիցենզավորված անձանց նկատմամբ, ովքեր օրենքով և (կամ) համապատասխան լիցենզիայով ու դրա շրջանակում օժտված են այդ գործառույթն իրականացնելու իրավունքով, այնքանով որքանով այդ դրույթները չեն հակասում «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և դրա համաձայն տրամադրված լիցենզիայի պայմաններին,
2) Բաշխողին վերաբերող դրույթները բաշխման գործառույթի մասով կիրառվում են էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի, իսկ մատակարարման և հաշվեկշռման գործառույթի մասով՝ էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարի լիցենզիա ունեցող անձի նկատմամբ,
3) Փոխհոսք իրականացնողի վերաբերող դրույթները կիրառվում են մեծածախ առևտրի և էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող այն անձանց նկատմամբ, որոնց էլեկտրական էներգիայի փոխհոսքեր իրականցնելու իրավասությունը վերապահված է սույն կանոններով։»։
ԲԱԺԻՆ 7.
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
267․ 2019 թվականի հունվարի 1-ից մինչև «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39.6-րդ կետում նշված էլեկտրաէներգետիկական շուկայի առևտրային կանոնների ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածում սույն կանոններում ամրագրված Բաշխողին վերաբերող դրույթները բաշխման գործառույթի մասով կիրառվում են էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի, իսկ մատակարարման գործառույթի մասով՝ երաշխավորված մատակարարի լիցենզիա ունեցող անձի նկատմամբ։»։
1) 2004 թվականի հոկտեմբերի 29-ի «Էլեկտրաէներգիայի առուվաճառքի` արտադրող (հողմային էլեկտրակայաններ)-բաշխող պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» N135Ն որոշումը
2) 2005 թվականի ապրիլի 29-ի «Էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի (արտադրող-արտահանող) պայմանագրի և էլեկտրաէներգիայի առուվաճառքի լրացուցիչ (հաշվեկշռող) պայմանագրի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N48Ն որոշումը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ՝ Մ.ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ք. Երևան
-------------- 2018թ.
Քննարկվել է
15.11.2018 - 01.12.2018
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Էներգետիկա և բնական պաշարներ
Նախարարություն
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Դիտումներ` 7947
Տպել27.11.2018
Շուկայի կանոները ուր է՞՞՞ Ոնց հասկանանք ազատականացված շուկայում ինչ պայմաններով պետքա աշխատել՞՞՞՞ Ու լիքը նմանատիպ հարցեր, որոնց պատասխանները չկան ոչ օրենքում, ոչ բացատրության մեջ՞՞՞