Գևորգ Ենգիբարյան
27.11.2018
Շուկայի կանոները ուր է՞՞՞ Ոնց հասկանանք ազատականացված շուկայում ինչ պայմաններով պետքա աշխատել՞՞՞՞ Ու լիքը նմանատիպ հարցեր, որոնց պատասխանները չկան ոչ օրենքում, ոչ բացատրության մեջ՞՞՞
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներում փոփոխություններ, լրացումներ կատարելու և որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծի վերաբերյալ
2018 թվականի փետրվարի 7-ին ընդունված «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքով փոփոխվել են էներգետիկայի բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները, էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասնակիցների իրավունքները և պարտականությունները, ուստի անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ կատարել վերջիններիս պայմանագրային հարաբերություններում, շուկայի առևտրային և ցանցային կանոններում, տարանջատել էլեկտրական էներգիայի բաշխման և մատակարարման (այդ թվում՝ երաշխավորված մատակարարման) գործառույթները։
2018 թվականի փետրվարի 7-ին ընդունված «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի անցումային դրույթների համաձայն անհրաժեշտ է սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից 6 ամսվա ընթացքում վերանայել լիցենզիաների պայմանները, իսկ 1 տարի 6 ամսվա ընթացքում՝ հանձնաժողովի իրավական ակտերը (այդ թվում՝ շուկայի կանոնները)։ Հետևաբար, անհրաժեշտություն է առաջանում օրենքին համապատասխան լիցենզիայի պայմանները վերանայելուց հետո, և մինչև շուկայի ամբողջական կանոններն ընդունելը ընկած ժամանակահատվածում անցումային կարգավորումներով կանոնակարգել էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում մասնակիցների պայմանագրային հարաբերությունները և շուկայի կանոնները՝ ստեղծելով անհրաժեշտ դաշտ վերջիններիս բնականոն գործունեության համար։
Սույն որոշման նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։
Էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում պայմանագրային հարաբերությունների և շուկայի կանոնների համապատասխանեցում «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի պահանջներին։
Քննարկվել է
15.11.2018 - 01.12.2018
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Էներգետիկա և բնական պաշարներ
Նախարարություն
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Դիտումներ` 7945
Տպել27.11.2018
Շուկայի կանոները ուր է՞՞՞ Ոնց հասկանանք ազատականացված շուկայում ինչ պայմաններով պետքա աշխատել՞՞՞՞ Ու լիքը նմանատիպ հարցեր, որոնց պատասխանները չկան ոչ օրենքում, ոչ բացատրության մեջ՞՞՞