Add to favourites

Under development

«ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 Օ Ր Ե Ն Ք Ը

 

 «ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Մաքսային ծառայության  մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-402-Ն օրենքի 4-րդ հոդվածում (այսուհետ՝ Օրենք) կատարել հետևյալ լրացումը.

  1. Օրենքի 4-րդ հոդվածում «ապահովումը» բառից հետո լրացնել «և մաքսային ծառայողների կողմից Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի թիվ 29 գլխով նախատեսված պետական ծառայության դեմ ուղղված կամ թիվ 22-րդ գլխով նախատեսված տնտեսական հանցագործությունների կատարման կամ օժանդակման դեպքերի կանխումը, բացահայտումը:»  բառերը:

Հոդված 2.  Օրենքի 11-րդ հոդվածում կատարել հետևյալ լրացումները.

  1. Օրենքի 11-րդ հոդվածի վերնագրում «պայմանագիրը» բառից հետո լրացնել «և մաքսային ծառայության պաշտոնի նշանակվելու համար դիմում ներկայացրած անձանց վերաբերյալ տեղեկությունների հավաքումը» բառերը:
  2. Օրենքի 11-րդ հոդվածում լրացնել նոր 6-րդ մաս՝ հետևյալ բովանդակությամբ.

«6. Մաքսային մարմինն օրենքով սահմանված կարգով տեղեկություններ է հավաքում մաքսային ծառայության պաշտոնի նշանակվելու համար դիմում ներկայացրած անձանց ուսումնասիրելու համար: »:

Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Մաքսային ծառայության գլխավոր պաշտոնների համար անցկացվող փակ մրցույթին կարող են մասնակցել հանրային ծառայության առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ կամ այլ կազմակերպություններում մաքսային ծառայության տվյալ պաշտոնի նկարագրով սահմանված մասնագիտությունների գծով առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող անձինք, իսկ մաքսային ծառայության առաջատար պաշտոնների համար անցկացվող փակ մրցույթին կարող են մասնակցել հանրային ծառայության առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ այլ կազմակերպություններում մաքսային ծառայության տվյալ պաշտոնի նկարագրով սահմանված մասնագիտությունների գծով առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող անձինք:» Սույն պարբերությամբ սահմանված մասնագիտական աշխատանքային ստաժի  դրույթները չեն տարածվում  քննիչի թափուր պաշտոնի նկատմամբ, որի համար անցկացվող մրցույթին մասնակցության համար մասնագիտական աշխատանքային ստաժ չի պահանջվում:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

 

 

 

 

  • Discussed

    12.11.2018 - 27.11.2018

  • Type

    Law

  • Area

    Justice, Security, State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7811

Print

Related documents / links