Add to favourites

Under development

«ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

«Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  կատարվող փոփոխությունների արդյունքում իջեցվում է մաքսային ծառայության առաջատար և գլխավոր պաշտոնների նշանակման համար անհրաժեշտ մասնագիտական աշխատանքային ստաժի շեմը, ինչպես նաև հստակեցվում են մասնագիտական ստաժ համարվող աշխատանքային գործունեության հետ կապված հարցերը:

Նախագծի շրջանակներում «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքում նախատեսվել է բացառություն քննիչների և հետաքննիչների համար, որով սահմանվել է, որ հարկային և մաքսային ծառայություններում անցկացվող մրցույթին մասնակցության համար մասնագիտական աշխատանքային ստաժ վերջիններիս համար չի պահանջվում՝ պայմանավորված նախաքննության և հետաքննության մարմինների՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված առանձնահատկություններով:

Միաժամանակ, սահմանվել է մաքսային ծառայողների կողմից  Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի թիվ 29 գլխով նախատեսված պետական ծառայության դեմ ուղղված կամ թիվ 22-րդ գլխով նախատեսված տնտեսական հանցագործությունների կատարման կամ օժանդակման դեպքերի կանխումը, բացահայտումը:

  • Discussed

    12.11.2018 - 27.11.2018

  • Type

    Law

  • Area

    Justice, Security, State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7809

Print