<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N985-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելումասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Agree
-
0 - Disagree
<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N985-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելումասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի հիմնավորում
1. |
Անհրաժեշտությունը |
|
Քաղաքացիների հետ նվիրատվության պայմանագրերի կնքում: |
2. |
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
|
ՀՀ կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N985-Ն որոշմամբ ՀՀ Կոտայքի մարզի Բալահովտիգյուղական համայնքի Զինվորական ավանի NN83 և 81 ժամանակավոր կացարանների բնակիչներին նվիրատվությամբ տրամադրվել էր իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները: Նույն որոշման 4-րդ կետով նախատեսվել էր դրույթ, ըստ որի նշված բնակիչների հետ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը պետք է կնքի նվիրատվության պայմանագիր՝ ութամսյա ժամկետում: Ցանկում ընդգրկված 21 բնակելի տարածքների բնակիչներից 17-ի հետ կնքվել են նվիրատվության պայմանագրեր: Թվով 4 բնակելի տարածքների բնակիչներ չեն կնքել նվիրատվության պայմանագրեր: Զինվորական ավանի N81 ժամանակավոր կացարանի N6 սենյակի բնակիչներից Մայրանա Վիրաբյանը 08.08.2018թ. դիմել է Պետականգույքի կառավարման կոմիտե, տեղեկացրել, որ ֆինանսական խնդիրների պատճառով (հայրը՝ Արթուր Վիրաբյանը, գտնվելով հանրապետությունից դուրս, իսկ եղբայրը՝ Գևորգ Վիրաբյանը՝ զինվորական ծառայության մեջ) չեն կարողացել ներկայանալ և կնքել նվիրատվության պայմանագիր: Պետական գույքի կառավարման կոմիտեն համապատասխան գրությամբ դիմել է ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ խնդրելով տալ հանձնարարական նվիրատվության պայմանագիր կնքելու վերաբերյալ: ՀՀ վարչապետի հանձնարարականով հանձնարարվել է քննարկել և ներկայացնել ՀՀ կառավարության որոշման նախագիծ: Հաշվի առնելով վերոնշյալը` Կոմիտեի կողմից նախապատրաստվել է <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 985-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որը հնարավորություն կտա Կոմիտեին մնացած բնակիչների հետ կնքել նվիրատվության պայմանագրեր: |
3. |
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը |
|
----------------------------------------------- |
4. |
Կարգավորման նպատակը և բնույթը |
|
Նպատակը, նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կատարելով, քաղաքացիների հետ նվիրատվության պայմանագրերի կնքումն է: |
5. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք |
|
Նախագիծը մշակվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակազմի կողմից |
6. |
Ակնկալվող արդյունքը |
|
---------------------------------------- |
1. Պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների վրա ազդեցությունը |
|
1. |
<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N985-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական և ՏԻՄ բյուջեներում եկամուտների ավելացում չի նախատեսվում: |
2. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանք |
|
1. |
Նախագծի ընդունումը այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնի: |
2. |
Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը |
-
Discussed
08.11.2018 - 23.11.2018
-
Type
Decision
-
Area
State property management
-
Ministry
State Property Management Committee
Views 6684
Print