Добавить в избранное

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N985-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելումասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14 N985-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելումասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի հիմնավորում

1.

Անհրաժեշտությունը

 

Քաղաքացիների հետ նվիրատվության պայմանագրերի կնքում:

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

ՀՀ կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N985-Ն որոշմամբ ՀՀ Կոտայքի մարզի Բալահովտիգյուղական համայնքի Զինվորական ավանի NN83 և 81 ժամանակավոր կացարանների բնակիչներին նվիրատվությամբ տրամադրվել էր իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները: Նույն որոշման 4-րդ կետով նախատեսվել էր դրույթ, ըստ որի նշված բնակիչների հետ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը պետք է կնքի նվիրատվության պայմանագիր՝ ութամսյա ժամկետում:

Ցանկում ընդգրկված 21 բնակելի տարածքների բնակիչներից 17-ի հետ կնքվել են նվիրատվության պայմանագրեր:  Թվով 4 բնակելի տարածքների բնակիչներ չեն կնքել նվիրատվության պայմանագրեր: Զինվորական ավանի N81 ժամանակավոր կացարանի N6 սենյակի բնակիչներից Մայրանա Վիրաբյանը 08.08.2018թ. դիմել է Պետականգույքի կառավարման կոմիտե, տեղեկացրել, որ ֆինանսական խնդիրների պատճառով  (հայրը՝ Արթուր Վիրաբյանը,  գտնվելով հանրապետությունից դուրս, իսկ եղբայրը՝ Գևորգ Վիրաբյանը՝ զինվորական ծառայության մեջ) չեն կարողացել ներկայանալ և կնքել նվիրատվության  պայմանագիր: Պետական գույքի կառավարման կոմիտեն համապատասխան գրությամբ դիմել է  ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ խնդրելով տալ հանձնարարական նվիրատվության պայմանագիր կնքելու վերաբերյալ:

ՀՀ վարչապետի հանձնարարականով հանձնարարվել է քննարկել և ներկայացնել ՀՀ  կառավարության որոշման նախագիծ:

Հաշվի առնելով վերոնշյալը` Կոմիտեի կողմից նախապատրաստվել է <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14 N 985-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որը հնարավորություն կտա Կոմիտեին մնացած բնակիչների հետ կնքել նվիրատվության պայմանագրեր:

3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

-----------------------------------------------

4.

 Կարգավորման նպատակը և բնույթը

 

Նպատակը, նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կատարելով, քաղաքացիների հետ նվիրատվության պայմանագրերի կնքումն է:

5.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

 

Նախագիծը մշակվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակազմի կողմից

6.

Ակնկալվող արդյունքը

 

----------------------------------------

1.      Պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների վրա ազդեցությունը

1.

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14 N985-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական և ՏԻՄ բյուջեներում եկամուտների ավելացում չի նախատեսվում:

2.      Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանք

1.

Նախագծի ընդունումը այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնի:

2.

Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը

   

 

  • Обсуждалось

    08.11.2018 - 23.11.2018

  • Тип

    Pешение

  • Область

    Управление государственным имуществом

  • Министерство

    Комитет по управлению государственным имуществом

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6687

Принт