Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

          ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակվել են ««Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և ««Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերը, որոնց արդյունքում համապատասխան դասընթաց անցած (որն անցկացվելու է գիտելիքների նախնական ստուգում անցնելու և ավարտվելու է քննություն հանձնելուց և հավաստագիր ստանալու միջոցով) դիմորդները հնարավորություն են ունենալու նշանակվել հարկային ծառայության Գ և Դ խմբի ցանկացած պաշտոններում (ինչպես նաև մաքսային ծառայության կրտսեր և առաջատար խմբի ցանկացած պաշտոններում):

Վերոնշյալով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել առանձնահատկություն սահմանել քաղաքացիական ծառայության պաշտոնների նշանակման կարգավորումներում՝ կատարելով համապատասխան փոփոխություններ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՕ-205-Ն Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ՝ Օրենք):  

Մասնավորապես, Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացիական ծառայության պաշտոններն զբաղեցվում են անժամկետ՝ մրցույթի արդյունքով կամ վարկանիշային ցուցակներից կամ փոխադրման կամ վերակազմակերպման և (կամ) կառուցվածքային փոփոխության արդյունքով կամ կադրերի ռեզերվից՝ մինչև սույն օրենքով սահմանված տարիքի լրանալը, և որոշակի ժամկետով՝ ժամկետային աշխատանքային պայմանագրով կամ տեղափոխության հետևանքով կամ գործուղման դեպքում:

 «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) բացառություն է նախատեսվել է հարկային և մաքսային մարմիններում քաղաքացիական ծառայության պաշտոնների նշանակման կարգավորումներում:

Նախագծով նախատեսվում է առանց մրցույթի հարկային և (կամ) մաքսային մարմինների քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթախմբերում թափուր պաշտոններ առաջանալու դեպքում առաջնահերթ նշանակումներ կատարել «Հարկային ծառայության մասին» օրենքի 18.1 հոդվածով և (կամ) «Մաքսային ծառայության մասին» օրենքի 13.1 հոդվածով նախատեսված կարգով հավաստագիր ստացած թեկնածուներից:  

Հավաստագիր ստացած թեկնածուներից նշանակում չկատարվելու դեպքում, նշանակումներ կկատարվեն Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչության կողմից:

  1. Նպատակը և ակնկալվող արդյունքը.

Նպատակը՝ անցկացվող միջոցառումների արդյունքում ակնկալվում է կադրային քաղաքականության էական առաջընթաց:

  • Discussed

    01.11.2018 - 16.11.2018

  • Type

    Law

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6732

Print