Under development
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - Agree
-
0 - Disagree
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով բացառություն է նախատեսվել է հարկային և մաքսային մարմիններում քաղաքացիական ծառայության պաշտոնների նշանակման կարգավորումներում:
Նախագծով նախատեսվում է առանց մրցույթի հարկային և (կամ) մաքսային մարմինների քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթախմբերում թափուր պաշտոններ առաջանալու դեպքում առաջնահերթ նշանակումներ կատարել «Հարկային ծառայության մասին» օրենքի 18.1 հոդվածով և (կամ) «Մաքսային ծառայության մասին» օրենքի 13.1 հոդվածով նախատեսված կարգով հավաստագիր ստացած թեկնածուներից:
Հավաստագիր ստացած թեկնածուներից նշանակում չկատարվելու դեպքում, նշանակումներ կկատարվեն Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով:
-
Discussed
01.11.2018 - 16.11.2018
-
Type
Law
-
Area
State revenue
-
Ministry
State Revenue Committee
Views 6654
Print