Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ լրացումներ ու փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությանը գումար հատկացնելու մասին»

Սիրիահայ երիտասարդության՝ հայաստանյան հանրություն ինտեգրելուն ուղղված ծրագրերն ու միջոցառումները, նրանց ուսման վարձի փոխհատուցման հարցերը դարձել են սփյուռքի նախարարության համար առաջնահերթային, մշտապես քննարկվել են գործող միջգերատեսչական հանձնաժողովում, աշխատանքներ են տարվել համապատասխան գերատեսչությունների, համահայկական կառույցների, հիմնադրամների, ուսումնական հաստատությունների հետ կրթական խնդիրների օպերատիվ, արդյունավետ լուծման համար: Սակայն բարձրագույն ուսումնական և միջին մասնագիտական հաստատություններում սովորող սիրիահայ ուսանողների ուսման վարձերի հարցը շարունակում է մնալ որպես  ամենամյա լուծում պահանջող խնդիր, քանի դեռ չի ավարտվել ուսման ողջ շրջանը:

2012 թվականից սկսած յուրաքանչյուր տարի սիրիահայ ուսանողների ուսման վարձի փոխհատուցման համար ֆինանսական միջոցների հիմնական ծավալը տրամադրվել է «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկության, Հայկական բարեգործական ընդհանուր միության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից: Ցուցաբերած նյութական աջակցությունը բավարար չլինելու պատճառով սիրիահայ ուսանողների ուսման ամբողջ վարձը փոխհատուցելու նպատակով ֆինանսական միջոցներ են տրամադրվել նաև պետական բյուջեից: 2014 թվականին պետական բյուջեից տրամադրվել է 26.160.0 հազ., 2015 թվականին՝ 24,656.0 հազ.,                          2016 և 2017 թվականներին՝ 20,000.0 հազ. դրամ:

2018 թվականին ուսման վարձի փոխհատուցման կարիք ունեն 293 սիրիահայ ուսանող: Նրանցից 246 սիրիահայ ուսանողի ուսման վարձի վճարումները կատարվում են հետևյալ կերպ՝ ուսման վարձի 50%-ը վճարվում է ուսանողի կողմից, 50%-ը «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկության, Հայկական բարեգործական ընդհանուր միության և Լոնդոնի Սուրբ Սարգիս բարեգործական հիմնադրամի միջոցների հաշվին, 47 սիրիահայ ուսանողի ուսման վարձի 50%-ը վճարվում է ուսանողի կողմից, իսկ 50%-ը առաջարկվում է վճարել պետական բյուջեի միջոցների հաշվին, որը կազմում է 13,762.6 հազար դրամ:

Ուսման վարձի լուծումը պետք է շարունակել, քանի որ խնդիրը մնում է որպես սիրիահայ ընտանիքների, երիտասարդների սոցիալական, թերևս, ամենահրատապ և շարունակական լուծում պահանջող հիմնահարցերից մեկը:

Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծի ընդունումը նպատակ ունի կարգավորել սոցիալական անբարենպաստ իրավիճակներում հայտնված սիրիահայ ուսանողներին ուսման վարձերից ազատելու խնդիրը:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է սփյուռքի նախարարության աշխատակազմի կողմից:

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կփոխհատուցվի սիրիահայ ուսանողների ուսման վարձերը:

 

 

  • Discussed

    31.10.2018 - 15.11.2018

  • Type

    Decision

  • Area

    Education and science

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7487

Print

Suggestions

Նենսի Գևորգիան

15.11.2018

Արդյոք պետական քաղաքականության տեսանկյունից նույնանման մոտեցում ցուցաբերվում է նաեվ այլ երկրներից ներգաղթած հայերի նկատմամբ։ Խնդիրն այն է, որ նաեվ միգրացիայի ոլորտի քաղաքականության տեսանկյունից հաճախ շեշտվում եվ տարանջատված մոտեցում է ցուցաբերվում սիրիահայերի եվ այլ հայերի նկատմամբ` վերջիններս ինտեգրման տեսանկյունից։

See more