Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ լրացումներ ու փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությանը գումար հատկացնելու մասին»

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն, նախնական (արհեստագործա­կան) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սիրիահայ ուսանողներին 2018-2019 թվականների ուսումնական տարվա ուսման վարձեր հատկացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությանը 2018 թվականին հատկացնել 13,762.6 հազար դրամ` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով):
  2. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարին` նվիրաբերության պայմանագրերի հիման վրա սույն որոշման 1-ին կետով հատկացված 13,762.6 հազար դրամը տրամադրել «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպությանը:
  3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման N 11 հավելվածի N 11.24 և N12 աղյուսակներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն հավելված N 1-ի և հավելված N 2-ի:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  • Discussed

    31.10.2018 - 15.11.2018

  • Type

    Decision

  • Area

    Education and science

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7485

Print

Suggestions

Նենսի Գևորգիան

15.11.2018

Արդյոք պետական քաղաքականության տեսանկյունից նույնանման մոտեցում ցուցաբերվում է նաեվ այլ երկրներից ներգաղթած հայերի նկատմամբ։ Խնդիրն այն է, որ նաեվ միգրացիայի ոլորտի քաղաքականության տեսանկյունից հաճախ շեշտվում եվ տարանջատված մոտեցում է ցուցաբերվում սիրիահայերի եվ այլ հայերի նկատմամբ` վերջիններս ինտեգրման տեսանկյունից։

See more