Add to favourites

«Ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների կառուցմանը ներկայացվող տեխնիկական պահանջները և չափանիշները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների կառուց­մանը ներկայացվող տեխնիկական պահանջները և չա­փա­նիշնե­րը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության  կառավարության որոշման նախագծի ընդունման

  1.  Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը -Նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության  ընդերքի մասին օրենսգրքի կիրարկման միջոցառումների ապահովման անհրաժեշտությամբ:2016 թվականի հոկտեմբերի 18-ին  Հայաստանի Հանրապետության  ընդերքի մասին օրենսգրքում կատարված լրացումների և փոփոխությունների արդյունքում՝ օրենսգրքի 15-րդ հոդվածում սահմանվեց նոր դրույթ՝ ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների կառուցմանը ներկայացվող տեխնիկական պահանջների և չափանիշների սահմանման մասին:
  2. Առաջարկվող կարգավորման բնույթը-Ներկայումս ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների կառուցմանը ներկայացվող տեխնիկական պահանջների և չափանիշները օրենսդրորեն սահմանված չեն:Հայաստանի Հանրապետության  կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում կլրացվի այդ բացը, կսահմանվեն  ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների կառուցմանը ներկայացվող տեխնիկական պահանջների և չափանիշները: 

       3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք - Որոշման նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության  էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում:                                4.Իրավական ակտերի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը - Ներկայացված որոշման նախագծի ընդունմամբ  կսահմանվեն ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների կառուցմանը ներկայացվող տեխնիկական պահանջները և չափանիշները:

  • Discussed

    20.03.2017 - 10.04.2017

  • Type

    Decision

  • Area

    Nature protection, Energy and natural resources, Emergency situations

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 9690

Print