«Ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների կառուցմանը ներկայացվող տեխնիկական պահանջները և չափանիշները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների կառուցմանը ներկայացվող տեխնիկական պահանջները և չափանիշները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը -Նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի կիրարկման միջոցառումների ապահովման անհրաժեշտությամբ:2016 թվականի հոկտեմբերի 18-ին Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում կատարված լրացումների և փոփոխությունների արդյունքում՝ օրենսգրքի 15-րդ հոդվածում սահմանվեց նոր դրույթ՝ ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների կառուցմանը ներկայացվող տեխնիկական պահանջների և չափանիշների սահմանման մասին:
- Առաջարկվող կարգավորման բնույթը-Ներկայումս ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների կառուցմանը ներկայացվող տեխնիկական պահանջների և չափանիշները օրենսդրորեն սահմանված չեն:Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում կլրացվի այդ բացը, կսահմանվեն ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների կառուցմանը ներկայացվող տեխնիկական պահանջների և չափանիշները:
3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք - Որոշման նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում: 4.Իրավական ակտերի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը - Ներկայացված որոշման նախագծի ընդունմամբ կսահմանվեն ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների կառուցմանը ներկայացվող տեխնիկական պահանջները և չափանիշները:
-
Քննարկվել է
20.03.2017 - 10.04.2017
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Բնապահպանություն, Էներգետիկա և բնական պաշարներ, Արտակարգ իրավիճակներ
Դիտումներ` 9693
Տպել