Add to favourites

Under development

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Վոլոդյա Ձավարյան 28.10.2018 22:36:57 Կարելի է նաև «Հոդված 18.1.-ի 1-ին մասում ավելացնել՝ երբ դատարանի` օրինական ուժի մեջ մտած որոշմամբ անվավեր են ճանաչվել համայնքի ղեկավարի գրավոր առաջարկության, կարծիքի, հիմնավորման, կամ եզրակացության հիման վրա ընդունված համայնքի ավագանու` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող երկու և ավելի որոշումներ. Կարծում ենք, որ ավելի մեծ ուշադրություն պետք է դարձվի ավագանու անդամների մասնագիտական վերապատրաստումներին, որպեսզի սկսած համայնքի ղեկավարի օրենքներին հակասող գրավոր առաջարկության, կարծիքի, հիմնավորման, կամ եզրակացության ներկայացման և քննարկման պահից ավագանին ի վիճակի լինի հայտնել իր բացասական դիրքորոշումը: Ընդունվել է ի գիտություն:
2 Վոլոդյա Ձավարյան 28.10.2018 23:04:45 Հոդված 18.1. -ի 1-ին մասում կարելի է նախատեսել նաև, որ համայնքի ղեկավարի պաշտոնանկության վերաբերյալ առաջարկությունը կարող է արվել համայնքի ավագանու անդամների` օրենքով սահմանված թվի առնվազն մեկ երրորդի գրավոր նախաձեռնությամբ, համայնքի բնակիչների նախաձեռնությամբ (կարելի է նախատեսել որոշակի տոկոս ) տեղական հանրաքվեի արդյունքից ելնելով Նախագծում ավագանու կողմից համայնքի ղեկավարի պաշտոնանկություն նախաձեռնելու համար սահմանված են որոշակի հիմքեր: Ձեր նշած դեպքում, այն է՝ բնակիչների կողմից համայնքի ղեկավարի պաշտոնանկությունը նախաձեռնելու համար որևէ հիմք չեք առաջարկել, իսկ նախագծում նշված հիմքերը կիրառելի չեն լինի Ձեր նշած տարբերակի համար: Ներկայումս քննարկվում է համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու գործընթացում տեղական հանրաքվեի կիրառման հնարավորությունը: Ընդունվել է ի գիտություն:
3 Վոլոդյա Ձավարյան 28.10.2018 23:15:18 31-րդ հոդվածի 8-րդ մաս՝ 1000-ից ավելի հաշվառված բնակիչ ունեցող բնակավայրի վարչական ղեկավարը պետք է ունենա բարձրագույն, բայց գոնե համապատասխան մասնագիտական կրթություն, կամ գոնե ՏԻՄ ոլորտի հետ կապված որոշակի աշխատանքային ստաժ Կարևորում ենք բնակավայրի վարչական ղեկավարի թեկնածուի Ձեր նշած չափորոշիչը, այն է՝ ՏԻՄ ոլորտի հետ կապված որոշակի աշխատանքային ստաժ ունենալը, սակայն պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ այդ պաշտոնն ունի հայեցողական բնույթ, և համայնքի ղեկավարն այդ պաշտոնում նշանակում է այն անձին, որը վայելում է տվյալ բնակավայրի բնակչության վստահությունը, ինչպես նաև օժտված է կառավարչին բնորոշ ունակություններով: Ընդունվել է ի գիտություն: