«ՀՀ տարածքում բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ներդրման ծրագրին հավանություն տալու մասին»
-
3 - Agree
-
0 - Disagree
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության տարածքում բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ներդրման ծրագրին հավանություն տալու մասին» որոշման նախագծի
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության տարածքում բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ներդրման ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագծի մշակման նպատակն է ապահովել «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի պահանջները:
ՀՀ տարածքում ներդնելով բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգերը հնարավորություն կտա ՀՀ ողջ տարածքում իրականացնել շուրջօրյա ռադիոհսկում, որի արդյունքում կհայտնաբերվեն և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կբացառվեն չթույլատրված հեռարձակումները` զերծ պահելով եթերը վնասակար խանգարումներից
1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
ՀՀ տարածքում ներկայումս շուրջօրյա ռադիոմոնիթորինգ իրականացվում է միայն Երևան քաղաքւմորի համար տեխնիկական բազա է հանդիսանում 2002 թվականին կանադական Aerosystems International ֆիրմայի կողմից տեղակայված ռադիոմոնիթորինգի համակարգը` իր ծրագրային ապահովմամբ, որը կազմված է 3 բազային և 1 շարժական կայաններից, Գյումրի և Վանաձոր քաղաքներում 8 ժամյա աշխատանքային ռեժիմով մինիմալ տեխնիկական հնարավորություններով:
Ներկա վիճակում առկա սարքավորումներով հնարավոր չէ ՀՀ ողջ տարածքում իրականացնել շուրջօրյա մշտադիտարկում, և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լիարժեք ապահովել և զերծ պահել եթերային հեռուստառադիոծրագրերի հեռարձակման, շարժական բջջային կապի ծառայությունների մատուցման ընթացքում վնասակար և չարտոնված խանգարումներից` չթույլատրված ռադիոհաճախականու-թյունների հեռարձակումներից:
1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումներ
Նոր տեխնոլոգիաներով և համապատասխան սարքավորումներով վերազինել ռադիոմոնիթորինգի բազային և շարժական կայանների միասնական համակարգը, որը հնարավորություն կընձեռնի ՀՀ ողջ տարածքով իրականացնել շուրջօրյա մշտադիտարկում և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կապահովի ռադիոեթերը ՀՀ օրենսդրությամբ նախատեuված պահանջներին չհամապատաuխանող վնասակար ռադիոհեռարձակումներց:
- Կարգավորման առարկան
ՀՀ ունենալով ժամանակակից տեխնիկական լուծումներով կառուցված բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգ` հնարավորություն կտա ՀՀ ողջ տարածքում իրականցնել շուրջօրյա եթերի մշտադիտարկում և ժամանակին արձագանքել ռադիոեթերում ի հայտ եկած ՀՀ օրենսդրությամբ նախատեuված պահանջներին չհամապատաuխանող վնասակար ռադիոհեռարձակումներին:
3.Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
ՀՀ տարածքում բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ներդրման ծրագրի ընդունման արդյունքում կունենանք ժամանակակից տեխնիկական լուծումներով կառուցված ցանց, որը հնարավորություն կտա ՀՀ ողջ տարածքում իրականցնել շուրջօրյա մոնիթորինգ` ժամանակին հայտնաբերելու և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով բացառելու ՀՀ օրենսդրությամբ նախատեuված պահանջներին չհամապատաuխանող ռադիոհեռարձակումները, որն էլ կապահովի պետության անվտանգության համակարգերի, տնտսվարող սուբյեկտների ռադիոէլեկտրոնային միջոցների անխափան աշխատանքը:
-
Discussed
22.10.2018 - 07.11.2018
-
Type
Decision
-
Area
Transport
-
Ministry
Ministry of High-Tech Industry
Views 6400
Print