Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

Հայաստանի  Հանրապետության  կառավարության  «Հայաստանի Հանրապետության տարածքում  բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ներդրման  ծրագրին  հավանություն տալու մասին» որոշման նախագծի

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության տարածքում բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ներդրման ծրագիրը հաստատելու մասին»  որոշման նախագծի մշակման նպատակն է ապահովել «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  4-րդ հոդվածի պահանջները:

ՀՀ տարածքում ներդնելով բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգերը հնարավորություն կտա ՀՀ  ողջ տարածքում իրականացնել շուրջօրյա ռադիոհսկում, որի արդյունքում կհայտնաբերվեն և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կբացառվեն չթույլատրված հեռարձակումները` զերծ պահելով եթերը վնասակար խանգարումներից

  1.1.  Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

ՀՀ տարածքում ներկայումս շուրջօրյա ռադիոմոնիթորինգ իրականացվում է միայն Երևան քաղաքւմորի համար տեխնիկական բազա է հանդիսանում 2002 թվականին կանադական Aerosystems International ֆիրմայի կողմից տեղակայված  ռադիոմոնիթորինգի համակարգը` իր ծրագրային ապահովմամբ, որը կազմված է 3 բազային և 1 շարժական կայաններից, Գյումրի և Վանաձոր քաղաքներում 8 ժամյա աշխատանքային ռեժիմով մինիմալ տեխնիկական հնարավորություններով:

Ներկա վիճակում առկա սարքավորումներով հնարավոր չէ ՀՀ ողջ տարածքում իրականացնել շուրջօրյա մշտադիտարկում, և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լիարժեք ապահովել և զերծ պահել եթերային հեռուստառադիոծրագրերի հեռարձակման,  շարժական բջջային կապի ծառայությունների մատուցման ընթացքում վնասակար և չարտոնված խանգարումներից` չթույլատրված ռադիոհաճախականու-թյունների  հեռարձակումներից:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումներ

Նոր տեխնոլոգիաներով և համապատասխան սարքավորումներով վերազինել ռադիոմոնիթորինգի բազային և շարժական կայանների միասնական համակարգը, որը հնարավորություն կընձեռնի ՀՀ ողջ տարածքով իրականացնել շուրջօրյա մշտադիտարկում և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կապահովի ռադիոեթերը ՀՀ օրենսդրությամբ նախատեuված պահանջներին չհամապատաuխանող վնասակար  ռադիոհեռարձակումներց:

  1. Կարգավորման առարկան

ՀՀ ունենալով ժամանակակից տեխնիկական լուծումներով կառուցված բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգ` հնարավորություն կտա ՀՀ ողջ տարածքում իրականցնել շուրջօրյա եթերի մշտադիտարկում և ժամանակին արձագանքել ռադիոեթերում ի հայտ եկած ՀՀ օրենսդրությամբ նախատեuված պահանջներին չհամապատաuխանող վնասակար  ռադիոհեռարձակումներին:

     3.Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող  արդյունքը

ՀՀ տարածքում բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ներդրման ծրագրի ընդունման արդյունքում կունենանք ժամանակակից տեխնիկական լուծումներով կառուցված ցանց, որը հնարավորություն կտա ՀՀ ողջ տարածքում իրականցնել շուրջօրյա մոնիթորինգ` ժամանակին հայտնաբերելու և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով բացառելու ՀՀ օրենսդրությամբ նախատեuված պահանջներին չհամապատաuխանող ռադիոհեռարձակումները, որն էլ կապահովի պետության անվտանգության համակարգերի, տնտսվարող սուբյեկտների ռադիոէլեկտրոնային միջոցների անխափան աշխատանքը:

 

  • Обсуждалось

    22.10.2018 - 07.11.2018

  • Тип

    Pешение

  • Область

    Транспорт

  • Министерство

    Министерство индустрии высоких технологий

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6398

Принт