Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

          Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թ. հունիսի 11-ի N 702–Լ որոշմամբ հաստատվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությունը (այսուհետ` Կանոնադրություն):

          Կանոնադրության 8-րդ կետի 2-րդ պարբերության համաձայն՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն (այսուհետ` Կոմիտե) իրավապահ մարմին է, հետևաբար Կոմիտեի` Կանոնադրության 25-րդ կետով նախատեսված հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումները (առանց բացառության), ի թիվս այլ գործառույթների, իրականացնում են իրավապահ գործառույթներ:

          «Հարկային ծառայության մասին» և «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, ինչպես նաև Կանոնադրությամբ Կոմիտեի առջև դրված խնդիրների արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով առաջարկում ենք միջոցառումների գործունեության ծրագիրը տարածել միայն Կանոնադրության 26-րդ կետով նախատեսված Կոմիտեին աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների վրա (քարտուղարություն, գործերի կառավարման վարչություն, ֆինանսահաշվային վարչություն, անձնակազմի կառավարման վարչություն, գնումների համակարգման բաժին, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին, առաջին բաժին):

          Հարկ է նկատել, որ «Քաղաքացիական ծառայության մասին» նոր` ՀՕ-205-Ն օրենքի 44-րդ հովդածի 4-րդ կետով նմանատիպ մոտեցում է որդեգրվել նաև այլ իրավապահ մարմիններում նախատեսվող միջոցառումների համար, օրինակ` ոստիկանությունում նախատեսվող միջոցառումները իրականացվելու են` հաշվի առնելով ոստիկանության գործառույթներ իրականացնող ոստիկանության ծառայողների պաշտոնների առանձնահատկությունները:

          Կարծում ենք` Կոմիտեում նախատեսվող «Քաղաքացիական ծառայության մասին» նոր օրենքից բխող միջոցառումներն իրականացնելիս ևս պետք է դրսևորել նման մոտեցում` միջոցառումների շրջանակը չտարածելով հարկային և մաքսային ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց վրա:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Կոմիտեի իրավաբանական վարչության կողմից:

  1. Նպատակը և ակնկալվող արդյունքը.

Նպատակը՝ միջոցառումների ծրագրի գործողությունը տարածել միայն վերը նշված` Կոմիտեին աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների վրա:

 

 

 

 

  • Discussed

    03.10.2018 - 18.10.2018

  • Type

    Law

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7638

Print