Under development
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության` 2018 թվականի մարտի 23-ին ընդունված «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՕ-205-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 44-րդ հոդվածի 4-րդ մասում «հարկային մարմնում հետաքննչական, օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող պաշտոնների, մաքսային մարմիններում իրավապահ գործառույթներ իրականացնող պաշտոնների, նախաբացթողումային հսկողություն, ներքին անվտանգության ապահովման գործառույթներ իրականացնող պաշտոնների, ինչպես նաև մաքսատան և մաքսակետի պաշտոնների» բառերը փոխարինել «հարկային ծառայության պաշտոնների, մաքսային ծառայության պաշտոնների՝ «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածով և «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված պաշտոնների» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
-
Discussed
03.10.2018 - 18.10.2018
-
Type
Law
-
Area
State revenue
-
Ministry
State Revenue Committee
Views 7642
Print