Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ ՈՒ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ ՈՒ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը)

Հայաստանի Հանրապետության պատմական բնակավայրերի պատմամշակութային հիմնավորման նախագծերի մշակման փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգի մշակման անհրաժեշտությունը` ՀՀ կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 15-ի նիստի N 36 արձանագրային որոշմամբ հաստատված` պատմամշակութային հուշարձանների պահպանության, օգտագործման և հանրահռչակման 2016-2020 թվականների ռազմավարական ծրագրի միջոցառումների 5-րդ կետի միջոցառման կատարումն է և                   ՀՀ կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ի N 438 որոշման 38-րդ կետի պահանջն է:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

<<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի (այսուհետև՝ օրենք) 17-րդ հոդվածի 4-րդ մասի <<ե>> պարբերության համաձայն բնակավայրերի պատմամշակութային հիմնավորումների նախագիծը քաղաքաշինական ծրագրային փաստաթուղթ է, որը ելակետային նյութ է հանդիսանում տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման համար:

Ներկայումս բնակավայրերի պատմամշակութային հիմնավորման նախագծերի մշակման փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը բացակայում է:

Խնդիրները` պատմամշակութային հիմնավորման նախագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման ընթացակարգի սահմանումն են:

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

 

Բնակավայրի պատմամշակութային հիմնավորման նախագիծը կազմվում է` հուշարձաններ ունեցող բնակավայրերի զարգացման ընթացքում հուշարձանների և դրանց պատմական միջավայրի պահպանության համար բարենպաստ պայմաններ ապահովելու, դրանց քաղաքաշինական և գեղագիտական դերը պահպանելու նպատակով, և ելնելով նոր կառուցապատում իրականացնելու համար որոշակի պայմաններ սահմանելու նկատառումից:

Սույն կարգի մշակման նպատակը հուշարձաններ ունեցող բնակավայրերում հուշարձանների պահպանությունը և անխաթարությունն ապահովելը, պատմականորեն ձևավորված կամ հուշարձաններով հարուստ բնակավայրերի զարգացման ընթացքում հուշարձանների և դրանց պատմական միջավայրի պահպանության և բարենպաստ պայմանների ապահովումը, դրանց քաղաքաշինական ու գեղագիտական դերը պահպանելը և ելնելով նոր կառուցապատում իրականացնելու խնդիրներից՝ որոշակի պայմաններ սահմանելը:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

          Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ՀՀ մշակույթի նախարարության կողմից:

 

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Որոշման ընդունման արդյունքում կկանոնակարգվի պատմական բնակավայրերի պատմամշակութային հիմնավորման նախագծերի համաձայնեցման ու հաստատման գործընթացը, նախագծերը կմշակվեն որոշակի միասնական սկզբունքներով և տեսքով:

 

 

  • Discussed

    20.09.2018 - 12.10.2018

  • Type

    Decision

  • Area

    Urban planning

  • Ministry

    Urban Development Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7522

Print