В стадии разработки
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ ՈՒ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
4 - За
-
2 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ ՈՒ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը)
Հայաստանի Հանրապետության պատմական բնակավայրերի պատմամշակութային հիմնավորման նախագծերի մշակման փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգի մշակման անհրաժեշտությունը` ՀՀ կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 15-ի նիստի N 36 արձանագրային որոշմամբ հաստատված` պատմամշակութային հուշարձանների պահպանության, օգտագործման և հանրահռչակման 2016-2020 թվականների ռազմավարական ծրագրի միջոցառումների 5-րդ կետի միջոցառման կատարումն է և ՀՀ կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ի N 438 որոշման 38-րդ կետի պահանջն է:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
<<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի (այսուհետև՝ օրենք) 17-րդ հոդվածի 4-րդ մասի <<ե>> պարբերության համաձայն բնակավայրերի պատմամշակութային հիմնավորումների նախագիծը քաղաքաշինական ծրագրային փաստաթուղթ է, որը ելակետային նյութ է հանդիսանում տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման համար:
Ներկայումս բնակավայրերի պատմամշակութային հիմնավորման նախագծերի մշակման փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը բացակայում է:
Խնդիրները` պատմամշակութային հիմնավորման նախագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման ընթացակարգի սահմանումն են:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Բնակավայրի պատմամշակութային հիմնավորման նախագիծը կազմվում է` հուշարձաններ ունեցող բնակավայրերի զարգացման ընթացքում հուշարձանների և դրանց պատմական միջավայրի պահպանության համար բարենպաստ պայմաններ ապահովելու, դրանց քաղաքաշինական և գեղագիտական դերը պահպանելու նպատակով, և ելնելով նոր կառուցապատում իրականացնելու համար որոշակի պայմաններ սահմանելու նկատառումից:
Սույն կարգի մշակման նպատակը հուշարձաններ ունեցող բնակավայրերում հուշարձանների պահպանությունը և անխաթարությունն ապահովելը, պատմականորեն ձևավորված կամ հուշարձաններով հարուստ բնակավայրերի զարգացման ընթացքում հուշարձանների և դրանց պատմական միջավայրի պահպանության և բարենպաստ պայմանների ապահովումը, դրանց քաղաքաշինական ու գեղագիտական դերը պահպանելը և ելնելով նոր կառուցապատում իրականացնելու խնդիրներից՝ որոշակի պայմաններ սահմանելը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք
Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ՀՀ մշակույթի նախարարության կողմից:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Որոշման ընդունման արդյունքում կկանոնակարգվի պատմական բնակավայրերի պատմամշակութային հիմնավորման նախագծերի համաձայնեցման ու հաստատման գործընթացը, նախագծերը կմշակվեն որոշակի միասնական սկզբունքներով և տեսքով:
-
Обсуждалось
20.09.2018 - 12.10.2018
-
Тип
Pешение
-
Область
Градостроителство
-
Министерство
Комитет по градостроительству
Просмотры 7524
Принт