Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 822-L որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 822-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 822-L որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» 
Կառավարության որոշման նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին»  օրենքի ընդունմամբ, համաձայն որի՝ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը բնապահպանության նախարարության կազմից առանձնացվել է և հանդիսանում է  կառավարությանը ենթակա մարմին:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N822-L որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» 
Կառավարության որոշման նախագծի ընդունումը կնպաստի, որպեսզի ապահովվի  Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N822-L որոշման (այսուհետ՝ որոշում) 2-րդ կետի հանձնարարականի պատշաճ կատարման պահանջը, որում ամրագրված է, որ անդրսահմանային տարածքային համագործակցության հայեցակարգի իրականացումն ապահովող 2018-2020 թվականների միջոցառումների ծրագրի կատարման ընթացքի մասին յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո 5-օրյա ժամկետում միջոցառման պատասխանատու մարմինների ղեկավարները տեղեկատվություն պետք է ներկայացնեն տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը:

Որոշմամբ հաստատված  հավելվածի 29-րդ կետով սահմանված «29. Սահմանամերձ և համագործակցող վարչատարածքային միավորների տարածքներում տնտեսական գործունեության կարգավորման, արտադրական թափոնների կառավարման ու տնտեսական գործունեության ընթացքում տարատեսակ վնասակար նյութերի օգտագործման նկատմամբ համատեղ վերահսկողության իրականացում» միջոցառման կատարման պատասխանատու մարմին է հանդիսանում բնապահպանության նախարարությունը, որը վերահսկողական գործառույթներ իրականացնելու իրավասություններ չունի և որոշման 2-րդ կետով պահանջվող տեղեկատվությանը չի կարող է տրամադրել տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը, քանի որ այդ իրավասությունները վերապահված են բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

 

Նախագիծը մշակվել է բնապահպանության նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N822-L որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» 
Կառավարության որոշման նախագծով հնարավորություն կընձեռվի, որպեսզի որոշման հավելվածի 29-րդ կետի միջոցառման կատարումն ու տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը դրա վերաբերյալ տեղեկատվության տրամադրումն ապահովի բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 822-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N822-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» 
Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 822-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N822-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» 
Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

  • Discussed

    31.08.2018 - 16.09.2018

  • Type

    Decision

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8267

Print