В стадии разработки
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 822-L որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
-
0 - За
-
1 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 822-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 822-L որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»
Կառավարության որոշման նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի ընդունմամբ, համաձայն որի՝ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը բնապահպանության նախարարության կազմից առանձնացվել է և հանդիսանում է կառավարությանը ենթակա մարմին:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N822-L որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»
Կառավարության որոշման նախագծի ընդունումը կնպաստի, որպեսզի ապահովվի Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N822-L որոշման (այսուհետ՝ որոշում) 2-րդ կետի հանձնարարականի պատշաճ կատարման պահանջը, որում ամրագրված է, որ անդրսահմանային տարածքային համագործակցության հայեցակարգի իրականացումն ապահովող 2018-2020 թվականների միջոցառումների ծրագրի կատարման ընթացքի մասին յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո 5-օրյա ժամկետում միջոցառման պատասխանատու մարմինների ղեկավարները տեղեկատվություն պետք է ներկայացնեն տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը:
Որոշմամբ հաստատված հավելվածի 29-րդ կետով սահմանված «29. Սահմանամերձ և համագործակցող վարչատարածքային միավորների տարածքներում տնտեսական գործունեության կարգավորման, արտադրական թափոնների կառավարման ու տնտեսական գործունեության ընթացքում տարատեսակ վնասակար նյութերի օգտագործման նկատմամբ համատեղ վերահսկողության իրականացում» միջոցառման կատարման պատասխանատու մարմին է հանդիսանում բնապահպանության նախարարությունը, որը վերահսկողական գործառույթներ իրականացնելու իրավասություններ չունի և որոշման 2-րդ կետով պահանջվող տեղեկատվությանը չի կարող է տրամադրել տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը, քանի որ այդ իրավասությունները վերապահված են բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է բնապահպանության նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N822-L որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»
Կառավարության որոշման նախագծով հնարավորություն կընձեռվի, որպեսզի որոշման հավելվածի 29-րդ կետի միջոցառման կատարումն ու տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը դրա վերաբերյալ տեղեկատվության տրամադրումն ապահովի բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 822-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N822-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»
Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 822-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N822-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»
Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Обсуждалось
31.08.2018 - 16.09.2018
-
Тип
Pешение
-
Область
Территориальное управление и развитие
-
Министерство
Министерство окружающей среды
Просмотры 8269
Принт