Under development
«ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
«ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի դեկտեմբերի 2-ի ՀՕ-265 օրենքի (այսուհետ` Օրենք) 12-րդ հոդվածի 1-ին մասի է) կետում «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերը փոխարինել «օրենքներով» բառով:
Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի ե) կետում «հանրապետական գործադիր, պետական կառավարման, տարածքային» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի, պետական կառավարման տարածքային» բառերով, իսկ է) կետում «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերը փոխարինել «օրենքով» բառով:
Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածի՝
1) վերնագրում և 1-ին մասում «հանրապետական գործադիր» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի» բառերով,
2) դ) կետում «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերը փոխարինել «օրենքով» բառով:
Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածի`
1) 1-ին մասի ե) կետում «ներքին գործերի և ազգային անվտանգության բնագավառների հանրապետական գործադիր մարմինների» բառերը փոխարինել «ոստիկանության և ազգային անվտանգության հարցերով լիազորված պետական կառավարման մարմնի» բառերով,
2) զ) կետում «հանրապետական գործադիր» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի» բառերով,
3) ը) կետում «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերը փոխարինել «օրենքով» բառով:
Հոդված 5. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի զ) կետում «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերը փոխարինել «օրենքով» բառով:
Հոդված 6. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասում «Հանրապետական գործադիր» բառերը փոխարինել «Պետական կառավարման համակարգի» բառերով:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Discussed
28.08.2018 - 12.09.2018
-
Type
Law
-
Area
Public service, Civil service, *
-
Ministry
Office of the Prime Minister
Views 7602
Print