Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ 

«ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի դեկտեմբերի 2-ի ՀՕ-265 օրենքի (այսուհետ` Օրենք) 12-րդ հոդվածի 1-ին մասի է) կետում «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերը փոխարինել «օրենքներով» բառով:

 

Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի ե) կետում «հանրապետական գործադիր, պետական կառավարման, տարածքային» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի, պետական կառավարման տարածքային» բառերով, իսկ է) կետում «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերը փոխարինել «օրենքով» բառով:

Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածի՝

1)  վերնագրում և 1-ին մասում «հանրապետական գործադիր» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի» բառերով,

2) դ) կետում «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերը փոխարինել «օրենքով» բառով:

Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածի`

1) 1-ին մասի ե) կետում «ներքին գործերի և ազգային անվտանգության բնագավառների հանրապետական գործադիր մարմինների» բառերը փոխարինել «ոստիկանության և ազգային անվտանգության հարցերով լիազորված պետական կառավարման մարմնի» բառերով,

2) զ) կետում «հանրապետական գործադիր» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի» բառերով,

3) ը) կետում «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերը փոխարինել «օրենքով» բառով:

Հոդված 5. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի զ) կետում «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերը փոխարինել «օրենքով» բառով:

Հոդված 6. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասում «Հանրապետական գործադիր» բառերը փոխարինել «Պետական կառավարման համակարգի» բառերով:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Քննարկվել է

    28.08.2018 - 12.09.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Հանրային ծառայություն, Քաղաքացիական ծառայություն, Կառավարչական իրավահարաբերություն

  • Նախարարություն

    Վարչապետի աշխատակազմ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7591

Տպել