ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ», «ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հաշվապահական հաշվառման մասին», «Աուդիտորական գործունեության մասին» և «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության գործառույթներ իրականացնող մարմինների մասին» ՀՀ օրենքների նախագծերի մշակումը բխում է 2017թ. դեկտեմբերին ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության ոլորտների բարեփոխումների հայեցակարգի, ինչպես նաև հայեցակարգի կիրարկումն ապահովող միջոցառման ցանկին հավանություն տալու մասին ՀՀ կառավարության արձանագրային որոշումների պահանջից: Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության ոլորտների կարգավորման արդյունա­վետ համակարգ ձևավորելու նպատակով անհրաժեշտ է հաշվապա­հա­կան հաշվառման ու աուդիտորական գործունեության ոլորտներում պետական  կարգավորման որոշակի գործա­ռույթ­ներ պատ­վ­իրակել մասնագիտական կազմակերպություններին՝ ներդնելով նոր՝ մասնագիտացված կառույցներ – հանրային վերահսկողության խորհուրդ մոդելը:

2.Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում հաշվապահական հաշվառման ոլորտի կարգավորումն իրականացվում է պետու­թյան կողմից` պետական կառավարման լիազոր մարմնի (ՀՀ ֆինանսների նախա­րա­րության) միջոցով, ինչը նշանակում է, որ հաշվապահական հաշվառման և աուդի­տո­րա­կան գործու­նեության ոլորտներում պետությունն է մշակում կարգավորման քաղաքա­կա­նությունը, ինչպես նաև այդ քաղաքականության իրականացման մեխանիզմները:

Նախագծերով նախատեսվում է նաև ճշգրտել պարտադիր աուդիտի ենթակա կազմակերպությունների շրջանակը, ներկայումս գործող օրենսդրական ձևական պահանջից անցում կատարելով իրապես աուդիտի ենթարկվելու հանրային պահանջ ունեցող ընկերություններ ներգրավելուն: Ներկայումս տարբեր օրենքներով պարտադիր աուդիտի ենթակա է շուրջ 1174 կազմակերպություն, որոնց գերակշիռ մասը (շուրջ 54%-ը) որևէ գործունեություն չիրականացնող բաց բաժնետիրական ընկերություններն են: Բարեփոխումների նպատակն է նաև հստակեցնել նշված կազմակերպությունների շրջանակը՝ աուդիտի պահանջը տարածելու իրապես հանրային հաշվետվողականություն ունեցող կազմակերպությունների, այլ ոչ թե ֆորմալ առումով օրենքի պահանջին բավարարող կազմակերպությունների նկատմամբ:

3.Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

Բարեփոխումների արդյունքում ՀՀ-ում կներդրվի հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության ոլորտների կարգավորման ու դրանց նկատմամբ վերահսկողության նոր՝ մասնագիտացված կառույցներ – հանրային վերահսկողության խորհուրդ մոդելը: 

Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է հետևյալ հիմնական արդյունքերի ստացումը.

1) հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության  ոլոր­տների զարգացման համար անհրաժեշտ որոշ գործառույթներ, մասնավորապես՝ մասնա­գետ­ների որակավորման և շարունակական զարգացման, ՖՀՄՍ-ների և Աուդիտի մի­ջազ­գային ստանդարտների ժամանակին թարգմանության, աուդիտի որակի ապահով­ման համար անհրաժեշտ գործողությունների իրականացումը մասնագիտացված կառույցների միջոցով.

2) ՀՀ ֆինանսների նախարարությանը կից ստեղծել Հանրային վերահսկողության խորհուրդ, որը պատասխանատու կլինի հաշ­վա­պահական հաշվառման և աուդիտո­րա­կան գործունե­ության կարգավորման նկատմամբ հանրային վերահսկողություն իրակա­նացնելու համար.

3) ճշգրտել տարեկան աուդիտի պարտադիր պահանջ ունեցող կազմակերպությունների շրջանակը՝ փոփոխված չափանիշներով խոշոր համարվող կազմակերպությունների համար, որոնց սահմանումը կհամապատաս­խա­նեց­վի ԵՄ-ի դիրեկտիվներով ներկայացված չափանիշներին,

4) վերանայել աուդիտորական կազմակերպությունների լիցենզավորման գործըն­թացը` հաշվառման նոր համակարգի ներդրման միջոցով (Աուդիտորական կազմակեր­պու­­թյուն­ների ռեեստր):

 4.Կարգավորման առարկան.

Նախագծերի կարգավորման առարկան է Հայաստանի Հանրապետությանում հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության ոլորտը:

 

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագծերը մշակվել են ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի կող­­մից:

 

6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.

Նախագծերի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է կատարելագործել և միջազգային չափանիշներին համապատասխանեցել հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման ոլորտը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Discussed

    17.08.2018 - 01.09.2018

  • Type

    Law

  • Area

    Financial, Economical

  • Ministry

    Ministry of Finance

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7797

Print