The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Hrayr Babayan 21.08.2018 23:28:14 Հոդված 3, կետ 2. Ֆինանսական հաշվետվությունները ներառում են ինչպես ֆինանսական վիճակի, ֆինանսական արդյունքների, այնպես էլ դրամական հսոքերի մասին հաշվետվությունները: Առաջարկ. Ավելացնել նաև դրամական հոսքերի մասին հաշվետվությունները որպես հաշվետվության առանձին տեսակ: Չի ընդունվել Օրենքի նախագծի 3-րդ հոդվածով տրված են Օրենքի նախագծում օգտագործվող հիմնական հասկացությունները: Ընդ որում, ֆինանսական հաշվետվությունների սահմանման մեջ արտացոլված չէ ֆինանսական հաշվետվությունների փաթեթում ներառվող հաշվետվությունների կազմը, քանի որ դրանք սահմանված են Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներով և այդ կազմում ներառված է նաև դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունը:
2 Hrayr Babayan 21.08.2018 23:28:14 Հոդված 21. Որակավորման չեղարկման հիմքերը՝ Առաջարկում եմ ավելացնել որակավորման հետևյալ չեղարկման դեպքերը նաև. 1) Աուդիտ անցած կազմակերպության գլխավոր հաշվապահին, երկու անգամ անընդմեջ բացասական եզրակացության պարագայում: (Կարծում եմ որ դեպքեր կարող են լինել նույնիսկ մեկ բացասական մեկ հատ էլ վերապահումով կարծիք: Սրա նպատակը ուղղակիօրեն կապել աուդիտի արդյունքները մասնագիտական որակի հետ): Չի ընդունվել «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի նախագծի 8-րդ հոդվածի համաձայն կազմակերպության ղեկավարությունն է պատասխանատու հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերի պահանջներին համապատասխան հաշվապահական հաշվառում կազմակերպելու և ֆինանսական հաշվետվություններ ներկայացնելու համար: