«Հաշվապահական հաշվառման մասին», «Աուդիտորական գործունեության մասին» և «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության գործառույթներ իրականացնող մարմինների մասին» ՀՀ օրենքների նախագծերի մշակումը բխում է 2017թ. դեկտեմբերին ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության ոլորտների բարեփոխումների հայեցակարգի, ինչպես նաև հայեցակարգի կիրարկումն ապահովող միջոցառման ցանկին հավանություն տալու մասին ՀՀ կառավարության արձանագրային որոշումների պահանջից: Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության ոլորտների կարգավորման արդյունա­վետ համակարգ ձևավորելու նպատակով անհրաժեշտ է հաշվապա­հա­կան հաշվառման ու աուդիտորական գործունեության ոլորտներում պետական  կարգավորման որոշակի գործա­ռույթ­ներ պատ­վ­իրակել մասնագիտական կազմակերպություններին՝ ներդնելով նոր՝ մասնագիտացված կառույցներ – հանրային վերահսկողության խորհուրդ մոդելը:

Նախագծերի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է կատարելագործել և միջազգային չափանիշներին համապատասխանեցել հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման ոլորտը:

  • Discussed

    17.08.2018 - 01.09.2018

  • Type

    Law

  • Area

    Financial, Economical

  • Ministry

    Ministry of Finance

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 9876

Print

Suggestions

Hrayr Babayan

21.08.2018

Հոդված 21. Որակավորման չեղարկման հիմքերը՝ Առաջարկում եմ ավելացնել որակավորման հետևյալ չեղարկման դեպքերը նաև. 1) Աուդիտ անցած կազմակերպության գլխավոր հաշվապահին, երկու անգամ անընդմեջ բացասական եզրակացության պարագայում: (Կարծում եմ որ դեպքեր կարող են լինել նույնիսկ մեկ բացասական մեկ հատ էլ վերապահումով կարծիք: Սրա նպատակը ուղղակիօրեն կապել աուդիտի արդյունքները մասնագիտական որակի հետ):

Hrayr Babayan

21.08.2018

Հոդված 3, կետ 2. Ֆինանսական հաշվետվությունները ներառում են ինչպես ֆինանսական վիճակի, ֆինանսական արդյունքների, այնպես էլ դրամական հսոքերի մասին հաշվետվությունները: Առաջարկ. Ավելացնել նաև դրամական հոսքերի մասին հաշվետվությունները որպես հաշվետվության առանձին տեսակ:

See more