Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի թիվ 71-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին
-
1 - Agree
-
0 - Disagree
Հիմնավորում
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակը հաստատելու մասին» թիվ 71-Ն հրամանում փոփոխություններ կատարելու վերաբերյալ
Հիմք ընդունելով 2018 թվականի օգոստոսի 3-ի ՀՀ ռադիոհաճախականությունների կառավարման համակարգող հանձնաժողովի նիստի թիվ 2 արձանագրությունը (կցվում է) անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակը հաստատելու մասին» թիվ 71-Ն հրամանում:
Հրամանի նախագծի նպատակն է ՀՀ հեռահաղորդակցության ոլորտում, շարժական կապի լայնաշերտ ցանցերի զարգացման և նոր սերնդի տեխնոլոգիաներով արդիականացման համար Հայաստանի Հանրապետության Հաճախականությունների բաշխումների աղյուսակի 3-րդ բաժնի 6-րդ կետի 1-ին ենթակետից Կառավարական նշանակության ռադիոէլեկտրոնային միջոցների շահագործման համար նախատեսված ցանկից առանձնացնել 811-821ՄՀց և 852-862ՄՀց ռադիոհաճախականությունները, իսկ 3-րդ ենթակետից համատեղ շահագործման համար նախատեսված ցանկից 1765-1785ՄՀց և 1860-1880ՄՀց ռադիոհաճախականությունները առանձնացնել առևտրային նպատակներով օգտագործելու համար:
Հրամանը կրում է նորմատիվ բնույթ, քանի որ համաձայն «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ ՀՀ հեռահաղորդակցության ոլորտում Հայաստանի Հանրապետության Հաճախականությունների բաշխումների աղյուսակում փոփոխությունները վերապահված է իրավասու մարմնին:
-
Discussed
15.08.2018 - 31.08.2018
-
Type
Order
-
Area
Transport
-
Ministry
Ministry of High-Tech Industry
Views 7050
Print