Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի թիվ 71-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին

 

Հիմնավորում

 

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակը հաստատելու մասին» թիվ 71-Ն հրամանում փոփոխություններ կատարելու  վերաբերյալ

 

     Հիմք ընդունելով 2018 թվականի օգոստոսի 3-ի ՀՀ ռադիոհաճախականությունների կառավարման համակարգող հանձնաժողովի նիստի  թիվ 2 արձանագրությունը (կցվում է) անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակը հաստատելու մասին» թիվ 71-Ն հրամանում:

       Հրամանի նախագծի նպատակն է ՀՀ հեռահաղորդակցության ոլորտում, շարժական կապի  լայնաշերտ ցանցերի զարգացման և նոր սերնդի տեխնոլոգիաներով արդիականացման համար Հայաստանի Հանրապետության Հաճախականությունների բաշխումների աղյուսակի 3-րդ բաժնի 6-րդ կետի 1-ին ենթակետից Կառավարական նշանակության ռադիոէլեկտրոնային միջոցների շահագործման համար նախատեսված ցանկից առանձնացնել 811-821ՄՀց և 852-862ՄՀց ռադիոհաճախականությունները, իսկ 3-րդ ենթակետից համատեղ շահագործման համար նախատեսված ցանկից 1765-1785ՄՀց և 1860-1880ՄՀց ռադիոհաճախականությունները առանձնացնել  առևտրային նպատակներով օգտագործելու համար:

       Հրամանը կրում է նորմատիվ բնույթ, քանի որ համաձայն «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ ՀՀ հեռահաղորդակցության ոլորտում Հայաստանի Հանրապետության Հաճախականությունների բաշխումների աղյուսակում փոփոխությունները վերապահված է իրավասու  մարմնին:  

 

  • Քննարկվել է

    15.08.2018 - 31.08.2018

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Տրանսպորտ

  • Նախարարություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7046

Տպել